ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ռեկտորի աշխատասենյակում այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են սերտ փոխգործակցություն իրականացնել կրթության և պրակտիկայի ոլորտում:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՅԺՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՌԼԻՆԻ ՀՈՒՄԲՈԼԴՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Աննա Թադևոսյանն ու Տաթևիկ Հարությունյանը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում այժմ ուսումը շարունակում են Բեռլինի Հումբոլդտի համալսարանում։ Ուսանողների հետ զրուցել ենք արտերկրում սովորելու առավելությունների ու դժվարությունների մասին։
«ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀԱԳԵՑԱԾ ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ ՀԵՆՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐՆ ԵՆ». ՏԻԳՐԱՆ ԵԳԱՆՅԱՆ Տիգրան Եգանյանը սովորում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում: Տիգրանը դեռևս 2017 թվականից սկսել է իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ, եղել ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը: Այս տարի էլ Տիգրանը ներառված է հետազոտական խմբում, որի առաջարկած ծրագիրը երաշխավորվել է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից: Տիգրանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, համալսարանական կյանքի առավելությունների ու դժվարությունների, ինչպես նաև նրա երազանքների ու նպատակների մասին:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՎԵՐԼՈՒԾՎԵԼՈՒ ԵՆ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋԵՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Կենսաանվտանգության կարողությունների զարգացում Հայաստանում. կաթնասունները որպես հիվանդությունների վեկտորներ» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Ծրագրով նախատեսվում է վերլուծել վայրի կենդանիների և մարդկանց միջև շրջանառվող հիվանդությունների ռիսկերը, ինչպես նաև հարուցիչների և դրանց վեկտորների (կաթնասունների վայրի տեսակներ) առկայությունն ու տարածվածությունը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողներ Լուսինե Դավթյանը և Լիլիթ Բաղդասարյանը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում այժմ ուսումը շարունակում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում՝ Սաարլանդի համալսարանում։ Մեզ հետ զրույցում նրանք պատմեցին իրենց հաջողությունների մասին։
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ՝ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀԱՐԱԶԱՏ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այսօր հանդիպել է ուսանողների հետ:
ԱՆՄԱՀ ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸ. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍ ԽԱՉԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՍԽՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԳԻՐՔԸ «Մարտական ծառայության» մեդալակիր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ ուսանող Խաչիկ Պողոսյանը ծննդյան 21-ամյակը տոնեց երկնքում, իսկ երկրի վրա ապրող նրա հարազատները, բարեկամներն ու ընկերները հավաքվեցին ԵՊՀ-ում՝ նշելու անմահ հրետանավորի ծնունդը, որի ընթացքում տեղի ունեցավ նրա մասին պատմող «Հրետանավորը» գրքի շնորհանդեսը, և սկիզբ դրվեց «Խաչիկ Պողոսյան» բարեգործական հիմնադրամի գործունեությանը:
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1222-Ա որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 20 անդամից:
ԵՊՀ ԿԵՆՍԱՔԻՄԻԿՈՍՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՏԱՑՈՒՄԸ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Օրգանական թափոններից կենսազանգվածի և կենսաէներգիայի փոխակերպման կենսաքիﬕական ուղիների բնութագրումը և օքսիդավերականգնողական կարգավորումը» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։
ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ «Միջազգային ժուռնալիստիկա և միջազգային կազմակերպություններ» դասընթացի շրջանակում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն այսօր հանդիպել են ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին: