Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
  4. Ընտանիքի հոգեբանություն
  5. Ուսումնական պլան

Ընտանիքի հոգեբանություն

Մագիստրոսական ծրագիր
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ

Ուսումնական պլան

download PDF
Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
031301.12.7 - Հոգեբանություն
Մասնագիտացումը՝
031301.12.7 - Ընտանիքի հոգեբանություն
Շնորհվող որակավորումը՝
Հոգեբանության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն

Ընդհանուր կրթական կառուցամաս

Ամբիոնի կոդը Պարտադիր դասընթացի անվանումը Կրեդիտներ
1308 Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում 3
1-ին՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
գործ. – 2
ՊԱՐՏԱԴԻՐ
1308/Մ01
1. Դասընթացի նպատակ
·ծանոթացնել IBM SPSS ծրագրային փաթեթի հնարավորություններին, հիմնական գործառույթներին,
·ձևավորել IBM SPSS ծրագրային փաթեթի կիրառման հմտություններ հետազոտական աշխատանքներում։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ներկայացնելու և բացատրելու SPSS ծրագրային փաթեթի հնարավորությունները,
2.ճանաչելու և բացատրելու տվյալների ներկայացման և վերլուծության միջոցները։

բ. գործնական մասնագիտական կարողություններ
3.ստեղծելու տվյալների բազա IBM SPSS ծրագրի միջոցով, կոդավորելու, վերակոդավորելու փոփոխականներ,
4.կազմելու գրաֆիկներ ու աղյուսակներ IBM SPSS ծրագրի միջոցով,
5.կիրառելու նկարագրողական վիճակագրություն,
6.կիրառելու խմբերի համեմատության և կորելյացիոն վերլուծություններ։

գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
7.ներկայացնելու հետազոտությունների արդյունքները։
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·ծանոթացնել IBM SPSS ծրագրային փաթեթի հնարավորություններին, հիմնական գործառույթներին,
·ձևավորել IBM SPSS ծրագրային փաթեթի կիրառման հմտություններ հետազոտական աշխատանքներում։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.գործնական առաջադրանքներ, վարժություններ
2.տնային առաջադրանքներ ինքնուրույն աշխատանքի համար
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Գնահատման մեթոդներ՝ թեստեր խնդիրներ-առաջադրանքներով
Գնահատաման չափանիշներ՝ ճիշտ պատասխանների քանակ
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Ա. Գալստյան «Մաթեմատիկական վիճակագրության մեթոդները հոգեբանական հետազոտություններում», Եր.,հեղ. հրատ., 2015:
  • Наследов А.Д. «Математические методы психологического исследования. Анализ и
  • интерпретация данных». Уч. Пос., 4-е изд., СПб.: Речь, 2012.
  • Практикум по прикладной статистике в среде SPSS. Классические процедуры статистики. Учебное пособие. А.И. Плис, Н.А. Сливина. М:, 2004
  • D. Howitt, D. Cramer, Introduction to SPSS Statistics in Psychology For version 19 and earlier Fifth edition, Pearson Education Limited, 5 ed., 2011.
  • Paul Mallery , Darren George SPSS for Windows Step by Step: A Simple Guide and Reference, 2011
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1.SPSS ծրագրային փաթեթի ընդհանուր նկարագրություն, նրա առավելություններն ու թերությունները մյուս ծրագրերի համեմատ։ Տվյալների մուտքագրում և կոդավորում։ Նոր փոփոխականների ստեղծում։
2.Տվյալների ներկայացումը գրաֆիկական եղանակով և աղյուսակների միջոցով։ Նկարագրողական վիճակագրություն (միջին, մոդա, մեդիանա, ստանդարտ շեղում)։
3.Փոփոխականների միջև կապերի դուրսբերում. համակցման և փոխկապակցման (կոռելյացիոն) գործակիցներ։
4.Երկու ընտրանքների համեմատություն, միագործոնային դիսպերսիոն վերլուծություն:
1306 Կարիերայի կառավարում 3
2-րդ՝ գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. - 2
ՊԱՐՏԱԴԻՐ
1306/Մ
1. Դասընթացի նպատակ
ծանոթացնել մասնագիտական կողմնորոշման, անձնային ինքնորոշման և կարիերայի համակարգի հետ, ինչպես նաև սովորեցնել կիրառել հատուկ մեթոդներ ու մեթոդիկաներ կառավարման մասնագիտական կողմնորոշումը բացահայտելու և ուղղորդելու համար:

2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու կարիերայի հոգեբանական առանձնահատկությունները, նկարագրելու կարիերայի հոգեբանության հանգուցային հասկացությունները,
2. քննելու խորհրդատվական աշխատանքի կազմակերպման տարբեր մոտեցումները և մեկնաբանելու սեփական կարիերայի կառուցման արդյունավետ մոդելներն ու ուղղությունները:

բ. գործնական մասնագիտական կարողություններ
3. լուծելու մասնագիտական կողմնորոշման և անձնային ինքնորոշման իրավիճակներն ու խնդիրները կարիերայի տարբեր փուլերում,
4. կիրառելու խաղային, քարտային, թեստային, ձևավորող և զարգացնող մասնագիտական կողմնորոշիչ մեթոդիկաները կարիերայի կառավարման գործընթացում
5. ուրվագծելու գնահատող և զարգացնող մեթոդներ` մասնագետների կարիերային աճը խթա­նելու նպատակով:

3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ծանոթացնել մասնագիտական կողմնորոշման, անձնային ինքնորոշման և կարիերայի համակարգի հետ, ինչպես նաև սովորեցնել կիրառել հատուկ մեթոդներ ու մեթոդիկաներ կառավարման մասնագիտական կողմնորոշումը բացահայտելու և ուղղորդելու համար:

4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.դասախոսություններ
2.գործնական պարապմունքներ,
3.պասիվ ունկնդրում

5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Ինքնուրույն աշխատանք. Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է (Առավելագույնը 8
միավոր)
Գնահատման մեթոդ. Մենագրությունների ընթերցանություն և հիմնախնդրի խմբային քննարկում,
համապատասխան գրականության ինքնուրույն վերլուծություն և բանավոր ներկայացում:
Գնահատման չափանիշներ. Նյութի ճիշտ ընտրություն և ինքնուրույն վերլուծություն, տրամաբանված
մեկնաբանություն, ներկայացման ստեղծագործականություն և
ճկունություն
2. Ընթացիկ ստուգում. Ընթացիկ ստուգումը գնահատվում է (Առավելագույնը 4 միավոր)
Գնահատման մեթոդ. Գնահատվում է ձեռք բերված հմտությունների ու գիտելիքների կիրառությունը
Գնահատման չափանիշները. Թրենինգային ծրագրի մշակում, համապատասխան թեմայով բանավեճի
կազմակերպում, ռեֆերատի զեկուցում, կատարած փորձերի ներկայացում
3.Եզրափակիչ քննություն. գնահատվում է (Առավելագույնը 8 միավոր)
Գնահատման մեթոդներ.թեստային առաջադրանքներ
Գնահատման չափանիշներ. թեստային առաջադրանքի համար ճիշտ պատասխանների քանակ
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Հովհաննիսյան Ս. Վ. Մասնագիտական կողմնորոշման հիմունքներ (գործնական հոգեբանու­թյուն), Եր.: ԵՊՀ հրատ., 2014, 332 էջ:
  • Пряжникова Е. Ю., Пряжников Н. С. Профориентация: Учебное пособие для студ. высш. учеб. заведений. М.: Издательский центр “Академия”, 2010, 496 с.
  • Человек и его профессия: Учеб. пособие для студентов высших учебных заведений / А. М. Кухарчук, В. В. Лях, А.Б. Ширкова. Мн,: Современное слово, 2006.
  • Петрушин В. Психология карьеры, М.: Изд. Академический проект: Альма Матер , 2004, 208 с.
  • Шаповалов В., Минкина О. Консультирование по карьере, М.: Изд.: Академический проект, 2008, 288 с.
  • Психология карьеры: учебное пособие / Д. П. Заводчиков,. М. В. Кормильцева. Екатеринбург: Изд-во Рос. гос. проф.-пед. ун-та, 2012. 156 с.
  • Duane Brown. (2002)Career Choice and Development. 4th Edition, 535 p.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1.Մասնագիտական կողմնորոշիչ աշխատանքի հոգեբանական բնութագիրը և կարիերայի հոգեբանության առանցքային հաս­կացությունները։
2.Կյանքի ուղու և մասնագիտության ընտրության հարցում դպրոցականներին օգնելու տարբեր ռազմավարությունները:
3.Մասնագիտական ինքնորոշման իրավիճակում գտնվող անձի և հոգեբանի խորհրդատվական փոխներգործության կազմակերպման միջոցները:
4.Անձնային և մասնագիտական ինքնորոշման առանձնահատկությունները, կարիերայի կառուցման դրդապատճառները:
1306 Հետազոտության պլանավորում և մեթոդներ 3
2-րդ՝ գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. -2
ՊԱՐՏԱԴԻՐ
1306/Մ01
1. Դասընթացի նպատակ
· համալրել ուսանողների գիտելիքները հոգեբանական հետազոտությունների պլանավորման, կազմակերպման ու անցկացման ոլորտում,
· ձևավորել տվյալների վերլուծության քանակական մեթոդների կիրառման հմտություններ։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.համեմատելու հոգեբանական հետազոտության տարբեր ծրագրեր և հետազոտության իրականացման մեթոդները,
2.հիմնավորելու տվյալների վերլուծության մեթոդները և դրանց կիրառման համապատասխանությունը հետազոտական նպատակներին։

բ. գործնական մասնագիտական կարողություններ
3.կազմելու հետազոտության նախագիծ՝ սահմանելով հետազոտության նպատակը, խնդիրները և կիրառվող մեթոդները,
4. վերլուծելու հետազոտության վալիդության չափանիշները և տեսակները,
5. իրականացնելու հետազոտական կոնստրուկտի չափելիություն և կատարել համապատասխան մեթոդների ընտրություն։

գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
6.կիրառելու գիտելիքները պրակտիկայում,
7.ներկայացնելու հետազոտությունների արդյունքները:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· համալրել ուսանողների գիտելիքները հոգեբանական հետազոտությունների պլանավորման, կազմակերպման ու անցկացման ոլորտում,
· ձևավորել տվյալների վերլուծության քանակական մեթոդների կիրառման հմտություններ։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
·դասախոսություն
·հանձնարարված գրականության քննարկում,
·գործնական և թեստային առաջադրանքներ։
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Ինքնուրույն աշխատանք. (Առավելագույնը 8 միավոր)
Գնահատման մեթոդները՝ ինքնուրույն կատարած փորձերի ներկայացում և կատարած
աշխատանքի գնահատում
Գնահատման չափանիշները՝ ընտրված հիմնախնդրի և հոգեբանական խորհրդատվական տեխնիկաների ընտրություն,
հոգեախտորոշիչ տվալների քանակական և որակական մշակումների ապահովում
2.Ընթացիկ ստուգում. Ընթացիկ ստուգումը գնահատվում է (Առավելագույնը 4 միավոր)
Գնահատման մեթոդ. Գնահատվում է ձեռք բերված հմտությունների ու գիտելիքների կիրառությունը
հետազոտական նախագծի ներկայացմամբ
Գնահատման չափանիշները. նախագծի ներկայացման որակ. թեմայի, նպատակի, հետազոտական հարցի
տրամաբանություն, տվյալների հավաքագրման և վերլուծության մեթոդների ընտրության համապատասխանություն
3.Եզրափակիչ քննություն. գնահատվում է (Առավելագույնը 8 միավոր)
Գնահատման մեթոդներ.թեստային առաջադրանքներ
Գնահատման չափանիշներ. թեստային առաջադրանքի համար ճիշտ պատասխանների քանակ
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Дж. Гудвин Исследование в психологии: метода и планирование / Дж. Гудвин. - 3-е изд. - СПб.: Питер, 2004.
  • Кукушкина, В.В. Организация научно- исследовательской работы студентов (магистров): учеб. пособ. /В.В. Кукушкина.- М.: ИНФРА-М 2012
  • Планирование теоретического и эмпирического исследования: учебно-методическое пособие / сост. Арцимович И.В. - Армавир, АГПУ 2017
  • Howitt, Dennis, and Duncan Cramer. Introduction to Research Methods in Psychology. Harlow, Essex: Pearson/Prentice Hall, 2011.
  • Leong F., Austin J. Psychology Research Handbook. (eds.) -2nd ed. 2006 Sage publications, Inc
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1.Հետազոտության պլանավորում։
2.Հետազոտական խնդրի առաջադրում։ Վարկած։ Վարկածի տեսակները։
3.Հետազոտության վալիդության հիմնահարցը։ Վալիդության տեսակներ։
4.Հետազոտության մեթոդներ։
5.Արդյունքների վերլուծության վիճակագրական մեթոդներ։
1005 Ձեռնարկատիրություն 3
1-ին աշնանային կիսամյակ կամ 2-րդ` գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
2 ժամ դասախոսություն
ՊԱՐՏԱԴԻՐ
1005/Բ24
1. Դասընթացի նպատակ
1.տրամադրել գործարարության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև գործարարության զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիք և իմացություն,
2. ուսուցանել գործարարության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև գործարարության կազմակերպման տեսա-գործնական անհրաժեշտ հմտությունները,
3. ձևավորել բիզնես պլանների մշակման կարողություններ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.սահմանել ձեռնարկատիրական գործունեության էությունը և հիմնական հասկացությունները, բնորոշիչները, գործարարության փուլային զարգացման առանձնահատկությունները,
2.ներկայացնել գործարարության տեսա-մեթոդական և տեսա-գործնական հենքերը,
3. լուսաբանել գործարարության կազմակերպման ձևերը, կառավարման սկզբունքները և մոտեցումները:

բ. գործնական մասնագիտական կարողություններ
1.վերլուծել և տարբերակել գործարարության համակարգերն ու տիպերը, գտնել բիզնեսի զարգացման համարժեք մոտեցումները,
2.գնահատել ՀՀ-ում գործարար միջավայրը, ներկայացնել գործարարության զարգացման հնարավորությունները, խնդիրներն ու ռիսկերը, կանխատեսել գործարարության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները,
3.օգտվել բիզնես-պլանների մշակման գործիքներից, կիրառել Պորտերի մրցակցային հինգ ուժերի և SWOT վերլուծական գործիքները, կատարել բիզնես նախագծի արդյունավետության գնահատում։

գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան)
1.օգտվել տեղեկատվական-վերլուծական տարատեսակ աղբյուրներից՝ ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ, միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներ, կատարել անհրաժեշտ վերլուծություններ,

3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
1.տրամադրել գործարարության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև գործարարության զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիք և իմացություն,
2. ուսուցանել գործարարության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև գործարարության կազմակերպման տեսա-գործնական անհրաժեշտ հմտությունները,
3. ձևավորել բիզնես պլանների մշակման կարողություններ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.դասախոսություններ
2.ինքնուրույն աշխատանք՝ որպես դասընթացի նյութի յուրացման առավել արդյունավետ միջոց,
- անհատական և խմբային քննարկումներ,
- իրավիճակային խնդիրների լուծում։

5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1.Ստուգարք. Ստուգարքն անցկացվում է բանավոր եղանակով՝ համաձայն հաստատված հարցաշարի:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Դավոյան Ս., Բիզնեսի կառավարում, ուսումնական ձեռնարկ, Երևան, 2017 թ.։
  • Бекетова О.Н, В.И.Найденков, Бизнес-план, Уч.пособие для вузов, Теория и практика, М., 2009, 288с.
  • Буров В.Ю. “Основы предпринимательства” Уч.пособие Чита, 2011. - 441 с.
  • Питер Ф.Друкер, Бизнес и инновации, пер. с англ.-М: “И.Д.Вильямс”, 2009, 432с.
  • Business Management, L. loykie, M. Mushena, Robert A. Pierce, 2022
  • Principles of Business Management, Dr. S. C., Saksena, 2020.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1. Գործարարության էությունը և զարգացման փուլային բնորոշիչները
Թեմա 2. Ձեռներեցական որոշումների կայացման գործընթացը. ձեռներեցական հաշվարկներ
Թեմա 3. Ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման աղբյուրները և եղանակները։
Թեմա 4. Ձեռներեցի գործողությունների տրամաբանությունը և ձեռներեցական գործընթացը
Թեմա 5. Ձեռնարկատիրական գործունեության տեսակները և դրանց չափորոշիչները:
Թեմա 6. Ձեռներեցության ձևերը և մոդելները
Թեմա 7. Բիզնեսի ռազմավարական զարգացումը և բիզնես ռազմավարությունը:
Թեմա 8. Բիզնեսի ռազմավարական պլանավորումը և ռազմավարական կառավարումը. իրագործման փուլային առանձնահատկությունները:
Թեմա 9. Բիզնեսի ռազմավարական պլանի մշակման և ռազմավարական կառավարման գործնական քննարկումներ՝ անհատական (խմբային) աշխատանքների շրջանակներում:
Թեմա 10. Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպումը. բիզնես պլան
Թեմա 11. Բիզնեսի իրավիճակային վերլուծություններ և խնդիրներ:
2201 Նախագծերի կառավարում և գնահատում 3
2-րդ` գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
Դասախոսություն - 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ03
1. Դասընթացի նպատակ
·ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
·սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում,
·ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին,
·ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բացատրելու նախագծերի կառավարման մեթոդները
2.հիմնավորելու նախագծերի պլանավորման վերաբերյալ մոտեցումները,
3.ներկայացնելու նախագծերի գնահատման չափորոշիչները,

բ. գործնական մասնագիտական կարողություններ
4.իրականացնելու կարիքների գնահատում,
5.իրականացնելու նախագծի հայեցակարգի, գործընթացի և արդյունքների գնահատում,
6.իրականացնելու ՈՒԹՀՌ (SWOT) և ճեղքվածքի (Gap) վերլուծություն,
7.մշակելու նախագծեր,

գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
8.օգտագործելու կարիքների և նախագծերի գնահատման արդյունքները հասարակության զարգացման և կատարելագործման ուղղությամբ:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
·սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում,
·ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին,
·ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
·Դասախոսություն
·Սեմինար
·Անհատական հանձնարարություններ և համակարգչային ներկայացումներ։
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ինքնուրույն աշխատանք. Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է (Առավելագույնը 8 միավոր)
Գնահատման մեթոդ. Մենագրությունների ընթերցանություն և հիմնախնդրի խմբային քննարկում, համապատասխան
գրականության ինքնուրույն վերլուծություն և բանավոր ներկայացում:
Գնահատման չափանիշներ. Նյութի ճիշտ ընտրություն և ինքնուրույն վերլուծություն, տրամաբանված
մեկնաբանություն, ներկայացման ստեղծագործականություն և ճկունություն
2. Ընթացիկ ստուգում. Ընթացիկ ստուգումը գնահատվում է (Առավելագույնը 4 միավոր)
Գնահատման մեթոդ. Գնահատվում է ձեռք բերված հմտությունների ու գիտելիքների կիրառությունը
Գնահատման չափանիշները. Թրենինգային ծրագրի մշակում, համապատասխան թեմայով բանավեճի կազմակերպում,
ռեֆերատի զեկուցում, կատարած փորձերի ներկայացում
3.Եզրափակիչ քննություն. գնահատվում է (Առավելագույնը 8 միավոր)
Գնահատման մեթոդներ.թեստային առաջադրանքներ
Գնահատման չափանիշներ. թեստային առաջադրանքի համար ճիշտ պատասխանների քանակ
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Սարիբեկյան Ա., Գյոզալյան Վ., Նախագծային կառավարման հիմնախնդիրները ՀՀ պետական կառավարման համակարգում, Բանբեր, ԵՊՀ, 2020 ( )
  • Tools for Development, DFID, 2003.
  • Web Center for Social Research Methods. Research Methods. Knowledge Base. 2006 ()
  • Didinski I. The practitioners guide to program management, 2017.
  • Donaldson, Stewart I. (Stewart Ian), Program theory-driven evaluation science: strategies and applications / by Stewart I. Donaldson, New York, N.Y. : Lawrence Erlbaum Associates, 2007.
  • Bridging the gap: the role of monitoring and evaluation in evidence-based policy making / edited by Marco Segone, Geneva: UNICEF, 2009.
  • Gorgens-Albino, Marelize, Making monitoring and evaluation systems work : a capacity development tool kit / by Marelize Gorgens and Jody Zall Kusek, Washington, D.C.: World Bank, 2010.
  • Դասախոսությունների տեքստեր` էլեկտրոնային կրիչով:
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1.Փոփոխությունների տեսլական
2.Ռազմավարական պլանավորում
3.Նախագիծ և ծրագիր
4.Նախագծի մեյնսթրիմինգներ
5.Նախագծի պլանավորման, կառավարման և գնահատման շրջափուլը
6.Նախագծի իրականացման այլընտրանքները
7.Ռիսկերի գնահատումը
8.Շահագրգիռ կողմերի գնահատում
9.Նախագծի արդյունքները՝ Output, Outcome, Impact
10.Նախագծի տրամաբանական շրջանակը
11.Նախագծի կառավարման փուլերը
12.Նախագծերի գնահատումը, գնահատման չափորոշիչները
13.Գնահատման հավաստիությունը և հուսալիությունը
14.Գնահատման դժվարությունները
15.Կառուցողական գնահատում և մոնիթորինգ
16.Մոնիթորինգի ցուցիչների մշակում
17.Մարդկանց թրաֆիքինգի ցուցիչներ
18.Input, Activity, Output, Outcome, Impact ցուցիչներ
19.Հանրագումարային գնահատում
20.Նախագծի գործընթացի գնահատում
21.Նախագծի ազդեցության գնահատումը
22.Պլանավորման-գնահատման շրջափուլը
23.Գնահատման մշակույթը և էթիկական
24.Մոնիթորինգի և գնահատման սինթեզը նախագծի ցիկլի հետ
25.Մոնիթորինգի և գնահատման համար տվյալներ. տվյալների պահանջ և օգտագործում, տվյալների աղբյուրներ, ընթացիկ մշտադիտարկման տվյալների օգտագործում
26.Տվյալների հավաքման մեթոդներ
27.Տվյալների վերլուծություն և վիզուալիզացիա

Մասնագիտական կառուցամաս

Ամբիոնի կոդը Պարտադիր դասընթացի անվանումը Կրեդիտներ
1306 Ընտանիքի հոգեդիագնոստիկա և խորհրդատվություն 3
1-ին՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.- 2
ՊԱՐՏԱԴԻՐ
1306/Մ02
1. Դասընթացի նպատակ
·Ուսանողներին ծանոթացնել ընտանիքի հետազոտման մեթոդներին, դրանց կիրառության հնարավորություններին
·Ուսանողներին տալ գիտելիքներ ընտանիքի հոգեդիագնոստիկայի և հոգեբանական խորհրդատվության տեսական և կիրառական հիմքերի, ժամանակակից հիմնախնդիրների և զարգացման միտումներին վերաբերյալ
·Ծանոթացնել ընտանիքի հոգեդիագնոստիկայի և խորհրդատվության աջակցության կազմակերպման պրակտիկային:
·Ապահովել ընտանիքի հետ աշխատանքում հոգեախտորոշիչ և խորհրդատվական միջոցների կիրառման պրակտիկ հմտությունների ձեռքբերում:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Սահմանել ընտանեկան հոգեբանական խորհրդատվության ժամանակակից ընկալումները,
2.Ընտրել ընտանիքի ուսումնասիրման հոգեախտորոշման մեթոդ/մեթոդիկա, հիմնավորել մեթոդիկայի և ախտորոշիչ խնդրի համապատասխանությունը
3.Ներկայացնել ընտանիքի հոգեբանական խորհրդատվության օրինաչափությունները

բ. գործնական մասնագիտական կարողություններ
4.Իրականացնել հոգեբանական խորհրդատվության ծառայությունների կարիքների գնահատում,
5.Հաշվարկել և գնահատել ընտանեկան հոգեախտորոշման մեթոդիկաներով և այլ տեխնիկաներով ստացվող արդյունքները, կանխատեսել մեկնաբանման դժվարությունները
6.Ցուցաբերել մասնագիտական հմտություններ տվյալների վերլուծություններում
7.Կատարել ընտանեկան հոգեախտորոշման մեթոդիկաներով ստացվող քանակական և որակական տվյալների մշակում
8.Մեկնաբանել ներկայացվող մեթոդների և մեթոդիկաների մեկնաբանությունները,
9.համադրել դրանք ընտանիքի հոգեախտորոշման այլ մեթոդներով ստացված արդունքների հետ

գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
10.Իրականացնել ընտանիքի հոգեախտորոշիչ ընթացակարգ
Մեկնաբանել հոգեախտորոշիչ ընթացակարգով ստացված տվյալները, կատարել ինքնուրույն եզրակացություններ
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·Ուսանողներին ծանոթացնել ընտանիքի հետազոտման մեթոդներին, դրանց կիրառության հնարավորություններին
·Ուսանողներին տալ գիտելիքներ ընտանիքի հոգեդիագնոստիկայի և հոգեբանական խորհրդատվության տեսական և կիրառական հիմքերի, ժամանակակից հիմնախնդիրների և զարգացման միտումներին վերաբերյալ
·Ծանոթացնել ընտանիքի հոգեդիագնոստիկայի և խորհրդատվության աջակցության կազմակերպման պրակտիկային:
·Ապահովել ընտանիքի հետ աշխատանքում հոգեախտորոշիչ և խորհրդատվական միջոցների կիրառման պրակտիկ հմտությունների ձեռքբերում:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ և քննարկումներ
2. անհատական գործնական աշխատանքներ առանձին թեստերով և տեխնիկաներով
3. մասնագիտական հմտությունների ձևավորում տարբեր վարժանքներով
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1.1-ին ընթացիկ քննություն. Գրավոր քննություն. (Առավելագույնը 4 միավոր)
Գնահատման մեթոդները՝ հարցադրումներ և պատասխաններ, առանձին թեստի և տեխնիկայի արդյունքների մեկնաբանում, որոնք կիրառվում են նաև խորհրդատվական աշխատանքում
Գնահատման չափանիշները՝ ինքնուրույն անցկացում, վերլուծություն, ընթացակարգի և մեկնաբանման սկզբունքների պահպանում
2.2-րդ ընթացիկ քննություն. Բանավոր հարցում. (Առավելագույնը 4 միավոր)
Գնահատման մեթոդները՝ ինքնուրույն կատարած փորձերի ներկայացում և կատարած
աշխատանքի գնահատում
Գնահատման չափանիշները՝ ընտրված հիմնախնդրի և հոգեբանական խորհրդատվական տեխնիկաների ընտրություն, հոգեախտորոշիչ տվալների քանակական և որակական մշակումների ապահովում
3.Ինքնուրույն աշխատանք. Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է (Առավելագույնը 6 միավոր)
Գնահատման մեթոդ. Մենագրությունների ընթերցանություն և հիմնախնդրի խմբային քննարկում, համապատասխան գրականության ինքնուրույն վերլուծություն և բանավոր
ներկայացում:
Գնահատման չափանիշներ. Նյութի ճիշտ ընտրություն և ինքնուրույն վերլուծություն, տրամաբանված մեկնաբանություն, ներկայացման ստեղծագործականություն և
ճկունություն
4.Ընթացիկ ստուգում. Ընթացիկ ստուգումը գնահատվում է (Առավելագույնը 6 միավոր)
Գնահատման մեթոդ. Գնահատվում է ձեռք բերված հմտությունների ու գիտելիքների կիրառությունը
Գնահատման չափանիշները. Թրենինգային ծրագրի մշակում, համապատասխան թեմայով բանավեճի կազմակերպում, ռեֆերատի զեկուցում, կատարած փորձերի ներկայացում
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Հարությունյան Ն. Ա. Ընտանեկան հոգեբանական խորհրդատվություն ուսումն. ձեռնարկ, Եր., «Ուրարտու» համ. Հրատ., 2016, - 184 էջ
  • Սեդրակյան Ս. Ա. Ընտանիքի հոգեբանություն (Մեթոդաբանական վերլուծություն): Երևան.: «Ուրարտու» համալսարան, 2010. - 465 էջ
  • Алешина Ю.Е. Индивидуальное и семейное психологическое консультирование. - М., 2003.
  • Минухин С., Фишман Ч. Техники семейной терапии./Пер. с англ. А. Д. Иорданского. - М., Класс, 1998. - 304 с.
  • Навайтис Г. Семья в психологической консультации. - М.: Воронеж: НПО ,,МОДЭК,, 1999. - 224 с.
  • Семейная диагностика и семейное консультирование. Учебное пособие/ О.П.Цариценцева,О.В.Кузменкова. Оренбург, 2018, 173с.
  • Эйдемиллер Э. Г., Юстицкий В. В. Семейная психотерапия. Л.: Медицина, 1989. - 192 с.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1.Ընտանիքի հոգեբանական առանձնահատկությունները
ԸՆտանիքի հիմնական բնութագրիչները, դերային համակարգը
2.Ընտանիքի հոգեդիագնոստիկա
Ընտանեկան հոգեբանական ախտորոշման մեթոդներ և մեթոդիկաներ
3.Ընտանեկան հոգեբանական խորհրդատվության տեսական հիմքերը
Ընտանեկան հոգեբանական խորհրդատվության հիմնական մոդելները, ընտանեկան հոգեբանական խորհրդատվության նպատակները, հիմնական սկզբունքները, խորհրդատվության հիմնական փուլերը, տեսակները,
4.Ընտանեկան հոգեբանական խորհրդատվության կիրառական հիմքերը
Ընտանեկան հոգեբանական խորհրդատվության խնդիրներն ու կազմակերպման առանձնահատկությունները, դիմում խորհրդատվություն ստանալու համար, ընտանեկան խորհրդատվության պայմանագիրը, դիմադրություն խորհրդատվությանը, ընտանեկան խորհրդատվության ավարտը և դրա արդյունավետ գնահատումը:
5.Խորհրդատվության տեխնիկաներ՝ Ընտանիքի ընդունման քարտ, ընտանիքի պատմության ուսումնասիրում՝ գենոգրամմա, ընտանեկան սոցիոգրամմա
1306 Ամուսնական զույգի հոգեբանական խորհրդատվություն 6
1-ին՝ աշնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս.- 2, գործ.- 2
ՊԱՐՏԱԴԻՐ
1306/Մ04
1. Դասընթացի նպատակ
ծանոթացնել ուսանողներին ամուսնական զույգի հոգեբանական խորհրդատվության էությանը, առանձնահատ­կություններին, հնարներին և մեթոդներին, տարաբնույթ հոգեբանական դժվարություններ ունեցող ամուսինների հետ աշխատանքի էական կողմերին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.սահմանելու ամուսնական զույգի հոգեբանական խորհրդատվության հիմնական մոտեցումները, դրույթները, հասկացությունները
2.հիմնավորելու ամուսնական զույգի հոգեբանական խորհրդատվության տեսակները, ձևերը, ուղղությունները
3.ներկայացնելու ամուսնական զույգի հետ տարվող աշխատանքների միջոցներն ու տեխնոլոգիաները

բ. գործնական մասնագիտական կարողություններ
4.տարբերակել ամուսնական զույգի կարիքները, խնդիրները, դժվարությունների բնույթը
5.կազմակերպել և պլանավորել ամուսնական զույգի հետ խորհրդատվական աշխատանքները
6.տարբերակել հոգեթերապևտիկ աշխատանքի ընթացքում ծագող դժվարությունները
7.կառուցել կին-տղամարդ արդյունավետ փոխհարաբերություններ /Մենքի գիտակցում/

գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
8.կիրառելու ամուսնական զույգի խորհրդատվության հնարները և գիտելիքները պրակտիկայում
9.պահպանելու էթիկայի սկզբունքները խորհրդատվության գործընթացը կազմակերպելիս

3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ծանոթացնել ուսանողներին ամուսնական զույգի հոգեբանական խորհրդատվության էությանը, առանձնահատ­կություններին, հնարներին և մեթոդներին, տարաբնույթ հոգեբանական դժվարություններ ունեցող ամուսինների հետ աշխատանքի էական կողմերին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություն
2.Խմբային աշխատանք
3.Քննարկում
4.Դեպքի վերլուծույթուն
5.Հանդիպում հրավիրված մասնագետի հետ
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. 1-ին միջանկյալ քնություն. Գրավոր հարցում (առավելագույնը 4 միավոր)
Գնահատման մեթոդները՝ հարցադրումներ և պատասխաններ
Կատարված աշխատանքի գնահատում
2.2-րդ ընթացիկ քննություն. Գրավոր հարցում (առավելագույնը 4 միավոր)
Գնահատման մեթոդները՝ հետազոտական աշխատանքի գնահատում - առանձին թեստի և տեխնիկայի կիրառություն, արդյունքների մեկնաբանում
Գնահատման չափանիշները՝ հիմնախնդրին համապատասխան մեթոդների ճիշտ ընտրություն, ինքնուրույն անցկացում, վերլուծություն, ընթացակարգի և մեկնաբանման սկզբունքների պահպանում
3 Ինքնուրույն աշխատանք. Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է (Առավելագույնը 3 միավոր)
Գնահատման մեթոդ. Գնահատվում է ձեռք բերված հմտությունների ու գիտելիքների կիրառությունը
Գնահատման չափանիշները. Թրենինգային ծրագրի մշակում, համապատասխան թեմայով բանավեճի կազմակերպում, ռեֆերատի զեկուցում, կատարած փորձերի ներկայացում
4 Եզրափակիչ քննությունը գնահատվում է առավելագույնը 9 միավոր..
բանավոր քննություն ըստ առաջադրված հարցաշարի:
Գնահատման չափանիշներ. հարցերի առանցքային կողմերի իմացություն, վերլուծական պատասխաններ:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Айви А. Е., Айви М. Б., Саймэн-Даунинг Л. Психологическое консультирование и психотерапия. Методы, теории и техники: практическое руководство. М., 1999, с.
  • Алешина Ю. Е. Индивидуальное и семейное психологическое консультирование. - М., «Класс», 2000. - 208 с
  • Берг - Кросс Л. Терапия супружеских пар./ Перев. с англ. Н. Рассказовой, А. Багрянцевой. - М.: Изд-во Института психотерапии, 2004. - 528 с.
  • Витек К. Проблемы супружеского благополучия. М.: Прогресс, 1988. - 138 с.
  • Ковалев С. В Подготовка старшеклассников к семейной жизни: тесты, опросники, ролевые игры: Кн для учителя. - М.: Просвещение, 1991. - 143 с.
  • Кемерон-Бендлер Л. Стех пор они жили счастливо. Простая и эффективная психотерапия сексуальных проблем и трудностей во взаимоотношениях /Пер. с англ. М. П. Папуша. - М.: РИПОЛ КЛАССИК, 2002. - 320 с.
  • Кратохвил С. Психотерапия семейно-сексуальных дисгормоний. / пер. с чеш. - М.: Медицина, 1991.- 336 с.
  • Кипнис М. Тренинг семейных отношений. часть 1: Супружество. - М.: «Ось -89», 2006.
  • Meninger R. Theory of Psychoanalytic Technique. New York: Basic Books, 1958 p
  • 0.Minuchin S. Families and Family Therapy.- Cambridge: Harvard University Press, 1974.- 268 p.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ընտանեկան հոգեբանական խորհրդատուի աշխատանքի տեսական հիմքերը
2. Զույգի հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները, գործառույթները, նպատակները, պահանջները և տեսակները
3. Ամուսինների խորհրդատվության առանձնահատկությունը կապված ընտանիքի զարգացման հետ՝ խորհրդատվություն նախաամուսնական փուլում, երիտասարդ զույգի խորհրդատվություն, հասուն ամուսնական զույգի խորհրդատվություն, մեծահասակ ամուսնական զույգի խորհրդատվություն
4. Ամուսնացած զույգի խորհրդատվական աշխատանքի տարբեր փուլերում կիրառվող հոգեախտորոշիչ և հոգեշտկող մեթոդներ և տեխնիկաներ
«Դերային հավակնություններն ու սպասումները ամուսնության մեջ»
«Ամուսնությամբ բավարարվածության հարցարան»
«Ամուսնական վստահության սանդղակ»
«Արժեքների համեմատում»
«Ամուսնական համաժողով»
«Նամակ ամուսնուս մասին»
«Կոնստրուկտիվ բանակցությունների տեխնիկա»
Թրենինգ «Ընտանեկան բարեկեցության գաղտնիքները»
1306 Ծնող-երեխա հարաբերությունների հոգեախտորոշում 6
2-րդ`գարնանային կիսամյակ
8 ժամ/ շաբ.
դաս. – 4, գործ. - 4
ՊԱՐՏԱԴԻՐ
1306/Մ07
1. Դասընթացի նպատակ
ընտանիքի հոգեբանության ապագա մասնագետների և խորհրդատուներին ապահովել ծնող-երեխա փոխհարաբերությունների վերաբերյալ տեսամեթոդական և կիրառական գիտելիքներով .
·Ուսումնասիրել ծնող-երեխա փոխհարաբերությունների արդյունավետության ապահովման նախադրյալները, պայմանները
·Ծանոթանալ ընտանեկան հարաբերություններում առաջացող հոգեբանական առանձնահատկություններին և դժվարություններին՝ կապված երեխաների օրինաչափ և ինտենսիվ զարգացման սահմանափակումների հետ
·Ախտորոշել ծնող-երեխա հարաբերություններում ծագող խնդիրները, կանխատեսել դրանց շտկման ուղիները,
·Իրականացնել ծնող-երեխա հարաբերությունների հոգեախտորոշում համապատասխան մեթոդիկաներով և հոգեբանական տարբեր հնարքներով, կիրառել տարբեր աջակցման և շտկման տեխնիկաներ՝ փոխհարաբերություններում արդյունավետության ապահովման համար

2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Ներկայացնել հիմնարար գիտելիքներ ծնող-երեխա փոխհարաբերություններում առկա հոգեբանական և հոգեբանասոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ, հոգեախտորոշման տարբեր մեթոդներով գնահատել դրանցում առկա դժվարություններն ու սահմանափակումները երեխայի զարգացման տարբեր փուլերում
2. Մեկնաբանել ծնող-երեխա հարաբերությունների հոգեախտորոշման արդյունքները, կարողանալ ընտրել համապատասխան տեխնիկաներ և միջոցներ երեխաների հետ շտկողական աշխատանքներ իրականացնելու համար
3. Ձևակերպել ախտորոշման տարբեր մեթոդիկաների հաշվետվությունները, համադրել դրանք այլ մեթոդներով ստացված արդունքների հետ

բ. գործնական մասնագիտական կարողություններ
4.Վերլուծել ծնող-երեխա հարաբերությունների հոգեախտորոշման արդյունքները, կարողանալ ընտրել համապատասխան տեխնիկաներ և միջոցներ երեխաների հետ շտկողական աշխատանքներ իրականացնելու համար
5.Կիրառել ախտորոշման տարբեր մեթոդիկաների հաշվետվությունները, համադրել դրանք այլ մեթոդներով ստացված արդունքների հետ
6.Իրականացնել մասնագիտական զրույց և խորհրդատվություն ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների հետ
7.Անհրաժեշտության դեպքում իրականացնել համատեղ դերային աշխատանքներ ընտանիքներում

գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
8.Համագործակցել հարակից ոլորտների մասնագետների հետ
9.Արդյունավետորեն պլանավորել և կառավարել ժամանակը
10.Պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր
11.Պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը

3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ընտանիքի հոգեբանության ապագա մասնագետների և խորհրդատուներին ապահովել ծնող-երեխա փոխհարաբերությունների վերաբերյալ տեսամեթոդական և կիրառական գիտելիքներով .
·Ուսումնասիրել ծնող-երեխա փոխհարաբերությունների արդյունավետության ապահովման նախադրյալները, պայմանները
·Ծանոթանալ ընտանեկան հարաբերություններում առաջացող հոգեբանական առանձնահատկություններին և դժվարություններին՝ կապված երեխաների օրինաչափ և ինտենսիվ զարգացման սահմանափակումների հետ
·Ախտորոշել ծնող-երեխա հարաբերություններում ծագող խնդիրները, կանխատեսել դրանց շտկման ուղիները,
·Իրականացնել ծնող-երեխա հարաբերությունների հոգեախտորոշում համապատասխան մեթոդիկաներով և հոգեբանական տարբեր հնարքներով, կիրառել տարբեր աջակցման և շտկման տեխնիկաներ՝ փոխհարաբերություններում արդյունավետության ապահովման համար

4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ և քննարկումներ փոքր խմբերով
2. անհատական գործնական և աշխատանքներ առանձին թեստերով և տեխնիկաներով
3. մասնագիտական հմտությունների ձևավորում և մարզում անհատական և խմբային աշխատանքներում
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգում. Գնահատվում է առավելագույնը 4 միավոր
Գնահատման մեթոդները բանավոր հարցում
Գնահատման չափանիշները՝. Պրոեկտիվ թեստի անցկացում, ինքնուրույն մեկնաբանություն, լիարժեք տիրապետում
Ինքնուրույն աշխատանք. Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է (Առավելագույնը 8 միավոր)
Գնահատման մեթոդ. Գնահատվում է ձեռք բերված հմտությունների ու գիտելիքների կիրառությունը
Գնահատման չափանիշները. Թրենինգային ծրագրի մշակում, համապատասխան թեմայով բանավեճի
կազմակերպում, ռեֆերատի զեկուցում, կատարած փորձերի ներկայացում
Եզրափակիչ քննությունը գնահատվում է առավելագույնը 8 միավոր..
բանավոր քննություն ըստ առաջադրված հարցաշարի:
Գնահատման չափանիշներ. հարցերի առանցքային կողմերի իմացություն, վերլուծական պատասխաններ:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Հոգեդիագնոստիկա։ Ուսումնական ձեռնարկ / ԵՊՀ։ Կազմողներ Ռ.Ստեփանյան, Ա.Գալստյան.- Եր., ԵՊՀ հրատ., 2012, 210 էջ
  • Բեջանյան Ա. Տ., Պապոյան Վ. Ռ., Գալստյան Ա. Ս., Երեխայի հոգեկան զարգացումը գնահատող փաթեթ: Մեթոդական ուղեցույց/ հեղինակային հրատարակչություն, Եր., -2017
  • Бурлакова Н. С., Олешкевич В. И. Проетивные методы: теория, практика применения к исследованию личности ребенка - М.: Институт общегуманитарных исследований, 2001
  • Петровский А., Петровский В. Всегда ли правы родители. Психология воспитания - М.: Изд-во «АСТ», 2003
  • Петровский В.А., Полевая М.В. Отчуждение как феномен детско-родительских отношений // Вопросы психологии. - 2001. - № 1
  • Развитие личности ребенка / Н. Ньюкомб.- 8-е изд. - СПб, 2003.
  • Смирнова Е.О., Быкова М.В. Опыт исследования структуры и динамики родительского отношения // Вопросы психологии. - 2000. - № 3.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1.Ծնող-երեխա հարաբերությունների հիմնախնդիրը. երեխայի խնամքի և զարգացման առանձնահատկությունների իմացությունը տարիքային տարբեր փուլերին համապատասխան, զարգացման տարբեր ոլորտներում
2.Ծնող-երեխա հարաբերությունների հոգեախտորոշման հիմնախնդիրը. հոգեախտորոշման մեթոդների բազմազանությունը
3.Ծնողավարման հմտություններ. ծնողական կրթություն, դաստիարակության իրարամերժ կողմերը
4.Երեխայի բնականոն և ինտենսիվ զարգացում.երեխայի հոգեկան զարգացման օրինաչափությունները, զարգացման արդյունավետությունը վաղ տարիքում, բացթողումներն ու ձեռքբերումներն ապագայում
5.Ծնողավարման ոճեր. առավելություններ ու թերություններ՝ երեխայի ինտենսիվ զարգացման տեսանկյունից և ուսուցման տարբեր փուլերից կախված
6.Ծնող-երեխա հարաբերությունների հոգեախտորոշման հիմնական մոտեցումները. ծնողակենտրոն, երեխայակենտրոն, համագործակցային հարաբերություններ տարիքային փուլին համապատասխան
7.Ծնող-երեխա հարաբերությունների հոգեախտորոշումը և շտկումը ուսուցման գործընթացը. պատասխանատվությունների բաշխում, ռեֆլեքսիա, երեխայի Ես-ի ընդունում և ադեկվատ գնահատում
8.Հարաբերություների հոգեախտորոշումն ու շտկումը ընտանիքում. հոգեախտորոշման մեթոդիկաների կիրառում, ծնողական վերաբերմունքի ինքնահաշվետվություններ, մանկան հոգեախտորոշման թեստեր և վարժանքներ, փոխահարաբերությունների շտկման հնարներ և տեխնիկաներ, դերային խաղեր, թերապևտիկ միջոցներ
9. Ծնող-երեխա հարաբերությունների արդյունավետության ապահովում. հարաբերությունների ադեկվատ գնահատում, շտկում, մոտեցումների ճկունության ապահովում փոխհարաբերությունների զարգացման ընթացքում
1306 Սթրեսային իրավիճակների կառավարումը ընտանիքում 3
1-ին՝ աշնանային կիսամյակ
4 ժամ/ շաբ.
դաս.- 2,
ՊԱՐՏԱԴԻՐ
1306/Մ08
1. Դասընթացի նպատակ
·ծանոթացնել ուսանողներին ընտանեկան դժվարին՝ սթրեսային իրավիճակների առանձնահատկություններին, օրինաչափություններին,
·փոխանցել գիտելիքներ ընտանիքում սթրեսային իրավիճակների զարգացման և կառավարման վերաբերյալ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բնութագրելու ընտանեկան հարաբերությունների զարգացման առանձնահատկությունները, օրինաչափությունները,
2.սահմանելու ընտանիքում ծագող դժվարությունները, հիմնական խնդիրները, դրանց պատճառները, դինամիկան, հետևանքները
3.հիմնավորելու ընտանեկան դժվարությունների կանխարգելման ուղիները։

բ. գործնական մասնագիտական կարողություններ
4.վերլուծելու սթրեսային իրավիճակները, դրանց հաղթահարման և կառավարման հնարավորությունները
5.տարբերակելու կոպինգ վարքի առանձնահատկությունները ներընտանեկան համակարգում
6.կազմակերպելու խորհրդատվական աշխատանքներ ուղղված սթրեսի կառավարմանը

գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
7.կիրառելու գիտելիքները պրակտիկայում,պատրաստելու զեկուցումներ, վարելու գիտական բանավեճեր:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·ծանոթացնել ուսանողներին ընտանեկան դժվարին՝ սթրեսային իրավիճակների առանձնահատկություններին, օրինաչափություններին,
·փոխանցել գիտելիքներ ընտանիքում սթրեսային իրավիճակների զարգացման և կառավարման վերաբերյալ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ և քննարկումներ փոքր խմբերով
2. անհատական և խմբային գործնական աշխատանքներ թեստերով և տեխնիկաներով
3. մասնագիտական հմտությունների ձևավորում և մարզում անհատական և խմբային աշխատանքներում
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգում. Գնահատվում է առավելագույնը 4 միավոր
Գնահատման մեթոդները բանավոր հարցում
Գնահատման չափանիշները՝. Թեստի կամ տեխնիկայի անցկացում, ինքնուրույն մեկնաբանություն, լիարժեք
տիրապետում
Ինքնուրույն աշխատանք. Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է (Առավելագույնը 8 միավոր)
Գնահատման մեթոդ. Գնահատվում է ձեռք բերված հմտությունների ու գիտելիքների կիրառությունը
Գնահատման չափանիշները. Թրենինգային ծրագրի մշակում, համապատասխան թեմայով բանավեճի
կազմակերպում, ռեֆերատի զեկուցում, կատարած փորձերի ներկայացում
Եզրափակիչ քննությունը գնահատվում է առավելագույնը 8 միավոր..

բանավոր քննություն ըստ առաջադրված հարցաշարի:
Գնահատման չափանիշներ. հարցերի առանցքային կողմերի իմացություն, վերլուծական պատասխաններ:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Абаков А. В., Перре М. Адаптация к ст8ессу. Основы, теории, диагностики, терапии. СПб.:Речь, 2004
  • Китаев-Смык Л. А. Психология стресса. М.: Наука, 1983
  • Крюкова Т. Л., Сапоровская М. В., Куфтяк Е. В. Психология семьи: жизненные трудности и совладение сними. - СПб., Речь, 2005. - 240 с.
  • Семья: стресс, копинг, адаптация: Проблемы психологии совладающего поведения в семейном контексте/ Отв. Ред. Т. Л. Крюкова, М. В. Сапоровская. Кострома: Изд-во КГУ им. Н. А. Некрасова, 2003
  • Stress and the family. Vol. 2. Coping with Catastrophe /Ed. By H. I. MucCubbing, C. R. Figlery. Brunner/ Mazel Publishers, New York, 1983
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Բաժին 1. Ընտանեկան սթրես և դրա հետևանքները
Բաժին 2. Պաշտպանական դիրքորոշումները ընտանեկան միջանձնային հարաբերությունների մակարդակում
Բաժին 3. Տիրապետման ռազմավարություն /կոպինգ-մեխանիզմներ/ ընտանեկան սթրեսի կառավարման գործընթացում
Բաժին 4. Հոգեբանական խորհրդատվությունը ընտանեկան դժվարությունների՝ սթրեսների ժամանակ
Բաժին 5. Ընտանեկան սթրեսների հոգեախտորոշում, կանխարգելում, աջակցություն
1306 Հոգեսեռական զարգացում և թերապիա 3
2-րդ՝ գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.- 2
ՊԱՐՏԱԴԻՐ
1306/Մ09
1. Դասընթացի նպատակ
·Ուսանողներին ծանոթացնել ընտանիքում սեռակրթության հիմունքներին;
·Ուսանողներին տալ գիտելիքներ հոգեսեքսուալ զարգացման առանձնահատկությունների, սեռական խանգարումների հոգեսեցիալական ասպեկտների, ռիսկային գործոնների վերաբերյալ,
·Ծանոթացնել ընտանիքի հոգեդիագնոստիկայի և խորհրդատվության աջակցության կազմակերպման պրակտիկային սեռական խանգարումների, ամուսնական զույգի աններդաշնակության, մանկական վնասակար փորձառությունների ժամանակ:
·Ապահովել ընտանիքի հետ աշխատանքում հոգեախտորոշիչ և խորհրդատվական միջոցների կիրառման պրակտիկ հմտությունների ձեռքբերում:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Սահմանել ընտանիքում սեռակրթության ժամանակակից ընկալումները,
2.Ընտրել ընտանիքի հետ խորհրդատվական աշխատանքի մեթոդ/տեխնիկա և հիմնավորել դրանց համապատասխանությունը ընտանեկան, հոգեսեքսուալ զարգացման խնդիրներին
3.Ներկայացնել ընտանիքի հոգեբանական խորհրդատվության օրինաչափությունները սեռական խանգարումների համար

բ. գործնական մասնագիտական կարողություններ
4.Իրականացնել հոգեբանական խորհրդատվության ծառայությունների անհրաժեշտության գնահատում,
5.Տարբերակել սեռական նորման տարիքային դինամիկայում
6.Ցուցաբերել մասնագիտական հմտություններ մանկական վնասակար փորձառություն ունեցող անձանց հետ

գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
7.Կիրառել թերապևտիկ կամ խորհրդատվական հնարներն ու գիտելիքները պրակտիկայում
8.Պահպանել էթիկայի սկզբունքները խորհրդատվության, թերապիայի գործընթացը կազմակերպելիս
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·Ուսանողներին ծանոթացնել ընտանիքում սեռակրթության հիմունքներին;
·Ուսանողներին տալ գիտելիքներ հոգեսեքսուալ զարգացման առանձնահատկությունների, սեռական խանգարումների հոգեսեցիալական ասպեկտների, ռիսկային գործոնների վերաբերյալ,
·Ծանոթացնել ընտանիքի հոգեդիագնոստիկայի և խորհրդատվության աջակցության կազմակերպման պրակտիկային սեռական խանգարումների, ամուսնական զույգի աններդաշնակության, մանկական վնասակար փորձառությունների ժամանակ:
·Ապահովել ընտանիքի հետ աշխատանքում հոգեախտորոշիչ և խորհրդատվական միջոցների կիրառման պրակտիկ հմտությունների ձեռքբերում:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ և քննարկումներ
2. անհատական գործնական աշխատանքներ՝ դեպքի քննարկում
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ինքնուրույն աշխատանք. Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է (Առավելագույնը 8 միավոր)
Գնահատման մեթոդ. Մենագրությունների ընթերցանություն և հիմնախնդրի խմբային քննարկում,
համապատասխան գրականության ինքնուրույն վերլուծություն և բանավոր ներկայացում:
Գնահատման չափանիշներ. Նյութի ճիշտ ընտրություն և ինքնուրույն վերլուծություն, տրամաբանված
մեկնաբանություն, ներկայացման ստեղծագործականություն և ճկունություն
Ընթացիկ ստուգում. Ընթացիկ ստուգումը գնահատվում է (Առավելագույնը 4 միավոր)
Գնահատման մեթոդ. Գնահատվում է ձեռք բերված հմտությունների ու գիտելիքների կիրառությունը
Գնահատման չափանիշները. Թրենինգային ծրագրի մշակում, համապատասխան թեմայով բանավեճի
կազմակերպում, ռեֆերատի զեկուցում, կատարած փորձերի ներկայացում
Եզրափակիչ քննությունը գնահատվում է առավելագույնը 8 միավոր..
բանավոր քննություն ըստ առաջադրված հարցաշարի:
Գնահատման չափանիշներ. հարցերի առանցքային կողմերի իմացություն, վերլուծական պատասխաններ:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Հակոբյան, Ա. Է., & Ներսիսյան, Ն. Ռ. (2006). Կլինիկական Սեքսոլոգիա.
  • Либих, С. С., Петров, В. П., Екимов, М. В., Федорова, А. И., Лявшина, Г. Х., Козловская, Л. И., ... & Безверхняя, Л. Н. (2001). Руководство по сексологии.
  • Васильченко, Г. С., Ботнева, И. Л., & Винник, Ю. Ю. (2005). Общая сексология: руководство для врачей/под ред. ГС Васильченко.-2-е изд., перераб. и доп. М.: ОАО Изд-во «Медицина.
  • Кришталь, В. В., & Григорян, С. Р. (2012). Сексология. учебное пособие. Пер Сэ.
  • Кратохвил, С. (1991). Психотерапия семейно-сексуальных дисгармоний. Медицина.
  • First, M. B. (2013). DSM-5 handbook of differential diagnosis. American Psychiatric Pub.
  • Kirana, P. S., Tripodi, F., Reisman, Y., & Porst, H. (2013). The EFS and ESSM syllabus of clinical sexology. Amsterdam: Medix.
  • Reisman, Y., Porst, H., Lowenstein, L., Tripodi, F., & Kirana, P. S. (2015). The ESSM manual of sexual medicine. Amsterdam: Medix.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1.Սեռակրթությունը ընտանիքում
2.Սեռական նորմա և տարիքային դինամիկա
3.Փսիխոհիգիենան ընտանիքում
4.Սեքսուալության հիմնական դրսևորումները սեռային առանձնահատկությունները
5.Փսիխոսեքսուալ զարգացում, խանգարումներ, թերապիա
6.Ամուսնական զույգի սեռական աններդաշնակություններ, թերապիա
7.Մանկական վնասակար փորձառություն և սեռական խանգարումներ, թերապիա
8.Սեռական խանգարումների հոգե-սոցիալական ասպեկտները, ռիսկային գործոնները. Խորհրդատվություն
9.Սեռական առողջություն և ընտանեկան խորհրդատվություն
1306 Ընտանիքի կլինիկական հոգեբանություն և առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց խորհրդատվություն 6
1-ին` կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս. – 2, գործն. – 2
ՊԱՐՏԱԴԻՐ
1306/Մ0
1. Դասընթացի նպատակ
oՏրամադրել և զարգացնել գիտելիքներ՝ անբարենպաստ և ոչ լրիվ ընտանիքների վերաբերյալ,ներառելով տարբեր տեսությունների ու մոտեցումների վերծություններ։
o Զարգացնել ընտանեկան անբարենպաստ և ոչ լիաժեք ընտանիքներում միջանձնային հարաբերությունների հոգեբանական գնահատման գիտելիքներ, ընտանիքի անդամների հետ
հոգեբանական աշխատանքների և միջամտությունների հմտություններ, ինչպես նաև զարգացնել հարակից ոլորտի մասնագետների հետ համագորածցության հմտություններ։
o Ձևավորել հոգեբանական տեսական և գործնական գիտելիքներ առանձնահատկ պայմանների կարիք ունեցող անձանց հոգեբանական աջակցության և խորհրդատվության հիմնախնդիրների շուրջ:
o Զարգացնել հմտություններ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանցով ընտանիքներում հոգեբանական աշխատանքների իրականացման համար:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· Սահմանել և բացատրել անբարենպաստ ընտանիքները, դրանց տարատեսակներն ու
յուրահատկությունները, միջանձնայիան հարաբերությունների դրսևորման ձևերը, մեկնաբանել
անբարենպաստ և ոչ լրիվ ընտանիքի վերաբերյալ տարբեր հեղինակների մոտեցումները;
· Ներկայացնել հիմնարար գիտելիքներ անբարենպաստ ընտանեկան փոխհարաբերություններում
առկա հոգեբանական և հոգեբանասոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ,
հոգեախտորոշման տարբեր մեթոդներով գնահատել դրանցում առկա դժվարություններն ու
սահմանափակումները։
· Իմանալ այն հիմնական հոգեբանական մեթոդաբանական, գործնական ուղղությունները և
մոտեցումները, որոնց կիրառությունը արդյունավետ է անբարենպաստ և ոչ լրիվ ընտանեկան
հոգեբանական խորհրդատվության իրականացման համար։
· Սահմանել և բացատրել առանձնահուկ պայմանների կարիք ունեցող անձի հոգեբանական
բնութագիրը, ներկայացնել կենսագործունեության հիմնախնդիրները և հոգեբանական
դժվարությունները, բնորոշել ընտանիքների հոգեբանական կարիքները, որտեղ ապրում են
առանձնահուկ պայմանների կարիք ունեցող անձիք:
· Համակարգել և պլանավորել առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հետ
հոգեբանական խորհրդատվության կազմակերպումը՝ հաշվի առնելով տարիքային և զարգացման
չափորոշիչները, առանձնահատուկ պայմանների և խմամքի բնույթը:
· Իմանալ այն հիմնական հոգեբանական մեթոդաբանական, գործնական ուղղությունները և
մոտեցումները, որոնց կիրառությունը արդյունավետ է առանձնահատուկ պայմանների կարիք
ունեցող անձնանց ընտանիքների հետ հոգեբանական աշխատանքներում:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
· Փնտրել, գտնել, համեմատել և վերլուծել մասնագիտական գրականությունը, այդ թվում հոգեբանական
միջամտությունների սահմաններն ու առանձնահատկությունները ներկայացնող միջազգային
գրականությունն ու փաստաթղթերը
· Իրականացնել գիտագործնական և հետազոտական աշխատանքներ՝ վերլուծել, համակարգել, ամփոփել և
իմաստավորել հետազոտության արդյունքները, օգտվել մասնագիտական գրականությունից,
· Կկարողանա կիրառել հոգեբանական տեսական և գործնական աշխատանքների կազմակերպման
սկզբունքները, մեթոդները, ձևերը և տեխնոլոգիաները:
· Կկարողանա գնահատել առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հոգեբանական
խնդիրները, և դրանց համապատասխան մշկել հետագա հոգեբանական խորհրդատվության մոդելը:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան)
1. Մասնագիտական գործունեության ընթացքում կիրառել յուրացված տեսական գիտելիքները
2. Համագործակցել տվյալ և հարակից ոլորտների այլ մասնագետների հետ, աշխատել մասնագիտական
միջավայրում
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
oՏրամադրել և զարգացնել գիտելիքներ՝ անբարենպաստ և ոչ լրիվ ընտանիքների վերաբերյալ,ներառելով տարբեր տեսությունների ու մոտեցումների վերծություններ։
o Զարգացնել ընտանեկան անբարենպաստ և ոչ լիաժեք ընտանիքներում միջանձնային հարաբերությունների հոգեբանական գնահատման գիտելիքներ, ընտանիքի անդամների հետ
հոգեբանական աշխատանքների և միջամտությունների հմտություններ, ինչպես նաև զարգացնել հարակից ոլորտի մասնագետների հետ համագորածցության հմտություններ։
o Ձևավորել հոգեբանական տեսական և գործնական գիտելիքներ առանձնահատկ պայմանների կարիք ունեցող անձանց հոգեբանական աջակցության և խորհրդատվության հիմնախնդիրների շուրջ:
o Զարգացնել հմտություններ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանցով ընտանիքներում հոգեբանական աշխատանքների իրականացման համար:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Դասավանդման մեթոդներ՝
1. դասախոսություններ
2. գործնական պարապմունքներ՝ թիմային աշխատանքներ, քննարկումներ, վարժանքներ, դեպքերի վերլուծության մեթոդներ:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1-ին ընթացիկ քննություն. Առավելագույն միավորը 4
Գնահատման մեթոդ` ամփոփ վերլուծական գրավոր պատասխաններ հարցերին, Գնահատման չափանիշները՝
նյութի ինքնուրույն վերլուծություն, պատասխանների ամբողջականություն:
2-րդ ընթացիկ քննությունը. Առավելագույն միավորը 4
Գնահատման մեթոդ` ամփոփ վերլուծական գրավոր պատասխաններ հարցերին, Գնահատման չափանիշները՝
նյութի ինքնուրույն վերլուծություն, պատասխանների ամբողջականություն տրամաբանություն, հետազոտական
մտքի ձևակերպում:
Ինքնուրույն աշխատանք. Առավելագույն միավորը 3
Գնահատման մեթոդ. Մենագրությունների ընթերցանություն և հիմնախնդրի խմբային քննարկում,
համապատասխան գրականության ինքնուրույն վերլուծություն և բանավոր ներկայացում:
Գնահատման չափանիշներ. Նյութի ճիշտ ընտրություն և ինքնուրույն վերլուծություն, տրամաբանված
մեկնաբանություն, ներկայացման ստեղծագործականություն և
ճկունություն
Եզրափակիչ քննություն. Առավելագույն միավորը 9
Հարցերում պարունակվող հիմնախնդրի բացահայտման ամբողջությունը՝ տեսական հայեցակետից, որոշակի
գործնական իրադրության լուծումը, պատասխանը գրագետ կառուցելու, պատասխանի հիմնավորման ժամանակ
օրինակների և փաստերի կիրառման կարողությունը, լրացուցիչ հարցերի պատասխանելը:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Целуйко, В. М. Психология неблагополучной семьи : книга для педагогов и родителей / В. М. Целуйко. Москва : ВЛАДОС-ПРЕСС, 2004. 272 с.
  • Эйдемиллер, Э. Г. Психология и психотерапия семьи / Э. Г. Эйдемиллер, В. В. Юстицкис. 3-е изд. Санкт-Петербург : Питер, 2002. 656 с.
  • Антонов А. И. Семья: функции, структуры. М., 1993.
  • Григорьева Е. Дети после развода // Семья и школа. 1995. №5.
  • Мастюкова Е. М., Грибанова Г. В., Московкина А. Г. Профилактика и коррекция нарушений психического развития детей при семейном алкоголизме. М., 1989.
  • Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառում, մեթոդական ձեռնարկ (հեղ. Ալավերդյան Ա., Չալիկյան Մ.), Եր.: «Ունիսոն», 2009, 30 էջ
  • Кудайбергенова С.К. – Психологическая помощь родителям детей с ограниченными психическими возможностями //Проблемы развития личности
  • международная научная конференция, Ереван 2009, Окт. 23-24, 315-318с.
  • Психология детей с нарушениями и отклонениями психического развития: Хрестоматия/ Сост. и общая редакция В. М. Астапова, Ю. В. Микадзе. — СПб.:
  • Питер, 2001. - 384 с.
  • Трошин О. В., Жулина Е. В., Кудрявцев В. А. – Основы социальной реабилитации и профориентации, М.: ТЦ Сфера, 2005, 384с
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Անբարենպաստ ընտանիքներ և անբարենպաստ ընտանեկան հարաբերություններ։
2. Անբարենպաստ ընտանիքների սոցախտաբանական և հոգեբանական խնդիրը։
3. Ոչ լիարժեք ընտանիքներ, ոչ ամբողջական ընտանիքներ և դրանց հիմնական առանձնահատկությունները։
4. Անբարենպաստ և ոչ լրիվ ընտանիքների հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն։
5. Կրթության առանձնահտուկ պայմանների կարիք ունեցող երեխաները ընտանիքում
6. Հոգեկանի զարգացման խնդիրներով անձնաց խնամքը և աջակցությունը ընտանիքում
7. Պալիատիվ հոգեբանական աջակցություն և աշխատանք ընտանիքի անդամների հետ
8. Հոգեբանական շտկողական և վերականգնողական աշխատանքների իրականցման, կազմակերպման
տեսակները և ձևերը:
1306 Ընտանիքի վերարտադրողականության և երեխայի զարգացման խորհրդատվություն (ռուսերեն) 6
1-ին` աշնանային կիսամյակ
4 ժամ/շաբ
դաս.- 2, գործ. 2
ՊԱՐՏԱԴԻՐ
1306/Մ05
1. Դասընթացի նպատակ
·Ծանոթացնել ունկընդիրներին ընտանեկան զույգերի վերարտադրողականության հիմնախնդրին, առավելություններին և թերություններին
·Ուսումնասիրել կանանց և տղամարդկանց վերարտադրողական վարքի հոգեբանական բաղադրիչները
·Կազմակերպել հոգեբանական աջակցության և խորհրդատվության ծրագիր սուրոգատ/ փոխնակ մայրության և չալդֆրիի դեպքում
·Ծանոթացնել երեխայի զարգացման հիմնախնդրին, ընտանիքի նշանակությանը այդ գործընթացում,
·Կիրառել գործիքակազմ, որի միջոցով կուսումնասիրվեն “ինքնագիտակցում”, “ինքնաճանաչում”, “ ինքնիրացում” հոգեբանական բաղադրիչները “ԵՍ” - կոնցեպցիայի տեսանկյունից
·Կազմակերպել հոգեբանական աջակցություն երեխայի հոգեբանական խորհրդատվություն ներգրավելով ընտանիքի անդամներին
·Կազմակերպել հոգեբանական աջակցություն երեխայի հոգեբանական խորհրդատվություն ներգրավելով ընտանիքի անդամներին
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Սահմանելու և մեկնաբանելու վերարտադրողական վարքը, ընտանիքի կարևորությունը և աջակցությունը երեխայի անձի զարգացման տարբեր փուլերում
2.Ներկայացնելու և քննարկելու վերարտադրողականության հիմնահարցի,ինչպես նաև երեխայի զարգացման հետ առնչվող հոգեբանական խնդիրները
3. Թվարկելու և բացատրելու խորհրդատվության ժամանակ հիմնական ծառացած խնդիրները և նրանց շտկելու կարողությունը, կիրառելու համապատասխան թեստեր և տեխնիկաներ, որոնք կապահովեն բացահայտել երեխայի ներդաշնակ զարգացումը ընտանիքում

բ. գործնական մասնագիտական կարողություններ
4.Վերլուծելու և համեմատելու առաջնածին և կրկնածին կանանց խորհրդատվություն կազմակերպելու տարբերությունները, հաշվի առնելով նրանց անձնային հոգեբանական առնձնահատկությունները
5.Տարանջատելու վերարտադրողականություն, արհեստական բեղմնավորում և սուրոգատ/փախնակ մայր ձևակերպումները միմյանցից
6.Ձևակերպելու նախածննդյան սթրեսի, հետծննդյան դեպրեսիայի , տագնապայնության առկայությունը, ելնելով համապատասխան հետազոտություններից
7.Իրականացնելու հոգեբանական աշխատանք երեխաների, դեռահասների, երիտասարդների, մեծահասակների հետ
8.Տարանջատելու այն գործոնները, որոնք կբացահայտեն երեխայի զարգացման և շփման տարբերությունները ծնողական վերաբերմունքի տեսանկյունից
9.Կազմակերպելու զույգի և երեխայի հոգեբանական խորհրդատվություն

գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
10.Պատրաստելու թրենինգներ՝ ինչպես խմբային, այնպես էլ անհատական աշխատանքների համար ,բանավոր զեկուցում և ակնարկ (էսսե ), գիտական քննարկումներ:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·Ծանոթացնել ունկընդիրներին ընտանեկան զույգերի վերարտադրողականության հիմնախնդրին, առավելություններին և թերություններին
·Ուսումնասիրել կանանց և տղամարդկանց վերարտադրողական վարքի հոգեբանական բաղադրիչները
·Կազմակերպել հոգեբանական աջակցության և խորհրդատվության ծրագիր սուրոգատ/ փոխնակ մայրության և չալդֆրիի դեպքում
·Ծանոթացնել երեխայի զարգացման հիմնախնդրին, ընտանիքի նշանակությանը այդ գործընթացում,
·Կիրառել գործիքակազմ, որի միջոցով կուսումնասիրվեն “ինքնագիտակցում”, “ինքնաճանաչում”, “ ինքնիրացում” հոգեբանական բաղադրիչները “ԵՍ” - կոնցեպցիայի տեսանկյունից
·Կազմակերպել հոգեբանական աջակցություն երեխայի հոգեբանական խորհրդատվություն ներգրավելով ընտանիքի անդամներին
·Կազմակերպել հոգեբանական աջակցություն երեխայի հոգեբանական խորհրդատվություն ներգրավելով ընտանիքի անդամներին
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.դասախոսություն,
2.ինքնուրույն աշխատանք
3.բանավոր զեկուցում
4.գործնական աշխատանք
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1-ին միջանկյալ քննությունը գնահատվում է առավելագույնը 4 միավոր.
Գնահատման մեթոդ՝ ամփոփ վերլուծական գրավոր պատասխաններ հարցերին,
Գնահատման չափանիշները՝ նյութի ինքնուրույն վերլուծություն, պատասխանների ամբողջականություն
2-րդ միջանկյալ քննությունը գնահատվում է առավելագույնը 4 միավոր.
Գնահատման մեթոդները՝ ինքնուրույն աշխատանքի գնահատում (ռեֆերատ, ակնարկ՝ էսսե),
Գնահատման չափանիշները՝ կատարված աշխատանքի թեմատիկ համապատասխանությունը և ինքնուրույն վերլուծությունը
Ինքնուրույն աշխատանքի մասնակցություն - 3 միավոր
Եզրափակիչ քննություն - 9 միավոր
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Овчарова Р.В. Психология родительства / Р.В. Овчарова. - М.: Издательский центр "Академия", 2005. - с.57
  • Филиппова, Г.Г. Психология материнства/ Г.Г. Филиппова. - М.: Издательство Института психотерапии, 2002. - с. 23
  • Филиппова Г. Г. Нарушение репродуктивной функции и их связь с нарушениями в формировании материнской сферы / Г. Г. Филиппова // Журнал практического психолога. - 2003. - № 4-5. - С. 83-108.
  • Филиппова Г. Г. Проблемы психологической готовности к беременности у женщин при ВРТ / Г. Г. Филиппова // Репродуктивные технологии сегодня и завтра: материалы ХIХ междунар. конф. (Иркутск, 10-12 сентября 2009 г). - Иркутск. - 2009. - С. 67-68.
  • Филиппова Г. Г. Проблемы телесности в психологии репродуктивной сферы женщины / Г. Г. Филиппова // Междисциплинарные проблемы психологии телесности: материалы межведомствен. науч.-практич. конф. (Москва, 20-21 октября 2004). - М.: Изд-во МГУ, 2004. - С. 367-379.
  • Захарова Е.И. Личностные изменения, связанные с появлением ребенка // Журнал практического психолога 2003 № 4-5 с. 38 - 45
  • Консультирование пар по вопросам репродуктивного здоровья и планирования семьи. М.,2005.
  • Новое пособие по консультированию ПОМОГИ:
  • a.Population Reports. Москва, 2001. - 32 с.
  • Консультирование подростков и молодежи по вопросам репродуктивного здоровья
  • a.Published on Feb 14, 2012
  • 0.http://www.nsad.ru/articles/surrogatnoe-materinstvo-chuzhoj-rebenok-za-…
  • http://www.ul.aif.ru/society/details/813540
  • http://www.sweetchild.ru/surrogatnoe-materinstvo/1601-surrogatnoe-mater…
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Տեսական մաս. «Վերարտադրողական ոլորտ» հասկացության հիմնավորումը: Վերարտադրողականության ընդհանուր բնութագիրը: Վերարտադրողական ոլորտի հիմնական դրույթները: Հոգեբանական աշխատանքի խնդիրները վերարտադրողականության ոլորտի հիմնահարցի շուրջ: Վերարտադրողական ոլորտի հոգեֆիզիոլոգիական մեխանիզմները:
Վերարտադրողական ոլորտի հոգեսոմատիկ առանձնահատկությունները:
Սուրոգատ/ փոխնակ մայրության հոգեբանական խնդիրներ: Հետծննդյան դեպրեսիա: Հուզական ֆոնի փոփոխությունը՝ պայմանավորված անձի անհատական առանձնահատկություններով:
Երևխայի զարգացման չափորոշիչները տարբեր տարիքային փուլերում: Երեխայի «Ես» կոնցեպցիայի ձևավորումը և դրսևորում:
«Ես»կոնցեպցիայի տեսությունները: Ինքնագիտակցության բաղադրիչները: Անձի ինքնիրացումը ըստ տարիքային պարբերության: Ընտանիքի դերը երեխայի անձի զարգացման գործընթացում: Ծնողավարության փուլերը, երեխայի հետ հարաբերման տեսակները : Մոտիվացիան և ինքնիրացման դրսևորումները մասնագիտական ընտրության գործընթացում: Ընտանիքի դերը երեխայի մասնագիտական ինքնորոշման գործընթացում:

