ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆԸ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահի հրամանագրով գիտության և կրթության բնագավառներում ներդրած ավանդի ու երկարամյա անձնուրաց աշխատանքի համար կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով:
ՄԵԴԻԱ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎՈՒՆՔ. ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ կազմակերպվել և այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկել է «Մեդիա հարցերը կարգավորող իրավունք» թեմայով աշնանային հնգօրյա դպրոցը:
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից:
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԵՊՀ 2021 Թ. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի առցանց նիստը:
«ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանի գրքի շնորհանդեսը։
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՂԱԶԱԽԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԱԲԱՅ ԿՈՒՆԱՆԲԱԵՎԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան լսարանի բացումը:
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համառորեն շրջանառության մեջ է պահվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, և բիրտ անտարբերությամբ անտեսվում են մասնագիտական շրջանակների դիտողություններն ու առաջարկները հայագիտական առարկաների, ինչպես նաև «Հայոց լեզվի»՝ որպես բուհական ընդունելության քննության առարկայի վերաբերյալ՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսական կազմը պահանջում է.