ԵՊՀ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Երևանի պետական համալսարանը երաշխավորվել է որպես ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպություն, որի ներկայացրած դասընթացի մոդուլը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի կողմից:
![Teachers-training-course-at-YSU](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/crDUxEg7uzT0zFs74k7NRooC3U.jpg?h=bccd1fa5&itok=z0wzHb9c)
ԵՊՀ-ն իրականացնելու է վերապատրաստման դասընթաց հայոց լեզու և գրականություն, պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա, հասարակագիտություն և անգլերեն մասնագիտություններով:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանն ասաց, որ դասընթացն իրականացվելու է ինչպես առկա, այնպես էլ հեռավար ու համակցված եղանակներով:
Նրա խոսքով, ծրագրի հաջող իրականացման համար շատ կարևոր է վերապատրաստողների ընտրությունը. «Ըստ առարկայական խմբերի և ծրագրի բաղադրիչների՝ դասընթացավարները ԵՊՀ առաջատար մասնագետներն են ու արհեստավարժ ուսուցիչներ»:
Վերապատրաստողների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091 45 95 81 հեռախոսահամարով:
Քնար Միսակյան