Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերները. վտանգներ և հնարավորություններ Ժողովրդագրությունը ոչ միայն գիտություն է բնակչության թվի մասին, այլև այն հիմնասյունը, որի միջոցով կանխորոշվում է երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային ապագան։ Այսօր Հայաստանը կանգնած է ժողովրդագրական լուրջ մարտահրավերների առջև, որոնք պահանջում են մանրակրկիտ ուսումնասիրություններ և լուծումներ։ Այս ամենի մասին մեզ հետ զրույցում պատմել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արամ Վարտիկյանը՝ ներկայացնելով իր տեսլականը նշյալ խնդիրների, ոլորտում երիտասարդ մասնագետների ներգրավման և համալսարանի դերի վերաբերյալ։
Բուհ-կազմակերպություն համագործակցություն. հետազոտությունն ամփոփվել է կոլեկտիվ մենագրությամբ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում 2021-2024 թթ. կատարվել է գիտական հետազոտություն՝ «Բուհ-կազմակերպություն համագործակցության զարգացման խնդիրները և լուծման ուղիները ՀՀ-ում» թեմայով։ Հետազոտության ավարտին լույս է տեսել կոլետիվ մենագրություն, որում մանրամասնորեն վերլուծվում են բուհ-կազմակերպություն համագործակցության ընթացքը, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները՝ հիմնվելով հետազոտական արդյունքների վրա։
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը բազմակողմանի զարգանալու հնարավորություն է տալիս. հասարակագիտական հոսքի աշակերտները՝ դպրոցի մասին ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը դեռևս 2024-2025 ուստարում ընդլայնեց իր գործունեության շրջանակը՝ կրթություն ապահովելով նաև հասարակագիտական ուղղվածությամբ։ Հասարակագիտական հոսքի 10-րդ դասարանի աշակերտներ Անի-Նիկոլին Մանուկյանն ու Հայկ Պողոսյանը պատմում են դպրոցում ստացած գիտելիքների, հնարավորությունների և աշակերտ-ուսուցիչ հարաբերությունների մասին:
Գիտությունից արտադրություն․ նոր սարքավորումները կնպաստեն գիտական արդյունքների բարելավմանը ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման լաբորատորիան համալրվել է նոր սարքավորումով, որը կնպաստի հետազոտությունների hնարավորությունների մեծացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան արդյունքների ստացմանը: Նոր սարքը հնարավորություն կընձեռի կատարելու նոր փորձարկումներ, ստանալու նոր հատկություններով նյութեր՝ ուսումնասիրությունները հասցնելով արտադրության։
Հետազոտական աշխատանք կատարելու արևմտյան մեթոդների յուրացում, համագործակցության հեռանկարներ. ԵՊՀ ասպիրանտը՝ Յենայի համալսարանի մասին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ Ալեն Սարգսյանը միջբուհական համագործակցության շրջանակում մեկ ամիս հետազոտական աշխատանք է կատարել Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանում (Գերմանիա): Նա ընդգծում է, որ և՛ ԵՊՀ-ն, և՛ Յենայի համալսարանը խրախուսում են գիտական տարբեր ուղղությունների միջև համագործակցությունը, ինչն էլ նպաստում է հետազոտողներին համադրելու տարբեր ոլորտների մեթոդները՝ ստանալով նորարարական արդյունքներ:
Քաղցկեղի տարածումը կանխարգելելու նոր ռազմավարություն․ ԵՊՀ ասպիրանտի ուսումնասիրությունը Էքզոսոմները, որոնք բջիջներից արտանետվող մանրադիտակային չափեր ունեցող թաղանթապատ մասնիկներ են, կարող են մեծ ազդեցություն ունենալ քաղցկեղի զարգացման վրա: Քաղցկեղային բջիջներից արտանետվող էքզոսոմները, ազդելով հարևան բջիջների վրա, նպաստում են հիվանդության առաջընթացին։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի ասպիրանտ Լիլի Քալաշյանն ուսումնասիրում է էքզոսոմների դերը քաղցկեղի տարածման գործում՝ վերլուծելով նրանց արգելակման հնարավորությունները հիվանդության աճը նվազեցնելու նպատակով։
ԵՊՀ մագիստրանտը՝ աշխարհի խոշորագույն գիտաժողովներից մեկի մասնակից Երբ երիտասարդ գիտնականը հնարավորություն է ստանում մասնակցելու աշխարհի խոշորագույն գիտաժողովներից մեկին, դա ոչ միայն անձնական, այլև համալսարանի գիտական համայնքի համար կարևոր ձեռքբերում է։ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի ճարտարագետ Գոռ Չալյանը առաջին մագիստրանտն է Հայաստանից, որը մասնակցել է այդօրինակ գիտաժողովի։
Ինչպե՞ս հաղթահարել ուսանողական կյանքի դժվարությունները. հոգեբանի խորհուրդները Հաճախ ուսանողների կյանքում ծագած կրթական և սոցիալական խնդիրները, դժվարությունները կարող են որոշակի ազդեցություն ունենալ նրանց հոգեբանական բարեկեցության, ուսանողական առաջադիմության վրա։ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանի հետ քննարկել ենք, թե ինչպիսի խնդիրներ են ուղեկցում ուսանողներին, և ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկեն երիտասարդները՝ հաղթահարելու այդ դժվարությունները։
Բացահայտելով նոր հորիզոններ. ուսանողները «կոտրում են» մասնագիտական սահմանները Կրթական համակարգը մշտապես փոփոխվում է՝ համահունչ դառնալով ժամանակի պահանջներին։ Ներկայում ուսանողները չեն սահմանափակվում միայն մասնագիտական գիտելիքներ ստանալով, այլև ձգտում են հնարավորինս ընդլայնելու իրենց մտահորիզոնը։ Հայաստանում առաջին անգամ ներդրված «Շարժունության պատուհան» ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին դուրս գալու դասական կրթական «սահմաններից»՝ հարակից կրթական ծրագրերից ընտրելով ցանկացած դասընթաց իրենց հետաքրքրությունների շրջանակում։
ԵՊՀ հետազոտողների ուսումնասիրության տիրույթում են խմորասնկերի միջոցով նպատակային նյութերի արտադրության հնարավորությունները Կենսաբանության ֆակուլտետի ավագ լաբորանտ Լիանա Անիկյանը և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանը ուսումնասիրում են, թե Saccharomyces cerevisiae (S. cerevisiae) խմորասնկերը որ միջավայրում կարող են կենսագործվել և արդյունավետ բազմանալ: Այս հետազոտության արդյունքում խմորասնկերի աճի օպտիմալ պայմանների բացահայտումը կնպաստի նպատակային նյութերի, օրինակ՝ կենսաէթանոլի (հանածո վառելիքի այլընտրանք) արտադրության բարձրացմանը: S. cerevisiae խմորասնկերի շտամները ԵՊՀ-ն գնել է մի քանի տարի առաջ, և այժմ դրանց ուսումնասիրությունները կատարվում են Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում: