ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում (ՀՀԻ) 2025-2026 ուստարվանից վերագործարկվում է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը, նախկինում գործող ծրագրի համեմատ, էապես բարեփոխվել և համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին։
Ծրագրի շրջանավարտները ստանալու են միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում` «Ցեղասպանագիտություն» մասնագիտությամբ։ Այդ մասնագիտությամբ ծրագիրը միակն է Հայաստանում։
Ծրագիրը գործելու է 1․5 տարի տևողությամբ։ Տարեկան վարձավճարը կազմելու է 550 000 ՀՀ դրամ։
Մագիստրոսական ծրագրի ղեկավարն է պ.գ.դ․, պրոֆեսոր, ԵՊՀ ՀՀԻ «Ցեղասպանագիտության» բաժնի ղեկավար Աշոտ Հայրունին:
Լրացուցիչ հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել հետևյալ էլհասցեների միջոցով՝ ashot.hayruni@ysu.am, mariam.topakyan@ysu.am կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (+374 60) 710 092 (ներքին՝ 10-96):
Մագիստրոսական կրթական ծրագր մասին առավել մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ։