ԵՊՀ օլիմպիադա-2025 Ս․թ․ մարտի 29-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի պետական համալսարանում և ՀՀ բոլոր մարզերում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի I փուլը։ Ս.թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:
Թվային տնտեսության և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային ամենամյա «Doing Digital Forum»․ «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» Ս․թ․ ապրիլի 3-ին՝ ժամը 8։30-ին, Երևանում (Դվին հոլ) կանցկացվի թվային տնտեսության և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային ամենամյա «Doing Digital Forum»-ը՝ «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով, որին կմասնակցեն նաև «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակակիր ԵՊՀ ուսանողները։
«Սոցիալական համերաշխությունը՝ պետականության ամրապնդման հիմք» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի, կիրառական սոցիոլոգիայի գետահետազոտական լաբորատորիայի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախաձեռնությամբ ս․թ․ ապրիլի 4-6-ը ԵՊՀ Ծաղկաձորի հյուրատանը կանցկացվի «Սոցիալական համերաշխությունը՝ պետականության ամրապնդման հիմք» խորագրով միջազգային գիտաժողովը։
Ամառային դպրոց ԵՊՀ-ում Ս.թ. ապրիլի 23-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի և Ավստրիայի մի քանի համալսարաների հետ համատեղ իրականացվող «APPEAR» ծրագրի շրջանակում կանցկացվի ամառային դպրոց։
«Պետությունների կողմից հովանավորվող պատմություններ և պատմագրական իշխանություն» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. հունիսի 12-13-ը՝ ժամը 9:30-18:00-ն, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա միջազգային երկօրյա գիտաժողով «Պետությունների կողմից հովանավորվող պատմություններ և պատմագրական իշխանություն» խորագրով:
Կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս․թ․ սեպտեմբերի 24-26-ը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի ֆակուլտետի 90-ամյակին նվիրված «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար» («Biological Sciences and Environmental Solutions for the Achievement of Sustainable Development Goals») խորագրով միջազգային գիտաժողովը։
ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողով Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) ս.թ. հոկտեմբերի 6-10 կազմակերպում է միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ս․թ․ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
«Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ»․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 8-10 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կանցկացվի «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը:
«Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 9-10 ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի «Քաղաքագիտությունն և միջազգային հարաբերություններ» խորագրով ամենամյա երկրորդ գիտաժողովը։
«Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» միջազգային 10-րդ գիտաժողովը ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 10-12-ը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Ընդհանուր հոգեբանության ամբիոնի և Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» միջազգային 10-րդ գիտաժողովը: