- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 148 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
Փետրվար 13, 2020 | 13:49
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 148 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում այսօր հերթական անգամ հյուրընկալվել էին աշակերտները:
Նշենք, որ այս այցելությունները, որոնք նպատակ ունեն օգնելու աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում, կազմակերպում է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը։
Ֆիզիկամաթեմատիկական հոսքի 10-րդ դասարանի աշակերտներին դիմավորեց Ֆիզիկայի ֆակուլտետի ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի դոցենտ Լյովա Գրիգորյանը և ներկայացրեց դպրոցական դասագրքում ներառված մի քանի ծրագրային թեմաներ. իմպուլս, իմպուլսի պահպանման օրենք, լրիվ մեխանիկական էներգիա, լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենք:
Թիվ 148 ավագ դպրոցի աշակերտ Գարրի Գրիգորյանը հետաքրքրված է մաթեմատիկայով և ֆիզիկայով:
Ըստ Գարրի՝ նմանաբնույթ այցելությունները և դասախոսությունները ընդլայնում են աշակերտների գիտելիքները, դառնում նոր փորձի յուրացման աղբյուր:
«Մենք «Ֆիզիկա» առարկայի ծրագրային թեմաներն առավել լավ յուրացնում ենք համալսարանում, երբ մեր ունեցած տեսական գիտելիքները կիրառում ենք գործնականում՝ լաբորատոր փորձերի օգնությամբ»,- նշեց Գարրին:
Թիվ 148 ավագ դպրոցի ուսուցչուհի Լեյլի Խաչատրյանի բնորոշմամբ էլ, աշակերտները ոգևորությամբ և մեծ հետաքրքրությամբ են գալիս ԵՊՀ, հետևում փորձերին և հարցուպատասխանի ձևաչափով մասնակցում դասընթացներին:
Ուսուցչուհու խոսքով, աշակերտների մեծ մասը ԵՊՀ ապագա դիմորդներ են: