ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համառորեն շրջանառության մեջ է պահվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, և բիրտ անտարբերությամբ անտեսվում են մասնագիտական շրջանակների դիտողություններն ու առաջարկները հայագիտական առարկաների, ինչպես նաև «Հայոց լեզվի»՝ որպես բուհական ընդունելության քննության առարկայի վերաբերյալ՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսական կազմը պահանջում է.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին:
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԵԼԳՈՐՈԴՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՌՑԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻՆ Բելգորոդում դեկտեմբերի 16-17-ը տեղի է ունեցել միջազգային ֆորում «Հանրային կառավարումը ԵԱՏՄ երկրներում» խորագրով:
«ՄԱՀԱՑԻՐ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՄԱՀՆ ԷԼ ԾԱՌԱՅԻ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ». ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ, ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր տեղի են ունեցել մոմավառություն Եռաբլուր պանթեոնում և հուշ-ցերեկույթ Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնում՝ նվիրված ԵՊՀ Հոգեբանության և փիլիսոփայության, Իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ, ավագ լեյտենանտ, կամավոր Արցախ մեկնած և պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի հիշատակին։
«ԳՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆ ԱՐԴԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել առցանց հանդիպում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների ու ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։
«ՆԱՆՈՖԻԶԻԿԱ ԵՎ ՆԱՆՈՆՅՈՒԹԵՐ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի և գիտահետազոտական լաբորատորիայի նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-13-ն առցանց իրականացվել է «Նանոֆիզիկա և Նանոնյութեր» խորագրով երիտասարդ գիտնականների առաջին միջազգային գիտաժողովը։
ՀԱՂԹՈՂԻ ԳԱՎԱԹԸ 5-ՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ ՆՎԱՃԵԼ Է ԵՊՀ ԹԻՄԸ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ արդեն 5-րդ անգամ անընդմեջ իրականացրել է Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված դատախաղ-մրցույթ՝ ՀՀ և Արցախի բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողների համար:
«ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ. ԻՆՉՊԵՍ ԿՓՈԽՎԻ ԿՅԱՆՔԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ». ՎԵԲԻՆԱՐ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈԻԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր առցանց դասախոսությամբ հանդես է եկել ֆակուլտետի շրջանավարտ, նախկին դոցենտ, «Huawei» ընկերության աշխատակից Հայկ Խաչատրյանը։
ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԻԳՈՐ ԿՈՒՐՉԱՏՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։
ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Տասնամյակներ շարունակ գիտության և գիտատեխնիկական կրթության նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականությունն ըստ էության չի ընկալվել գիտական համայնքի և հասարակության կողմից։ Այդ քաղաքականությունն արտահայտվել է անորոշ կարգավորումներով և ոչինչ չասող ձևակերպումներով։