- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԱԾ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Փետրվար 14, 2020 | 16:49
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԱԾ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում այսօր ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրության վերաբերյալ։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը հայտնում է իրավագիտության ֆակուլտետի ուսանողության խորը մտահոգությունը և անհանգստությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից 14.01.2020 թ. տարածված հաղորդագրության կապակցությամբ, որտեղ հանիրավի թիրախավորվում է Իրավագիտության ֆակուլտետի ուսանողը` որպես ենթադրյալ կաշառք տվող, այնպիսի պայմաններում, երբ նույն հաղորդագրությամբ ենթադրյալ կոռուպցիոն դեպքի առթիվ որևէ այլ անձի կամ ֆակուլտետի անուն չի մատնանշվում:
Տպավորություն է ստեղծվում, որ այդ հաղորդագրությունը հստակ նպատակ է հետապնդել իրավական անորուշության պայմաններում, ի դեմս Իրավագիտության ֆակուլտետի ուսանողի, վարկաբեկելու ֆակուլտետի ողջ ուսանողությանը:
Գտնում ենք, որ ԱԱԾ-ի կողմից նման մոտեցումը անհարկի արատավորում է ֆակուլտետի ուսանողության բարի համբավը, մասնագիտական արժանապատվությունը, վարկաբեկում է վերջիններիս համալսարանական և արտահամալսարանական միջավայրում:
Հաշվի առնելով վերոշարադրյալը` հորդորում ենք ԱԱԾ-ին զերծ մնալ այնպիսի հաղորդագրությունների տարածումից, որոնք կարող են անդեմ կերպով պիտակավորել Իրավագիտության ֆակուլտետի ուսանողությանը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