«Ազգային անվտանգություն» մասնագիտացմամբ մագիստրատուրայի ընդունելության քննության հարցաշար
- Քաղաքականության էությունը և ծագումը
- Քաղաքական իշխանության էությունը, սուբյեկտը, օբյեկտը և ռեսուրսները
- Քաղաքական իշխանության լեգիտիմությունը. լեգիտիմության տեսակներն ու ճգնաժամերը
- «Քաղաքականության սուբյեկտ» հասկացությունը, սոցիալական և ինստիտուցիոնալ սուբյեկտները
- «Քաղաքական համակարգ» հասկացությունը. քաղաքական համակարգի կառուցվածքը
- Քաղաքական համակարգի տիպերը և գործառույթները
- ՀՀ Երրորդ Հանրապետության քաղաքական համակարգը
- Պետության հիմնական տարրերը, հատկանիշները և գործառույթները
- Պետությունների տարածքային կազմակերպման կառուցվածքները
- Իրավական պետությունը. նրա հիմնարար սկզբունքներն ու գործառույթները
- Դեմոկրատական քաղաքական ռեժիմի ընդհանուր բնութագիրը
- Տոտալիտար (ամբողջատիրական) քաղաքական ռեժիմի ընդհանուր բնութագիրը
- Ավտորիտար քաղաքական ռեժիմի ընդհանուր բնութագիրը
- «Քաղաքացիական հասարակություն» հասկացության կառուցվածքը, բնութագրական հատկանիշները և գործառույթները
- Քաղաքական կուսակցություն հասկացության սահմանման հիմնական հայեցակարգերը
- Քաղաքական կուսակցությունների տիպերը
- Կուսակցական համակարգ հասկացությունը
- Միակուսակցական համակարգի ընդհանուր բնութագիրը
- Երկկուսակցական համակարգի ընդհանուր բնութագիրը
- Բազմակուսակցական համակարգի ընդհանուր բնութագիրը և դրա դրսևորման արդի ձևերը
- Բազմակուսակցության հաստատումը ՀՀ-ում հետխորհրդային ժամանակաշրջանում
- «Ճնշման խմբեր» հասկացությունը
- «Ճնշման խմբերի» գործունեության միջոցները, մեթոդները և գործառույթները
- «Ճնշման խմբերի» տիպաբանությունը
- Քաղաքական էլիտա (ընտրախավ) հասկացությունը
- Քաղաքական էլիտայի առաջացման նախադրյալները, կառուցվածքը և գործառույթները
- «Քաղաքական լիդերություն» հասկացությունը. լիդերության գործառույթները և տիպաբանությունը
- Ընտրական համակարգեր. մեծամասնական և համամասնական ընտրական համակարգերը
- Ընտրական գործընթացի հիմնական փուլերը
- Լիբերալիզմի (ազատականության) գաղափարախոսությունը
- Կոնսերվատիզմի (պահպանողականության) գաղափարախոսությունը
- Սոցիալիզմի (ընկերավարության) գաղափարախոսությունը
- Ֆաշիզմի գաղափարախոսությունը
- Ազգայնական և կրոնական գաղափարախոսություններ
- «Քաղաքական կոնֆլիկտ» հասկացությունը
- Քաղաքական կոնֆլիկտների ծագումը, զարգացման փուլերը և լուծման երեք իրական մեխանիզմները
- «Քաղաքական գործընթաց» հասկացությունը. նրա տիպերը և հիմնական փուլերը
- Քաղաքական գործընթացի կառավարումը. քաղաքական որոշումների ընդունման և իրականացման գործընթացը
- Միջազգային քաղաքականություն. նրա օբյեկտներն ու սուբյեկտները
- Միջազգային քաղաքականության իրավական հիմքերն ու սկզբունքները
- Քաղաքական գլոբալացումը, նրա էությունն ու հիմնախնդիրները
- «Ժողովրդավարություն» հասկացության ժամանակակից հայեցակարգերը
- Ժողովրդավարացումը և քաղաքական արդիականացումը
- «Քաղաքական մշակույթ» հասկացությունը և նրա կառուցվածքը
- Քաղաքական մշակույթի տիպաբանությունը
- Քաղաքական սոցիալականացումը, նրա ձևերն ու մոդելները
- «Քաղաքական իմիջ» հասկացությունը. նրա սահմանումներն ու օրենքները
- Նախագահի ինստիտուտը ՀՀ-ում
- ՀՀ Ազգային ժողովի լիազորությունները
- Աշխարհաքաղաքականության` որպես առանձին գիտաճյուղի ձևավորումն ու նրա կիրառական նշանակությունն արդի պայմաններում
- Աշխարհաքաղաքական մտքի դասական ներկայացուցիչները (Ֆ. Ռատցել, Հ. Մակինդեր, Կ. Հաուսհոֆեր)
- Արիստոտելի քաղաքական հայացքները
- Քաղաքական միտքը Հին Հռոմում
- Ն. Մաքիավելու ուսմունքը քաղաքականության և բարոյականության մասին
- Ջ. Լոկի ուսմունքը պետության և քաղաքացիական հասարակության մասին
- Լուսավորության շրջանը քաղաքական մտքի պատմության մեջ
- Էնցիկլոպեդիստների շրջանը քաղաքական մտքի պատմության մեջ (Հոլբախ, Դիդրո, Հելվեցիուս)
- Իմանուիլ Կանտը պետության, քաղաքականության և բարոյականության մասին
- Ֆրիդրիխ Նիցշեի քաղաքական հայացքները. «Գերմարդու» կոնցեպցիան
- Ամերիկյան քաղաքական ուսմունքները 18-19-րդ դդ. (Թոմաս Ջեֆերսոն, Ջեյմս Մեդիսոն, Թոմաս Փեյն)
- Էլիտարիստական ուսմունքները 18-19-րդ դդ. (Վիլֆրեդո Պարետո, Գաետանո Մոսկա, Ռոբերտ Միխելս)
- Մարքսիզմի իրավաքաղաքական կոնցեպցիան
- Մաքս Վեբերի, Կառլ Շմիտտի, Թ. Պարսոնսի քաղաքագիտական հայացքները
- Արևելյան քաղաքական միտքը 19-20-րդ դդ. (Սուն Յաթսեն, Մահաթմա Գանդի)
- Ռոբերտ Ալան Դալի պոլիարխիայի տեսությունը
- Հայ քաղաքական միտքը 18-19-րդ դդ.
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Արևշատյան Ս., Միրումյան Կ., Հայ փիլիսոփայության պատմություն, Եր., 2007:
- Մանուչարյան Հ., Դրվագներ հայ քաղաքական մտքի պատմության, ԵՊՀ, 2002, 300 էջ:
- Միրումյան Կ. Ա., Քաղաքական ուսմունքների պատմություն: Ուս. ձեռնարկ բուհերի համար: Զանգակ-97, 2006. 544 էջ:
- Քաղաքագիտություն: Ուսումնական ձեռնարկ, Երևանի պետ. համալս., Եր., 2006, 588 էջ: