«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ». ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի՝ ընդհանուր հոգեբանության ամբիոնն արդեն 10 տարի կազմակերպում է «Հոգեբանական վերնիսաժ» ցուցահանդեսը, որին ներկա են գտնվում հոգեբանական համայնքի ներկայացուցիչները:
ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը տեղեկատվական բնույթի հանդիպում ունեցան «ClinChoice» («ՔլինՉոյս») միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՐԵԼՈՒ Է ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՈՒՆԸ Բուհի ղեկավարության որոշման համաձայն՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնն անվանակոչվեց՝ «ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» անվամբ:
ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԿՈՉՈՒՄ. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ԵՊՀ-ՈՒՄ Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինֆորմացիոն կենտրոնի բացմանը նվիրված միջոցառում, և Յուրի Հովհաննիսյանին ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողություն:
ԵՊՀ ՏՂԱՆԵՐԻ ԹԻՄԸ ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԵՊՀ մարզիկների թիմը թեժ մրցապայքարում զբաղեցրեց 1-ին պատվավոր հորիզոնականը՝ եզրափակիչ փուլում հաղթելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) մարզիկների թիմին:
ԵՊՀ ԻԿՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ ԵՊՀ-ՈՒՄ Նիստին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և Հայ-ռուսական համալսարանի ներկայացուցիչներ, ուսանողներ, ֆակուլտետի շրջանավարտներ և այլ հյուրեր:
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԵՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Հայոց լեզվի պատմության ամբիոնը և ֆակուլտետի ՈՒԳԸ-ն համատեղ կազմակերպել են «Լավագույն գրաբարագետ» խորագրով օլիմպիադա, որին մասնակցում է 40-50 ուսանող ինչպես հայ բանասիրության, այնպես էլ մյուս ֆակուլտետներից:
ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ԼԵԶՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել գիտական սեմինար՝ «Ինքնության դրսևորումները պատմալեզվամշակութային համատեքստում» թեմայով:
ԱՐԴԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Սարգիս Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է «Միջազգային հարցերով ռուսական խորհրդի» և «Դիոլոգ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը՝ հանդես գալով «Իսլամական ծայրահեղականության ներկայիս դրսևորումները Կովկասում՝ որպես սպառնալիք Հայաստանի և Ռուսաստանի համար» խորագիրը կրող զեկույցով:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԽՈՍՈՒՅԹԸ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ԵԼՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի և Ֆրանսիայի Լիլի համալսարանի համատեղ կազմապերպած «Խոսույթը գիտական համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցում են դասախոսներ, գիտաշխատողներ, ասպիրանտներ, հայցորդներ Ֆրանսիայի, ՌԴ-ի և ՀՀ-ի համալսարաններից: