ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ․ ԵՊՀ-Ն ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ PR (հանրային կապերի) գործիքներ և կրոնական կազմակերպություններ. առաջին հայացքից միմյանց հետ աղերս չունեցող այս երկու տերմինները ոչ միայն արդիական են և առնչակից, այլև դարձել են մագիստրոսական թեզի թեմա: ԵՊՀ ժուռնալիստիկայի և աստվածաբանության ֆակուլտետների մագիստրանտները համատեղ ուսումնասիրում են «Կրոնական կազմակերպությունների PR գործիքները հայաստանյան մեդիայում» թեման։
ՓԱՐԻԶԻ «SCIENCESPO» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՁՄԵՌԱՅԻՆ ՅՈԹՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻՆ Մեկնարկել է Երևանի պետական համալսարանի և Փարիզի «SciencesPo» համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանը տարածաշրջանային և համաշխարհային համատեքստում» ձմեռային դպրոցը, որին մասնակցում են համալսարանի 20 ուսանողներ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՃԱՆԱՉԵԼԻ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանող Անահիտ Խուդավերդյանը փոխանակման ծրագրով այժմ սովորում է Կահիրեում: Մեզ հետ զրույցում Անահիտը պատմել է մասնագիտության ընտրության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, երկու երկրների փոխառնչության և հայկական ավանդույթներով Ամանորն այնտեղ նշելու մասին:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Տոնի խորհրդի մասին զրուցել ենք ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան պ․գ․դ․, պրոֆեսոր Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հետ։
«ՊԵՏՔ Է ՁԵՌՔ ՊԱՐԶԵԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՊՀ ԸՆՁԵՌԱԾ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԲԻԱՅՆԱ ՄԽՉՅԱՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանող Բիայնա Մխչյանը փոխանակման ծրագրով սովորում է Հորդանանում: Բիայնայի հետ զրուցել ենք բուհի ընտրության, ֆակուլտետում ստացած կրթության, Ամանորն արտասահմանում հայկական ավանդույթներով նշելու մասին:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐԸ 2021 թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հաղթած ԵՊՀ ուսանողները մաղթում են գիտական նվաճումներ ու նոր ձեռքբերումներ:
ԵՊՀ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐԸ 2022 թվականին ոսկե և արծաթե մեդալներով պարգևատրված ԵՊՀ-ականներն ամանորյա բարեմաղթանքներ են հղել համալսարանի ուսանողներին և գործընկերներին:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ. ՄԱՍ 1-ԻՆ Ավարտվում է 2022 թվականը, և համալսարանականները ներկայացնում են անցնող տարվա ընթացքում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնում ապագայի ծրագրերին։ Հաջողությունները եղել են բոլոր ուղղություններով՝ գիտականից մինչև ֆինանսական։