ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՊՀ ԵՎ ՅԱՐՈՍԼԱՎԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ Իրավագիտության ֆակուլտետում այսօր հյուրընկալել են Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պատվիրակությանը՝ ի դեմս Քրեական իրավունքի և կրիմինոլոգիայի ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր Արտյոմ Իվանչինի:
ԵՊՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով ԵՊՀ գնումների պլանավորման վարչության պետ Արման Մալխասյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր:
ԵՊՀ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԳՈՒՐԳԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրաֆիզիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Գուրգեն Ալեքսանյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գնումների պլանավորման վարչության պետ:
ԵՊՀ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՀՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ԻՄՄՈՒՆՈՖԱՐՄ» ՍՊԸ-Ն ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից իրականացվող «Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոն» ծրագրի շրջանակում լաբորատոր կահույքի գնման համար անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել «Իմմունոֆարմ» ՍՊԸ-ն:
ԱՐԱՐԱՏ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի» ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի աշխատակազմի ղեկավար:
ՀՆԴԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Կիշան դան Դեվալին, որի հետ քննարկել է համագործակցության ոլորտները և ուղիները:
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ԵՎ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ․ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ ԵՊՀ քիմիայի և ֆիզիկայի ֆակուլտետներում այսօր հյուրընկալվել էին Երևանի թիվ 142 ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները:
ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՊՀ ՀՈՒՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային, որի հետ քննարկել է ԵՊՀ-ում հունարենի ուսուցման արդյունավետությանն ուղղված աշխատանքներ:
Քիմիայի ֆակուլտետում ներկայացվեց «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը: Ս.թ. հոկտեմբերի 4-ին Քիմիայի ֆակուլտետ էին այցելել ԿԳՄՍ երիտասարդական քաղաքականության վարչության պետ Ռոզա Հակոբյանը և «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմակերպիչ Հռիփսիմե Ալեքյանը, ովքեր ներկայացրեցին ուսանողներին մրցույթի հիմնական խնդիրների, անվանակարգերի և նախագծերի գնահատման չափորոշիչների մասին:
«IEEE» ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿՈՒՆԵՆԱ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «IEEE» կազմակերպության ներկայացուցիչներն այսօր հանդիպել են ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանին, որից հետո ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն: