«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ն նախաձեռնել և իրականացնում է «Իրավունքի ամառային դպրոց»-ը, որի ընթացքում իրավունքով հետաքրքրված աշակերտների և Իրավագիտության ֆակուլտետ ընդունված ուսանողների համար անցկացվում են իրավական տարբեր թեմաներով դասընթացներ։
«ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԸՆԴՈՒՆԻ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ». ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
«ԱՆԵԼՈՒ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐՊԵՍԶԻ ԲՈՒՀԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՓՈԽՎԻ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսoր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանին:
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՈՄԻՆԱՆՏ ԱՌԱՐԿԱՆ ԱՅԼԵՎՍ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԻՄՔԸ ՉԷ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լիլիթ Շաքարյանը հրատարակել է իր երկրորդ՝ «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» գիրքը, որտեղ դիտարկվել են տեղեկատվական հեղափոխության դերն ու նշանակությունը մարդկության և հասարակական ոլորտների զարգացման գործընթացում: Տիկին Շաքարյանի հետ զրուցել ենք գրքի, դրանում արծարծված թեմաների ու առաջիկա ծրագրերի մասին:
«ԱՐՑԱԽԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ. ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ». ԱՌՑԱՆՑ ՍԵՄԻՆԱՐ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Արցախը և միջազգային քրեական դատարանը. նոր հեռանկարներ» խորագրով առցանց սեմինար, որը վարել է Միջազգային քրեական դատարանի ավագ դատական ծառայող Էդուարդո Տոլեդոն։
ԵՊՀ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ Երևանի պետական համալսարանը երաշխավորվել է որպես ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպություն, որի ներկայացրած դասընթացի մոդուլը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի կողմից:
ԵՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ-ն «ԱյԴի Բանկ»-ի ֆինանսական աջակցությամբ հայտարարում է ԵՊՀ ուսանող, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթ։
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՍՏԱՑԱՆ «PMI Science» գիտահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել հերթական միջոցառումը՝ նվիրված «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրին, որի ընթացքում մագիստրոսական ծրագրի 2021 թվականի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները։
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ». ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ, ՈՐԸ ԿՊԱՏՐԱՍՏԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՂ ԿԱԴՐԵՐ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, «ISTC» հիմնադրամի և «Գիտուժ» նախաձեռնության համագործակցության արդյունքում մեկնարկում է «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացը, որի նպատակն է կրթել մասնագետներ, որոնք կունենան բոլոր անհրաժեշտ հմտությունները գիտությունը և տեխնոլոգիաները հանրամատչելի դարձնելու, ինչպես նաև տեղական և միջազգային հարթակներում Հայաստանի գիտական և տեխնոլոգիական նվաճումները լուսաբանելու համար:
ԵՊՀ-Ն ԵՎ «ԱՅԳ»-Ը ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն ու «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն այսօր համաձայնագիր են ստորագրել՝ ազդարարելով համագործակցության նոր սկզբի մասին: