«ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԵՂԵՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ». ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԴԵՂԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ Դեղագործական միջազգային միավորման կողմից 2009 թ. սեպտեմբերի 25-ը պաշտոնապես ընդունվել է որպես դեղագետների միջազգային օր: ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում նշել են մասնագիտական տոնը՝ կազմակերպելով պարային ֆլեշմոբ և տոնական միջոցառում: Մասնագիտական տոնի կապակցությամբ անցկացված միջոցառումները կազմակերպվել էին Ֆարմացիայի ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի և ՈՒԽ-ի համատեղ նախաձեռնությամբ:
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԳԻՏԱՓՈՐՁԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում այսօր տեղի է ունեցել ինտերակտիվ գիտափորձերի ցուցադրություն՝ նվիրված Դ. Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին, ԵՊՀ 100-ամյակին և Ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին:
ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՆ. ՕՐԱԿԱՐԳԸ ՉՀԱՍՏԱՏՎԵՑ ԵՊՀ գիտխորհրդի 31 անդամի պահանջով այսօր հրավիրվել էր օրակարգային երկու հարցով արտահերթ նիստ, որն օրակարգը չհաստատելու պատճառով չեղարկվեց:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՊՈԼՍԱՀԱՅ ՀԵՂԻՆԱԿ ԶԱՎԵՆ ԲԻԲԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «Զավեն Բիբերյանը՝ որպես Թուրքիայում հայ-թուրքական հարաբերությունների ականատես» թեմայով դասախոսություն, որը ներկայացրեց Աթենքի ազգային համալսարանի թուրքագիտության բաժնի դասախոս Հերվե Ժորժլեն:
ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՆԻ-ՍԻՄՊՈԶԻՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 60-ԱՄՅԱԿԻՆ Ֆիզիկայի ֆակուլտետում այսօր մեկնարկել է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում կազմակերպված երկօրյա մինի-սիմպոզիում՝ «Ֆիզիկան 20/21 հարյուրամյակների սահմանին» խորագրով:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2019 թ. սեպտեմբերի 22-ի թողարկման ընթացքում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության մի շարք ուղղությունների վերաբերյալ հնչեցին մեկնաբանություններ, և տրվեց տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:
«ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Իրավագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀՆԱՏԻՊ ԳՐՔԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում ԵՊՀ դասախոսների և ուսանողների ձեռագործ աշխատանքների և ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի գեղանկարների ցուցահանդեսով այսօր մեկնարկեց ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ»․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ Որքանով է այն պահանջված, և որոնք են դրա նախադրյալներն ու պայմանները։
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Պարզաբանում 2019 թ. սեպտեմբերի 19-ին «Հրապարակ» օրաթերթի թիվ 167 (2690) համարում հրապարակված «ԵՊՀ-ում իրականացվում է իրավական աճպարարություն» վերտառությամբ հոդվածում ներկայացված տեղեկատվության վերաբերյալ: