Ստարտափների վերաբերյալ գիտելիքների ու հմտությունների զարգացման հեռանկար ԵՊՀ-ում․ կնքվել է համագործակցության համաձայնագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը, կարևորելով բուհ-աշխատաշուկա համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, նպատակ հետապնդելով բարձրացնելու ստարտափ էկոհամակարգի արդյունավետությունը և բարձրագույն որակավորմամբ համապատասխան մասնագետների պատրաստումը, ստորագրել են համագործակցության եռակողմ համաձայնագիր։
Ճապոնական դասական գրականությունը՝ բանաստեղծ Փիթեր ՄաքՄիլլանի մեկնաբանությամբ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կրթական ծրագրի շրջանակում ««Մանյոշու». ճապոնական դասական գրականությունը և դրա նշանակությունը համաշխարհային գրականության համար» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Ճապոնիայից ժամանած բանաստեղծ, թարգմանիչ Փիթեր ՄաքՄիլլանը։
ԵՊՀ-ում մեկնարկեց ՀՀ ուսանողական առաջին հեռուստաընկերության՝ INNOMEDIA-ի գործունեությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում իր գործունեությունն է սկսում ուսանողական առաջին ինովացիոն առցանց հեռուստաալիքը՝ INNOMEDIA-ն՝ նպատակ ունենալով դառնալու հարթակ, որտեղ ուսանողները կստեղծեն մեդիաարտադրանք, կզարգացնեն գործնական հմտությունները, գիտելիքները և ստեղծարարությունը:
Աստղաֆիզիկոս Դմիտրի Խանգուլյանը դասախոսություններ է կարդացել ԵՊՀ-ում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում «Քվանտային հաշվարկի ներածություն» խորագրով դասախոսություններ է կարդացել հայազգի աստղաֆիզիկոս, Ռիկիոյի համալսարանի (Ճապոնիա) դասախոս, պրոֆեսոր Դմիտրի Խանգուլյանը:
Ուրուգվայի Հանրապետության դեսպանը՝ ԵՊՀ-ում ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Աուգուստո Ռոզենբրոկ Բիդարտը հանդես եկավ «Դեսպանի պատկերացումները, Ուրուգվայի դիվանագիտությունը և 21-րդ դարի մարտահրավերները» թեմայով դասախոսությամբ, որի շրջանակում քննարկվեցին նաև համագործակցության նոր ուղիներ:
Մասնագիտական գրականության թարգմանության արդի հիմնախնդիրները. պանելային քննարկում ԵՊՀ-ում ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ պանելային քննարկում «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի» կրթական, գիտական նշանակության, ինչպես նաև այդ ծրագրի շրջանակում հայերեն թարգմանված գրքերի թարգմանական խնդիրների շուրջ:
Սան Խոսեի պետական համալսարանում կրթությունը շարունակելու հնարավորություն ԵՊՀ ուսանողների համար ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» և քիմիայի ֆակուլտետի «Նյութագիտություն» մագիստրոսական ծրագրերի լավագույն ուսանողներն արժանացան կրթաթոշակի։
Համագործակցության նոր ուղիներ Հարավային Կորեայի Յոնգնամի համալսարանի հետ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը հյուրընկալեց Հարավային Կորեայի Յոնգնամի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Յոնգ-Շիկ Կիմին, որը հանդես եկավ դասախոսությամբ՝ նվիրված վտանգված բույսերից մեկի` Կարմիր գրքում ընդգրկված սղոցի ցեղի չինական տեսակների տարածվածությանն ու պահպանմանը։
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նոր նախագահն է Էդգար Չախոյանը ԵՊՀ արհեստակցական կազմակերպության 6-րդ հերթական համաժողովի ավարտին տեղի ունեցավ նորընտիր Արհկոմիտեի անդրանիկ նիստը, որի ժամանակ բաց քվեարկությամբ կազմակերպության նոր նախագահ ընտրվեց Էդգար Չախոյանը՝ 5 տարի ժամկետով:
ԵՊՀ ներկայացուցիչները մասնակցել են Լեհաստանում կայացած հանդիպմանը «Էրազմուս+» ծրագրի «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» («T-GREEN») նախագծի շրջանակում ս.թ. նոյեմբերի 21-24-ը Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվել է հանդիպում, որին մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի մասնակից 17 բուհերի և այլ կառույցների ներկայացուցիչները: