«ԱՊԱՌԱԺ» ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲՆ ԻՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ Երևանի պետական համալսարանի «Ապառաժ» լեռնագնացության ակումբն Իրանում մասնակցել է Լեռնագնացության և մագլցման ասոցիացիաների միջազգային միության («UIAA») կողմից կազմակերպված վարպետության դասընթացների և Քերման քաղաքի սառցե մագլցման մրցույթին։
ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՈՐԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որի նպատակն է նպաստել լրագրողների իրավական գրագիտության բարձրացմանը, այդ թվում՝ լրագրողների, իրավաբանների համար «Մեդիա իրավունք» մագիստրոսական կրթական ծրագրի միջոցով:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐՔԵՐ՝ ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻՆ ԸՆԴԱՌԱՋ Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է Գիրք նվիրելու օր, որը նվիրված է Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձին: Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, հետևելով օրվա խորհրդին, ուսանողներին նվիրեց մասնագիտական գրքեր՝ այդ կերպ խթանելով ուսանողների բարձր առաջադիմությունը:
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼԸ ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է ԴԱՐՁԵԼ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում գրադարանի տնօրինության նախաձեռնությամբ այսօր համալսարանականներին գրքեր են նվիրում:
«ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՉԸՆԿԱԼՎԵԼՈՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱՅԺՄ ԸՆԿԱԼՎՈՒՄ Է». ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԱԺ պատգամավոր, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Համազասպ Դանիելյանի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում այսօր հյուրընկալվել են «International IDEA» կազմակերպության ներկայացուցիչներ Փիթեր Վոլֆը և Նանա Կալանդաձեն, որոնք ներկայացրել են «The global state of democracy 2019» զեկույցի հիմնական դրույթները և դրանում Հայաստանին վերաբերող անդրադարձները:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԱԾ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում այսօր ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրության վերաբերյալ։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԱԾ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում այսօր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված տեսանյութում տեղ գտած տեղեկատվության մեջ անորոշ, առերևույթ անհիմն ձևակերպումների վերաբերյալ։
Անալիտիկ հոգեբանության աշխատանոց Հունվարի 24–ին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի և Կիրառական հոգեբանության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Անալիտիկ հոգեբանության աշխատանոց» խորագրով սեմինար-քննարկումը:
ԵՊՀ ՈՉ ՄԻ ԴԱՍԱԽՈՍ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԱՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՉԷ ԵՊՀ հայտարարությունը՝ ԱԱԾ այսօրվա հաղորդագրության վերաբերյալ:
ՏՈՆԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ 7-րդ մասնաշենքի բակում ուսանողները տոնեցին Տեառնընդառաջը: