Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
031201.06.7 - Քաղաքագիտություն
Մասնագիտացումը՝
031201.06.7 - Ազգային անվտանգություն
Շնորհվող որակավորումը՝
Քաղաքագիտություն մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Հեռակա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ընդունելությունը կատարվում է համաձայն ԵՊՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2020-2021 ուստարվա ընդունելության կանոնակարգի: Քաղաքագիտություն մասնագիտության շրջանակներում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են քաղաքագիտություն մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը:
2. Ծրագրի նպատակները
·պատրաստել մասնագետներ, որոնք խոր պատկերացում կունենան ազգային անվտանգության համալիր ապահովմանն ուղղված ուղղակի և անուղղակի գործոնների մասին,
·զարգացնել ուսանողների հմտությունները՝ տվյալ ոլորտին առնչվող հիմնախնդիրները վերլուծելու և համակարգելու համար,
· ուսանողներին ունակ դարձնել կայացնելու որոշումներ և կատարելու կանխատեսումներ ազգային անվտանգության համակարգի զարգացման ուղղությամբ:

3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնելու և բացատրելու ընդհանուր մասնագիտական, միջազգային հարաբերությունների, տարածաշրջանագիտական, երկրագիտական և անվտանգագիտական հետազոտությունների հասկացութային և մեթոդական ապարատը,
- Ներկայացնելու հետազոտություն ծրագրելու, պլանավորելու և իրականացնելու համար անհրաժեշտ համալիր մեթոդական ու տեխնիկական հիմունքները և մասնագիտական էթիկայի սկզբունքները,
- Պարզաբանելու հայ քաղաքական մտքի յուրահատկությունները
- Ներկայացնելու, բացատրելու և քննարկելու Առաջավոր Ասիայում, այդ թվում՝ Հարավային Կովկասում և Միջին Արևելքում տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ակտիվ դերակատարների արտաքին տնտեսական և տարածաշրջանային քաղաքականության հիմնատարրերն ու առանձնահատկությունները, այդ դերակատարների փոխհարաբերությունները,
- Ձևակերպելու դեմոկրատական մշակույթի զարգացման մեջ քաղաքագիտության դերը և ժամանակակից քաղաքագետի գործառույթները
- Մեկնաբանելու գործնական քաղաքական հետազոտությունների հիմնական փուլերն ու ընթացակարգերը, ընթացակարգերը, փաստերի հավաքագրման մեթոդները,
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Ծրագրելու, իրականացնելու մասնագիտական հետազոտություններ, կազմելու և ներկայացնելու գիտական հոդվածներ, զեկուցումներ
- Վերհանելու, վերլուծելու և գնահատելու Առաջավոր Ասիայում աշխարհաքաղաքական հիմնախնդիրներն ու դրանց նշանակությունն առանձին պետությունների, տարածաշրջանի և համաշխարհային գործընթացների վրա
- Ստեղծելու նախագծեր, վերաբերող ընտրական և այլ կոմպանիաների կազմակերպմանը, ինչպես նաև ընդհանրապես քաղաքական կառավարմանը
- Ներկայացնելու առաջարկներ տվյալ ոլորտի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ
- Մշակելու ռազմավարություններ` գտնելով և կազմակերպչական որոշումներ կայացնելով աշխատանքի ղեկավարման և նորմավորման գծով
- Դրսևորելու աշխատանքի բարձր արդյունավետություն` և՛ որպես խմբի անդամ, և՛ որպես խմբի ղեկավար
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Պատրաստելու մասնագիտական զեկույցներ և խորհրդատվական փաթեթներ, ներկայացնելու մասնագիտական հետազոտությունների արդյունքները, մասնակցելու դրանց վերաբերյալ մասնագիտական և հանրային քննարկումների, վարելու գիտական բանավեճեր
- Վերլուծելու առկա խնդիրները և գնահատելու դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները
- Կիրառելու ձեռքբերված գիտելիքները, ընկալելու և տարածելու նորերը
- Արդյունավետորեն պլանավորելու ժամանակն ու այլ ռեսուրսները
- Պատրաստելու զեկուցումներ, ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր
- Պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը
4. Գնահատման ձևերը
Գնահատումն անց է կացվում հետևյալ ձևերով. ստուգարքն անցկացվում է բանավոր՝ խմբային կամ ինքնուրույն աշխատանքի ներկայացմամբ: Ընթացիկ և եզրափակիչ քննությունների դեպքում քննությունն անց է կացվում համապատասխանաբար գրավոր աշխատանքների և բանավոր ներկայացումների միջոցով: Առանց ընթացիկ գնահատման դասընթացների քննությունն անցկացվում է բանավոր ներկայացման միջոցով:
