
Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա
Մագիստրոսական ծրագիր
Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա
Ծրագրի ընդունելության պահանջները
Ընդունվելու համար դիմորդը հանձնում է մրցութային քննություն՝ «Կիսահաղորդչային ֆիզիկա» (բանավոր) և «Ֆիզիկա» (բանավոր) առարկաներից։
Ծրագրի նպատակը
- Պատրաստել կիսահաղորդիչների ֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի, ինտեգրալ սխեմաների նախագծման, գազային և կենսաքիմիական սենսորների բնագավառներում արդի գիտության նվաճումները յուրացրած որակյալ կադրեր՝ ունակ ըմբռնելու դրանց զարգացման հեռանկարները,
- տալ նանոֆիզիկայի և նանոտեխնոլոգիաների ոլորտում հիմնարար գիտելիքներ,
- կրթել մասնագետների, որոնք ունակ կլինեն հետազոտելու, պատրաստելու և աշխատելու նանոչափային նյութերի, կառուցվածքների, կոմպոզիտային նյութերի և դրանց հիման վրա պատրաստված սարքերի հետ:
Մրցակցային առավելությունները
Կրթական ծրագրի ուսանողները ձեռք են բերում խոր գիտելիքներ և ունակություններ մասնավորապես միկրոէլեկտրոնիկայի և նյութագիտության ոլորտներում։ Այս ոլորտների համադրումը պայմանավորված է մասնավոր ընկերությունների և գիտահետազոտական կազմակերպությունների խնդիրներով։
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու «National Instruments»-ի և ՀՀ ՏՏ ոլորտի ձեռնարկություններում և այդ ոլորտի արտասահմանյան ձեռնարկությունների մասնաճյուղերում, «Synopsys» և «Cisco» ընկերություններում, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի գիտահետազոտական լաբորատորիաներում, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, ֆիզիկական հետազոտությունների, Երևանի ֆիզիկայի ինստիտուտներում: