Հայտնում ենք, որ հրամանագրման համար պահանջվող փաստաթղթերը (https://www.ysu.am/group/22/253) անհրաժեշտ է ներկայացնել ուսումնական ստորաբաժանման գրասենյակ (դեկանատ), որից հետո բոլոր հավակնորդների հետ կկնքվի ուսումնառության կազմակերպման պայմանների վերաբերյալ երկկողմանի պայմանագիր, որում ներկայացված են նաև մի շարք ֆինանսական պարտավորություններ՝
վճարովի ուսուցման համակարգ ընդունվածների հրամանը կտրվի 1-ին կիսամյակի ուսման վարձի 25 տոկոսը մինչև 2024թ. սեպտեմբերի 10-ը վճարելուց հետո,
կիսամյակի ուսման վարձի վճարումը հնարավոր է կատարել 4 ամիսների ընթացքում՝ հավասարաչափ մասերով՝ մինչև տվյալ ամսվա 10-ը,
ուսման վարձը ժամանակին չվճարած ուսանողը կարող է հեռացվել ԵՊՀ-ից:
Տեղեկատվություն ԵՊՀ ընդունված և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված հավակնորդների վերաբերյալ
Ծառայության զորակոչված հավակնորդների ընտանիքի անդամներից որևէ մեկի կամ լիազորված անձի կողմից ս.թ. օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 10-ը պետք է համապատասխան ուսումնական ստորաբաժանման գրասենյակ (դեկանատ) ներկայացվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնելու վերաբերյալ ծանուցագիրը, ստորագրվի տարկետման վերաբերյալ դիմումը, որն անհրաժեշտ է ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (Կենտրոնական մասնաշենք, 206 սենյակ)՝ տարկետում ձևակերպելու համար: Տարկետում չձևակերպելու դեպքում հավակնորդը կկորցնի իր տեղը:
ԵՊՀ վճարովի ուսուցման համակարգ ընդունված և ծառայության զորակոչված հավակնորդները.
կիսամյակի ուսման վարձի առնվազն 25 տոկոսը վճարելու դեպքում զորացրվելուց հետո կվճարեն ընդունելության ուսումնական տարում տվյալ կրթական ծրագրի 1-ին կուրսի համար սահմանված ուսման վարձը,
կիսամյակի ուսման վարձի առնվազն 25 տոկոսը չվճարելու դեպքում զորացրվելուց հետո կվճարեն ընթացիկ ուսումնական տարում տվյալ կրթական ծրագրի 1-ին կուրսի համար սահմանված ուսման վարձը:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո (նաև՝ վաղաժամկետ) ուսանողը վերականգնման համար պետք է դիմում ներկայացնի՝
ձմեռային զորակոչի դեպքում՝ ուսումնառության դադարեցման պատճառը վերանալու օրվանից հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում,
ամառային զորակոչի դեպքում՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում: