Ընտանիքի հոգեբանություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
«Ընտանիքի հոգեբանություն» կրթական ծրագրի տևողությունը մեկ տարի է։ Ընդունելությունն իրականացվում է բանավոր քննության հիման վրա: Քննության հարցաշարը տեղադրված է «Ընդունելություն» բաժնում: Ուսման վարձը կազմում է 800 000 ՀՀ դրամ։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է նախապատրաստել ընտանեկան հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության ոլորտում տեսամեթոդաբանական և կիրառական խնդիրներով զբաղվող մասնագետներ, որոնք ունակ կլինեն գիտական տեսանկյունից ուսումնասիրելու ընտանիքի՝ որպես մեկ ամբողջության զարգացման օրինաչափությունները, կառուցվածքային բաղադրիչները, տիպերը, դերային համակարգը և այլն, ինչպես նաև կազմակերպելու հոգեբանական աջակցության ծառայություն՝ իրականացնելով ընտանեկան խնդիրների հոգեբանական խորհրդատվություն, վարքային և հուզական ոլորտների հոգեախտորոշիչ, հոգեկարգավորիչ, կանխարգելիչ և հոգեթերապևտիկ աշխատանքներ՝ ընտանիքի անդամների, ամուսնական զույգի, ամբողջ ընտանիքի հետ:
Առավելությունները
Ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները և կարողությունները հնարավորություն են տալիս շրջանավարտներին իրականացնելու անհատական և (կամ) խմբային խորհրդատվական, հոգեախտորոշիչ և հոգեկանխարգելիչ աշխատանքներ։ Շրջանավարտները տարբեր հաստատություններում կարող են իրականացնել անհատական, ընտանեկան, խմբային խորհրդատվություն, ինչպես նաև իրականացնել ամուսնական հարաբերությունների, ծնող-երեխա հարաբերությունների հոգեբանական գնահատման և վերականգնողական աշխատանքներ և այլն։
Կարիերայի հնարավորությունները
«Ընտանիքի հոգեբանություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել որպես ընտանեկան հոգեբան-խորհրդատու, խմբային հոգեբան-խորհրդատու, ամուսնական հարաբերությունների հոգեբան-խորհրդատու, ծնող-երեխա միջանձնային հարաբերությունների հոգեբան-խորհրդատու, տարիքային տարբեր խմբերի անհատական խորհրդատվության մասնագետ, թրեյնինգավար, քոուչ հետևյալ հաստատություններում՝
պետական և ոչ պետական կառույցներում, որոնք ամբողջությամբ կամ մասնակի կապված են ընտանիքին հոգեբանական աջակցության՝ լայն կամ նեղ մասնագիտական ծառայությունների մատուցման հետ (հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոններ (ՏՄԱԿ), ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն, «Հույսի կամուրջ» ՀԿ, Յունիսեֆ և ՄԱԿ միջազգային կազմակերպություններ, «ՍՕՍ մանկական գյուղեր», «Օրրան» բարեգործական ՀԿ, հանրակրթական միջնակարգ և ավագ դպրոցներ, նախակրթարաններ, սահմանափակ կարողություններով երեխաների խնամքի կենտրոններ, ծերերի խնամքի կենտրոններ),
կրթական հաստատություններում, որոնք պատրաստում են ընտանեկան հոգեբանական աջակցության ոլորտի մասնագետներ (ԵՊՀ, ՀՊՄՀ, ԵՊՀ ԻՄ, «Ուրարտու» համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Վանաձորի, Գյումրիի և Գորիսի համալսարաններ), գերատեսչական տարբեր պատկանելություն ունեցող հոգեբանական խորհրդատվության կենտրոններում (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԿԳՄՍ նախարարության, առողջապահության նախարարության, արդարադատության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության ներքո գործող կենտրոններ),
երեխաների և ընտանիքի աջակցման սոցիալ-բժշկական և հոգեբանական կենտրոններում («Շենգավիթ» բժշկական կենտրոն, Մոր և մանկան առողջության պահպանման գ/հ կենտրոն, Մուրացանի հիվանդանոց՝ շաքարային դիաբետ ունեցող երեխաների ընտանիքներ, Արյունաբանական կենտրոն՝ քաղցկեղով հիվանդ երեխաների կենտրոն, պալիատիվ խնամքի համակարգում),
կազմակերպություններում, որոնք մշակում և իրականացնում են սոցիալական բնույթի նախագծեր ժամանակակից ընտանիքներին օգնելու և աջակցելու նպատակով (Հոգեսոցիալական վերականգնողական կենտրոն, «Ռեքավերի» քոլեջ, Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն, Ընտանեկան բռնության կանխարգելման կենտրոն),
ընտանիքի տարաբնույթ հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտական աշխատանքներ իրականացնող հաստատություններում (ԵՊՀ անձի և մասնագիտական գործունեության գ/հ լաբորատորիա, ԵՊՀ փորձարարական հոգեբանության գ/հ լաբորատորիա, ԵՊՄՀ հոգեբանամանկավարժական գ/հ լաբորատորիաներ):
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու իրենց ուսումը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում։
Կոնտակտներ
Կրթական ծրագրի ղեկավար՝ հ․գ․թ․, դոցենտ Նարինե Ասքանազի Հարությունյան
(+374)96-800-845
narine.harutyunyan@ysu.am