ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՍՏՈՒԳԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ-ում քննաշրջան է, և իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի՝ անգլերենի 1-ին խմբի դասախոս Մարգարիտա Ապրեսյանի նախաձեռնությամբ անցկացվել է նորարար լուծումներով ստուգարք՝ բեմականացված մամուլի ասուլիս։
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԷԱՊԵՍ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ». ՏԱԹԵՎ ՆԱԶԱՐՅԱՆ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Տաթև Նազարյանը նպատակ ունի գաստրոթափոնների օգտագործմամբ զգալիորեն նվազեցնելու բնական ռեսուրսների ծախսը: Տաթևի պատմությունը հնարավորություն կտա պարզելու, թե ինչպես կարելի է վերամշակող արդյունաբերությունից ստացվող արտադրանքով նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, ինչպես նաև պատկերացում կտա էկոկաշի ստանալու, այդ հարցում ԵՊՀ դերի և համալսարանում երիտասարդ գիտնականների նոր գաղափարների կյանքի կոչման մասին:
ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյան տոնին։
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՐԵՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՍՏԱՑԱՆ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ ֆակուլտետի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, գրող, հրապարակախոս Վաչագան Մանուկյանի անվան կրթամրցանակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփումը։ Ֆակուլտետի ուսանողները ստացան դրամական պարգևներ և այլ մրցանակներ։
ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ «WORLD SCIENTIFIC» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, ֆ.մ. գ.դ., պրոֆեսոր, Հայկական մաթեմատիկական միության (ՀՄՄ) նախագահ Յուրի Մովսիսյանի «Գերնույնություններ, բուլյան և Դե Մորգանի կառուցվածքներ» («Hyperidentities: Boolean and De Morgan Structures») անգլերենով մենագրությունը տպագրել է «World Scientific» հրատարակչությունը։
«ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԱՊԻՏԱԼՈՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ Դեկտեմբերի 22-ին ԵՊՀ-ում կայացավ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին նվիրված քննարկում, որի ընթացքում Սանկտ Պետերբուրգի եվրոպական համալսարանի անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի տնօրեն Սվետլանա Լավրովան ներկայացրեց ռուսաստանյան փորձի առանձնահատկությունները, իսկ ԱԺ-ում շրջանառվող օրենքի նախագծի համահեղինակ Արտակ Մանուկյանը ներկայացրեց օրենքի առանձնահատկությունները և այն ակնկալիքները, որ հայաստանյան կրթական, գիտական, սպորտային, մշակութային և այլ հաստատություններ կարող են ունենալ նման հիմնադրամներից։
ԵՊՀ-Ն ԻՐ ՆԵՐՈՒԺՈՎ ՊԱՏՐԱՍՏ Է ՆՊԱՍՏԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ Պետության էկոլոգիական գործառույթի, էկոլոգիական անվտանգության, մարդու էկոլոգիական իրավունքների ամրագրման և պաշտպանության հարցերը մշտապես եղել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ուշադրության կենտրոնում։
ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ռուսական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ Մոսկվայի հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալենտինա Կոմլևան։
«ԵՊՀ ՏՎԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ». ՄԵՐԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությանը հատուկ մրցանակ է շնորհել համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ուսանող Մերի Մաթևոսյանին: Մերիի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթի ժամանակ ներկայացրած թեմայի կարևորության, ինչպես նաև իրավական պետության զարգացման գործում լրագրողների դերի մասին:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԾ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՀԻՇՈՒՄ ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ ԵՊՀ դատական նիստերի դահլիճում պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի վաստակաշատ դասախոս, դոցենտ Գևորգ Հովսեփյանի հիշատակին: