«ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ ՀԵՏ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօր կազմակերպել էր հանդիպում հայտնի փաստաբան, ԵՊՀ իրավաբանական կլինիկայի դասախոս-համակարգող, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանի հետ:
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿԱԶԱՆԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 215-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը և Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը նոյեմբերի 26-27-ը մասնակցել են Կազանի (մերձվոլգյան) դաշնային համալսարանի հիմնադրման 215-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
«ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՍԵՄԻՆԱՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «NEW HORIZONS OF INTERNATIONALISATION» («Միջազգայնացման նոր հեռանկարներ») թեմայով ծրագրի ամփոփիչ սեմինարը:
ԵՊՀ ԹԻՄԸ ՆՎԱՃԵԼ Է «ICPC» ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՈՒՂԵԳԻՐ Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Թբիլիսիում տեղի է ունեցել «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը, որտեղ ԵՊՀ թիմը գրանցել է տպավորիչ արդյունքներ՝ ձեռք բերելով մրցույթի եզրափակիչ փուլի ուղեգիր և դառնալով Հարավային Կովկասի միակ ներկայացուցիչը եզրափակչում:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՅՏՆԵԼ Է ԻՐ ԿԱՐԾԻՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քննարկման արդյունքում ձևավորված կարծիքն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:
ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ սև շենքի դահլիճում այսօր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ մտահոգություններ ունեցող դասախոսների ու ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին:
Երազների վերլուծություն Նոյեմբերի 27-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Երազների վերլուծություն» խորագրով սեմինար-քննարկումը, որը բանախոսեց Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս՝ հ․գ․դ․ Վ․ Միքայելյանը:
ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ պատմության, աստվածաբանության, արևելագիտության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել պատմաբանի օրվան նվիրված երիտասարդական հանրապետական գիտաժողովի բացման արարողությունը։