Զբոսաշրջային բիզնեսի առանձնահատկությունները
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ, սույն թվականի նոյեմբերի 21-ին, ֆակուլտետի մի շարք ուսանողներ հնարավորություն ունեցան մասնակցելու «Զբոսաշրջային բիզնեսի առանձնահատկությունները» խորագրով սեմինար-քննարկմանը, որը անցկացրեց ONE WAY զբոսաշրջային ընկերության հիմնադիր-տնօրեն` Մաթևոս Բարսեղյանը։
![1575289235](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/7j6fZIm3y4Y1LrdWmJETxTY5O7.jpg?h=bec9a207&itok=KTMpho5I)
Սեմինարի ընթացքում բանախոսը կիսվեց իր մասնագիտական փորձով, ներկայացրեց ընկերության ստեղծման պատմությունը, պատմեց վերելքների ու վայրէջքների մասին։ Բանախոս Մաթևոս Բարսեղյանը ներկայացրեց ընկերության գործունեությունը և գործունեության առանձնահատկությունները, նշեց ընկերության տեղը և դերը հայաստանյան զբոսաշրջային շուկայում: ՈՒսանողներին ներկայացվեց դասընթացային ծրագրերը, որոնք իրականացնում է ONE WAY զբոսաշրջային ընկերությունը:
Ուսանողները ստացան նաև մասնագիտական խորհուրդներ փորձառու մասնագետի կողմից։ Մասնակիցներն ունեցան հնարավորություն հղել իրենց հուզող հարցերը բանախոսին և ստացան սպառիչ և բովանդակային պատասխաններ:
Նյութի հեղինակ` Վարդուհի Բեռնեցյան