«ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՍԵՄԻՆԱՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «NEW HORIZONS OF INTERNATIONALISATION» («Միջազգայնացման նոր հեռանկարներ») թեմայով ծրագրի ամփոփիչ սեմինարը:
ԵՊՀ ԹԻՄԸ ՆՎԱՃԵԼ Է «ICPC» ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՈՒՂԵԳԻՐ Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Թբիլիսիում տեղի է ունեցել «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը, որտեղ ԵՊՀ թիմը գրանցել է տպավորիչ արդյունքներ՝ ձեռք բերելով մրցույթի եզրափակիչ փուլի ուղեգիր և դառնալով Հարավային Կովկասի միակ ներկայացուցիչը եզրափակչում:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՅՏՆԵԼ Է ԻՐ ԿԱՐԾԻՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քննարկման արդյունքում ձևավորված կարծիքն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:
ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ սև շենքի դահլիճում այսօր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ մտահոգություններ ունեցող դասախոսների ու ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին:
Երազների վերլուծություն Նոյեմբերի 27-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Երազների վերլուծություն» խորագրով սեմինար-քննարկումը, որը բանախոսեց Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս՝ հ․գ․դ․ Վ․ Միքայելյանը:
ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ պատմության, աստվածաբանության, արևելագիտության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել պատմաբանի օրվան նվիրված երիտասարդական հանրապետական գիտաժողովի բացման արարողությունը։
Խոսքի ազատության սահմանները Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և «Եվրոպայի իրավաբան ուսանողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Խոսքի ազատության սահմանները» կրող բաց դասախոսությունը: Դասախոսությունը վարեց ի.գ.թ. դոցենտ Արսեն Թավադյանը:
Ամուլսարի շահագործման իրավական հիմնախնդիրները Նոյեմբերի 27-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկում` նվիրված Ամուլսարին:
Զբոսաշրջային բիզնեսի առանձնահատկությունները ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ, սույն թվականի նոյեմբերի 21-ին, ֆակուլտետի մի շարք ուսանողներ հնարավորություն ունեցան մասնակցելու «Զբոսաշրջային բիզնեսի առանձնահատկությունները» խորագրով սեմինար-քննարկմանը, որը անցկացրեց ONE WAY զբոսաշրջային ընկերության հիմնադիր-տնօրեն` Մաթևոս Բարսեղյանը։
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ․ ԵՊՀ ՄԻ ՇԱՐՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ՀԱՅԱՍՏԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՈՒՆ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր «Ռոստելեկոմ Հայաստան»ընկերությունում բաց դաս են ունեցել «Բիզնեսի կառավարում» թեմայով։