- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
Հոկտեմբեր 28, 2021 | 13:14
Քաղաքականություն
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1222-Ա որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 20 անդամից:
Հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ԵՊՀ ռեկտորին, քննարկում և հաստատում է ԵՊՀ բյուջեն, զարգացման ռազմավարական ծրագիրը, լսում և գնահատում է բուհի տարեկան գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը, հաստատում է ԵՊՀ կառուցվածքը, հաստիքացուցակը և իրականացնում կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներն են՝
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Սուրեն Պապիկյան - ՀՀ փոխվարչապետ
Կարեն Թռչունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նաիրի Սարգսյան - ՀՀ վարչապետի օգնական
Սարգիս Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ
Եղիշե Կիրակոսյան - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Հայկակ Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Հովհաննես Մովսիսյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Մխիթար Հայրապետյան - Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Գուրգեն Գասպարյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ձեռագիր հավաքածուների թվայնացման բաժնի ղեկավար (համաձայնությամբ)
Արեգ Հովհաննիսյան - «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Վարուժան Աթաբեկյան - Երևանի պետական համալսարանի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Մխիթար Գաբրիելյան - Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկն.
Նարինե Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտ. թեկն., դոցենտ
Աննա Փոլադյան - Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենս. գիտ. թեկն., դոցենտ
Հայկ Քոչարյան - Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. թեկն., դոցենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Հասմիկ Վարդումյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ
Խաչիկ Աբաջյան - Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրայի ուսանող
Գոռ Օհանյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող
Դավիթ Ափոյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ
Դավիթ Առաքելյան - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