«Համառությունը և պատրաստակամությունը շատ կարևոր են գիտական նախագծերի շուրջ աշխատելիս»․ ԵՊՀ ասպիրանտ Նաիրա Գասպարյան ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Նաիրա Գասպարյանը զբաղվում է ոչ գծային համակարգերի ուսումնասիրությամբ։ Նա վստահ է, որ SC-DSB ազդանշանների կիրառումը կարող է նոր հնարավորություններ ընձեռել ռադիոսարքավորումների, մոդուլյացիոն տեխնիկաների և հաղորդակցման համակարգերի կատարելագործման համար։
ԵՊՀ-ի և Չինաստանի արդիականացման ազգային ակադեմիայի միջև համագործակցությունն ամրագրվել է հուշագրով Երևանի պետական համալսարանի և Չինաստանի արդիականացման ազգային ակադեմիայի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով երկու կառույցների միջև զարգացնելու ակադեմիական և գիտական համագործակցությունը:
ԵՊՀ թիմի եռակի նվաճումը «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայում ԵՊՀ 4 թիմերից կազմված հայկական պատվիրակությունը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցեց «ICPC World Finals 2025»-ի կիսաեզրափակիչ փուլին: Պատվիրակությունը գլխավորում էր ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը։
Օքսֆորդի, Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների ուսանողներին շնորհվեցին հավաստագրեր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում «Ռուսաց լեզվի և տարածաշրջանային ուսումնասիրություններ» ծրագրին մասնակցած Օքսֆորդի, Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների 6 ուսանողներն ստացան հավաստագրեր՝ ծրագրով նախատեսված առարկաներն ուսումնասիրելու և այն հաջողությամբ ավարտելու համար: Օտարերկրյա ուսանողները ԵՊՀ-ում մեկ կիսամյակ ուսումնառել են միջհամալսարանական գործակցության շրջանակում:
Թռչող դետեկտորի միջոցով մթնոլորտի տարբեր շերտերում կհայտնաբերվեն ջերմոցային գազեր․ գիտական նոր նախագիծ Մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիաների աճը նպաստում է երկրագնդի գլոբալ տաքացմանը և առաջացնում կլիմայական անոմալ փոփոխություններ։ Այս խնդիրը ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Ալեքսանյանի գիտական ուսումնասիրությունների առանցքում է։ Նրա գիտական նախագիծը միտված է նորարարական տեխնոլոգիաների մշակմանը, որոնք կարող են նպաստել մթնոլորտի որակի մշտադիտարկման գործընթացներին, հատկապես՝ ջերմոցային գազերի հայտնաբերման տեսանկյունից։
Աշխատանք փնտրողն ու գործատուն՝ մեկ հարթակում․ գնահատելով կարիերայի տոնավաճառի արդյունավետությունը Երևանի պետական համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակում կազմակերպեցին «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի եզրափակիչ տոնավաճառը, որի հիմնական նպատակներից են ՀՀ-ում Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը նպաստելը, աշխատաշուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելը, ինչպես նաև զբաղվածության խնդիրները լուծելը։
Հայոց գաղթերի և տեղահանությունների պատճառները՝ գիտական նոր ուսումնասիրության առարկա ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորներ Հակոբ Հարությունյանի և Հայկազ Հովհաննիսյանի ուսումնասիրության տիրույթում են հայոց գաղթերն ու տեղահանությունները: Իրենց գիտական խմբի հետ նրանք բացահայտելու են հայոց գաղթերի պատճառները և պատմական հանգամանքները, ինչպես նաև այն, թե ինչու աստիճանաբար «մարեցին» երբեմնի ծաղկող հայկական գաղութները, և ինչու շատ գաղութահայեր բռնեցին տեղի ժողովուրդների հետ ձուլման ճանապարհը:
«ICPC» մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչին մասնակցած թիմերը ստացան հավաստագրեր Երևանի պետական համալսարանում կայացած «ICPC» («International Collegiate Programming Contest») ծրագրավորման միջազգային մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչին մասնակցած թիմերը պարգևատրվեցին հավաստագրերով։
Նոր գիտելիք ձևավորելու և կրթական համակարգում ներառելու հարցը՝ Պատմության ֆակուլտետի հետազոտողների քննարկման տիրույթում ԵՊՀ պատմության ֆակուլտետում անցկացվեց «Հայաստան-Վրաստան-Իրան փոխհարաբերությունների վերաբերյալ ուսումնասիրությունների ինտեգրումը կրթական գործընթացներում» խորագրով քննարկում, որի ժամանակ համալսարանի հետազոտողները ներկայացրին նաև կրթական համակարգերում ինտեգրված ուսումնասիրությունների կիրառման վերաբերյալ իրենց նոր մոտեցումները:
ԵՊՀ ասպիրանտ Հրաչյա Ասատրյանը ուսումնասիրում է ուժեղ փոխազդեցությունների ուղղուﬓերը նոր մեթոդներով Տիեզերքի կառուցվածքի և տարրական մասնիկների փոխազդեցությունների վերաբերյալ գիտական բազմաթիվ թեմաներ ֆիզիկոսների ուշադրության կենտրոնում են։ Այդօրինակ թեմաներից է B-մեզոնի հետազոտությունը, որը կարևոր դեր ունի այս ոլորտում։ Թեմայի շուրջ ուսումնասիրություններ է կատարում Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Հրաչյա Ասատրյանը։