Գործնական մաս . Բացասական հույզերի, հուզական ապրումների շտկումը հոգեբանական խորհրդատվության միջոցով: Կենսաբանական և «փոխնակ» մայրերի խորհրդատվություն: Նկարչական թեստ «Մարդ» սեռա-դերային նույնականում: «Ես և իմ երեխան», «Ես և իմ սեռի ծնողը», «Իմ ընտանիքը 5 տարի անց», «Ճամփորթություն դեպի հղիության աշխարհ», Հոգեթերապիա «Հոգեդրամա»-տեխնիկայի կիրառմամբ: Դեպրեսիայի և տագնապայնության ախտորոշման մեթոդիկաների կիրառում: Ինտեռնալության-էքստեռնալության բացահայտում:
Ինքնաբացահայտման և ինքնագնահատականի հետ գործնական աշխատանք: Երեխայի հոգեկանի զարգացման և հաղորդակցման գնահատում: Երեխայի նախաձեռնողականության և ինքնուրույնության չափում: Երեխաների կողմից ծնողների գնահատում: Ծնողական վերաբերմունքի մեթոդիկայի կիրառում: Թրենինգների և գործնական աշխատանքների պատրաստում
1306 Ընտանեկան իրավունքների պաշտպանություն և դատահոգեբանական փորձաքննություն 6
1-ին՝ աշնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս.-4 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1306/Մ03
1. Դասընթացի նպատակ
·Համալրել ուսանողների գիտելիքները ընտանիքի պաշտպանության հիմնարար պատկերացումներով,
·Փոխանցել գիտելիքներ ընտանիքի իրավաբանական առանձնահատկությունների մասին
·Ձևավորել պատկերացումներ հոգեբանական խորհրդատվական աշխատանքի ընթացքում իրավաբանական կառույցներին դիմելու անհրաժեշտության պայմանների մասին
·Ձևավորել հոգեբանական տեսական և գործնական գիտելիքներ երեխաների դաստիարակության իրավունքի հարցերի ու վեճերի, ինչպես նաև այլ հարցերի շուրջ դատավարական անձանց իրավական նշանակություն ունեցող հոգեկան առանձնահատկությունների և սոցիալ-հոգեբանական այնպիսի երևույթների, որոնք բխում են ամուսնական-ընտանեկան հարաբերություններից,
·Տրամադրել գիտելիքներ՝ ընտանեկան բռնության վերաբերյալ առկա տեսությունների ու մոտեցումների ուղղությամբ
·Զարգացնել ընտանեկան բռնության սուբյեկտների (բռնարար և զոհ/տուժող) նույնականացման գիտելիքներ, նրանց հետ հոգեբանական աշխատանքների և միջամտությունների հմտություններ,
·Ունկնդիրների մոտ զարգացնել հմտություններ հոգեբանական հետազոտությունների մեթոդաբանական սկզբունքների տիրապետմանը, որոնք կիրառվում են դատա​հոգեբանական փորձաքննությունների ընթացքում։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Սահմանել ընտանիքի պաշտպանության իրավական նորմերն ու կանոնները, օրենքները:
2.Բնութագրել ընտանիքի պաշտպանության իրավական հիմնախնդիրների ժամանակակից ընկալումները
4. Ներկայացնել ընտանիքի պաշտպանության հիմնարար դրույթները, մոտեցումները, տեսակներն ու դրսևորումները
5.Սահմանել և բացատրել փորձաքննվողի (հայցվորի, ամբաստանյալի և երրորդ կողմի).
üանհատական-հոգեբանական առանձնահատկությունները, բնավորության գծերը, անձի առաջատար հատկանիշները,
üհոգեկան կյանքում արարքների և վարքի դրդապատճառները,
üհոգեբանական հակազդումները և հոգեվիճակները,
üհոգեկան գործընթացների, դրանց զարգացման աստիճանի և անհատական առանձնահատկությունների ընթացքի օրինաչափությունները:
6.Իմանալ դատական փորձաքննության անցկացման հիմնական էթիկական և դեոնտոլոգիական սկզբունքները,
7.Իմանալ այն հիմնական հոգեբանական մեթոդաբանական, գործնական ուղղությունները և մոտեցումները, որոնց կիրառությունը արդյունավետ է ընտանեկան հարցերով դատահոգեբանական փորձաքննության ժամանակ դատական հոգեբան փորձագետի աշխատանքներում:

բ. գործնական մասնագիտական կարողություններ
8.Վերլուծել արդի հասարակությունում ընտանիքի պաշտպանության հիմնահարցերն ու մարտահրավերները
9. Իրականացնել ընտանիքին իրավաբանական օժանդակության կամ պաշտպանության անհրաժեշտության գնահատում
10.Իրականացնել գիտագործնական և հետազոտական աշխատանքներ։
11.Կիրառել հոգեբանական տեսական և գործնական աշխատանքների կազմակերպման սկզբունքները, մեթոդները, ձևերը և տեխ­նոլոգիաները:
12.Տիրապետել դատական հոգեբանական փորձաքննությանն ուղղված անձանց փորձագիտական ​​հոգեբանական գնահատման սկզբունքներին։

գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
13. Թիմային աշխատանքի հմտություններ
14.Կիրառել գիտելիքները հոգեբանական խորհրդատվական պրակտիկայում
15.Մասնագիտական գործունեության ընթացքում կիրառել յուրացված տեսական գիտե­լիքները
16.Համագործակցել տվյալ և հարակից ոլորտների այլ մասնագետների հետ, աշխատել մասնագիտական միջավայրում։

3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·Համալրել ուսանողների գիտելիքները ընտանիքի պաշտպանության հիմնարար պատկերացումներով,
·Փոխանցել գիտելիքներ ընտանիքի իրավաբանական առանձնահատկությունների մասին
·Ձևավորել պատկերացումներ հոգեբանական խորհրդատվական աշխատանքի ընթացքում իրավաբանական կառույցներին դիմելու անհրաժեշտության պայմանների մասին
·Ձևավորել հոգեբանական տեսական և գործնական գիտելիքներ երեխաների դաստիարակության իրավունքի հարցերի ու վեճերի, ինչպես նաև այլ հարցերի շուրջ դատավարական անձանց իրավական նշանակություն ունեցող հոգեկան առանձնահատկությունների և սոցիալ-հոգեբանական այնպիսի երևույթների, որոնք բխում են ամուսնական-ընտանեկան հարաբերություններից,
·Տրամադրել գիտելիքներ՝ ընտանեկան բռնության վերաբերյալ առկա տեսությունների ու մոտեցումների ուղղությամբ
·Զարգացնել ընտանեկան բռնության սուբյեկտների (բռնարար և զոհ/տուժող) նույնականացման գիտելիքներ, նրանց հետ հոգեբանական աշխատանքների և միջամտությունների հմտություններ,
·Ունկնդիրների մոտ զարգացնել հմտություններ հոգեբանական հետազոտությունների մեթոդաբանական սկզբունքների տիրապետմանը, որոնք կիրառվում են դատա​հոգեբանական փորձաքննությունների ընթացքում։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություններ
2.Թիմային աշխատանքներ, քննարկումներ, վարժանքներ
3.Դեպքի վերլուծություն
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. 1-ին ընթացիկ քննություն՝ գնահատվում է առավելագույնը 4 միավոր։
Գնահատման մեթոդ. ամփոփ վերլուծական պատասխաններ հարցերին գրավոր կերպով:
Գնահատման չափանիշներ. մտքի տրամաբանվածություն, ինքնուրույնություն, նյութի ճիշտ մեկնաբանություն:
2. 2-րդ ընթացիկ քննությունը գնահատվում է առավելագույնը 4 միավոր..
Գնահատման մեթոդ. ինքնուրույն աշխատանքի ներկայացում և բանավոր ներկայացման գնահատում:
Գնահատման չափանիշներ. վերլուծական մոտեցում, էսսեում արտացոլված նյութի ամբողջականություն, նյութի տիրպետման աստիճան և ներկայացման որակ:
3 Ինքնուրույն աշխատանք. Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է (Առավելագույնը 3 միավոր)
Գնահատման մեթոդ. Մենագրությունների ընթերցանություն և հիմնախնդրի խմբային քննարկում, համապատասխան գրականության ինքնուրույն վերլուծություն և բանավոր ներկայացում:
Գնահատման չափանիշներ. Նյութի ճիշտ ընտրություն և ինքնուրույն վերլուծություն, տրամաբանված մեկնաբանություն, ներկայացման ստեղծագործականություն և
ճկունություն
4 Եզրափակիչ քննություն. գնահատվում է առավելագույնը 9 միավոր
բանավոր քննություն ըստ առաջադրված հարցաշարի:
Գնահատման չափանիշներ. հարցերի առանցքային կողմերի իմացություն, վերլուծական պատասխաններ:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Ղարախանյան Գ.Հ. Հայաստանի Հանրապետության ընտանեկան իրավունք: Երևան, ԵՊՀ, 2008թ
  • Тарусина Н.Н. Семейное право. М., 2001:
  • Шерстнева Н.С. Принципы семейного права. М.: ТК Велби, Изд-во Проспшект, 2004.
  • Ենգալիչև Վ.Ֆ., Ղազարյան Գ.Հ. Դատական հոգեբանական փորձաքննության պրակտիկում: Ուսումնա-մեթոդական ձեռնարկ - Եր.: ՀՀ ԱՆ ԱԱԻ, 2018 - 297 էջ:
  • Енгалычев В.Ф. Шипшин С.С. Практикум по судебно-психологической экспертизе. Калуга, 2013. - 286 с.
  • Сафуанов Ф. С., Харитонова Н. К., Русаковская О. А., Психолого-психиатрическая экспертиза по судебным спорам между родителями о воспитании и месте жительства ребенка, М., 2011, 192 с.
  • Холопова Е.Н. Судебно-психологическая экспертиза: монография. М., 2010. - 416.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1 - Ընտանեկան իրավունքների ընդհանուր բնութագիր, սկզբունքներն ու գործառույթները
Թեմա - 2 Ընտանիքի անդամների՝ երեխաների, ծնողների, ամուսինների, մեծահասակների և այլն իրավունքների պաշտպանություն
Թեմա 3 - Ընտանեկան իրավունքների պաշտպանության մեխանիզմները
Թեմա 4. Դատահոգեբանական փորձաքննության մասնակիցների՝ երեխայի և նրա ծնողների, անհատական հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրումը, անչափահաս փորձաքննվողի հոգեկան վիճակը:
Թեմա 5. Ծնողների կամ խնամակալի՝ փորձաքննվողի արժեքային համակարգը, հարաբերությունները, դաստիարակության ոճերը
Թեմա 6. Դատահոգեբանական փորձաքննության մասնակիցների՝ երեխայի և ծնողների միջանձնային հարաբերությունների համակարգը ներկա իրավիճակում
Թեմա 7. Անչափահաս փորձաքննվողի հոգեկան և անձնային զարգացման կանխատեսումը՝ հաշվի առնելով ծնողների, մտերիմների ու հարազատների հետ նրա շփման պայմանները:

Կրթական այլ մոդուլներ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am