Դասախոսների՝ կրեդիտային համակարգով որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը
Երևանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի՝ 2011 թվականից կրեդիտային համակարգով իրականացվող որակավորման բարձրացումը շարունակական բազմափուլ գործընթաց է:
Ծրագրի առաջին փուլը (2011-2016 թթ.) միտված էր որակի հավաստման միջազգային չափանիշներին համապատասխան՝ ԵՊՀ դասախոսական կազմի համալրմանը և բարելավմանը:
Երկրորդ փուլում (2016-2021 թթ.) ծրագրի կառուցվածքի և բովանդակության կատարելագործումը պայմանավորված է ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: