ԵՊՀ թիմի հերթական նվաճումը ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները Թուրքմենստանում կայացած Քիմիայի միջազգային 3-րդ օլիմպիադայում նվաճել են 2 արծաթե մեդալ:
Տեխնոլոգիական խնդիրների ուսումնասիրման նոր մակարդակի հեռանկար ԵՊՀ-ում․ կնքվել է համագործակցության հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրովֆ» ընկերության տնօրեն Խաչիկ Սահակյանը, կարևորելով գործընկերության ու համագործակցության դերը ուսանողների կրթության կազմակերպման գործում և նպատակ ունենալով պատրաստելու բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետների, այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր։
ԵՊՀ ասպիրանտի հետազոտության առանցքում են ՀՀ-ում մարդկային կապիտալի զարգացման հեռանկարները Մարդկային կապիտալի զարգացման հիմնախնդիրների և հեռանկարների ուսումնասիրությունը շարունակում է մնալ արդիական՝ շնորհիվ դրա սոցիալ-տնտեսական ազդեցության թե՛ միկրո, թե՛ մակրո մակարդակներում։ Գիտահետազոտական նախագծի շրջանակում ԵՊՀ ասպիրանտ Սիլվիա Սարգսյանն ուսումնասիրում է մարդկային կապիտալի զարգացման հիմնախնդիրները և հեռանկարները։ Ներկայում կայուն զարգացման հիմնական շարժիչ ուժը գիտելիքահենք տնտեսությունն է, ուստի Սիլվիան համադրում է տեսական գիտելիքները և կիրառական հետազոտությունը՝ ուղղված ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով Երևանի պետական համալսարանում ծավալած գիտամանկավարժական բեղուն գործունեության, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ոսկե մեդալով է պարգևատրել Համաշխարհային պատմության ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանին:
ԵՊՀ-ն սահմանել է նոր ցուցանիշ միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների թվով «Scopus» և «Web of Science» գիտական հեղինակավոր շտեմարաններում ընդգրկված ամսագրերում տարեցտարի ավելանում է ԵՊՀ հետազոտողների գիտական հոդվածների թիվը:
Կարիերայի տոնավաճառ՝ միտված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ինտեգրմանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի երկրորդ տոնավաճառը, որը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում։ Կարիերայի տոնավաճառը միտված էր խթանելու ՀՀ Տավուշի մարզում բնակվող քաղաքացիների և գործատուների հաղորդակցությունը, ինչպես նաև զարգացնելու աշխատանք փնտրողների, մասնավորապես Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հմտությունները՝ աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու համար:
ԵՊՀ տղաների՝ ֆուտբոլի հավաքականը «Ֆուտզալի գավաթ» առաջնությունում նվաճեց մրցանակային երկրորդ տեղը ԵՊՀ-ում կայացավ ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի` ֆուտզալի եզրափակիչ փուլը: ԵՊՀ տղաների հավաքական թիմը մրցեց Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի (ՇՊՀ) տղաների թիմի դեմ և զբաղեցրեց մրցանակային երկրորդ տեղը:
Գիտական հետազոտություն՝ միտված նախկին արդյունաբերական քաղաքների ակտիվացմանը Խորհրդային Հայաստանի արդյունաբերական քաղաքները ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել ԽՍՀՄ փլուզումից հետո, ինչպե՞ս է փոխվել մարդկանց կյանքը։ Ի՞նչ նպատակներ և պատկերացումներ ունեն նրանք իրենց ապագայի, այդ քաղաքներում ապրելու, ստեղծագործական գործունեությունն ու աշխատանքը շարունակելու մասին, ի՞նչ քայլերով է հնարավոր վերականգնել այդ քաղաքները: Այս հարցերը ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դոցենտ Յուլիա Անտոնյանի ու նրա գիտական խմբի ուսումնասիրության տիրույթում են:
ԵՊՀ-ի և «Էփրիքոթ Կապիտալ» ընկերության գործակցությամբ անցկացվեց վարպետության դաս Երևանի պետական համալսարանի և «Էփրիքոթ Կապիտալ» («Apricot Capital») հայկական առաջատար ներդրումային ընկերության համագործակցության շրջանակում համալսարանում անցկացվեց «Ներդրումներ. ինչո՞ւ, ե՞րբ, ինչպե՞ս» խորագրով վարպետության ինտերակտիվ դաս՝ նպատակ ունենալով բարձրացնելու ֆինանսական գրագիտության մակարդակը և խթանելու Հայաստանում պատասխանատու ներդրումային մշակույթի ձևավորումը։
Հայագիտությունը՝ չինացի ուսանողների մասնագիտական ընտրություն Չինաստանի Հեյհեյի քոլեջի և Հարբինի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ Դայ Ռուբինգը և Քսու Ջայքսուն իրենց ուսումնառությունը շարունակում են ԵՊՀ-ում․ նրանք այժմ «Հայագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողներ են: Կրթությունը շարունակելով ԵՊՀ-ում՝ չինացի ուսանողները մանրամասնորեն կուսումնասիրեն հայագիտության բաղկացուցիչ գիտակարգերը և դրանով իսկ կնպաստեն հայ-չինական գիտակրթական ու մշակութային կապերի ամրապնդմանը։