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Ազգային անվտանգություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հասարակական-քաղաքական ոլորտում գործող ներքոհիշյալ մարմիններում որպես փորձագետներ, վերլուծաբաններ, գիտաշխատողներ, հրահանգիչներ, պատգամավորների օգնականներ, քաղծառայողներ. § ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, § տեղական ինքնակառավարման մարմիններ, § պետական կառավարման գերատեսչություններ, § պետական և հատուկ ծառայության համակարգեր, § գիտահետազոտական կենտրոններ, § ՀՀ արտասահմանյան ներկայացուցչություններ, § միջազգային և հասարակական տարբեր կազմակերպություններ, § զանգվածային լրատվական միջոցներ, § ռազմավարական հետազոտությունների կենտրոններ,
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրայում:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրայում:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
·ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ,
էլեկտրոնային ռեսուրսներ:
·ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ,
էլեկտրոնային ռեսուրսներ:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Ծրագիրը մշակելիս հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը` ընդունված ՀՀ կառավարության կողմից 07.07.2016 թվականին:
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
Դասավանդման/մանկավարժական
·ուսումնական նյութը ուսանողներին մատչելի, պարզ, հասկանալի ձևով մատուցելու ունակություն
·սովորողների ճանաչողական ակտիվությունը համապատասխան ուղղությամբ տանելու կարողություն
·առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու ունակություն
·ուսանողների ինքնուրույն աշխատանքը խթանելու ունակություն
·տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն
·հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն
Հետազոտական
·քաղաքագիտական հետազոտությունների իրականացման հմտություն
·տեսական մոտեցումները գործնական հենքի վրա ընդհանրացնելու կարողություն
Հաղորդակցման
·սեփական մտքերը պարզ և հստակ արտահայտելու ընդունակություն
·օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
·բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
·ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
·լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
·ուսումնառողների մոտ հեղինակություն վայելելու կարողություն
·կամային որակների դրսևորում (պահանջկոտություն, կայունություն, վճռականություն), ինչպես նաև ուսանողների ուսուցման և դաստիարակության համար պատասխանատվության զգացում
1.Մասնագիտական կարողություններ
·աշխարհաքաղաքական և ներքաղաքական գործընթացների խորը իմացություն
·հասարակական տարբեր ոլորտներում առկա ազգային-անվտանգային սպառնալիքների խորը իմացություն
·պետական և տեղական կառավարման, ինչպես նաև քաղաքական մենեջմենթի տեսությունների տիրապետում
·ազգային անվտանգության համալիր ապահովմանն ուղղված միջոցառումների ամբողջական պատկերի տիրապետում
·ժամանակակից քաղաքական տեսությունների իմացություն
·գործնական քաղաքական հետազոտությունների մեթոդաբանության իմացություն
·ժամանակակից համեմատական քաղաքագիտության խնդրահարույց թեմաների, քաղաքական ինստիտուտների և գործընթացների տեսության իմացություն:
· գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում միջազգային համագործակցության տեսական և գործնական նշանակությունը ըմբռնելու ունակություն:
2. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
·գիտական աստիճանի առկայությունը պարտադիր է միայն տեսական մասնագիտական առարկաների դասավանդման համար
Մանկավարժական փորձ
·մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 2 տարվա փորձ,
·5 տարվա մանկավարժական փորձը պարտադիր է միայն տեսական մասնագիտական առարկաների դասավանդման համար
Պրակտիկ աշխատանքի փորձ
·պրակտիկ աշխատանքի փորձը պարտադիր է միայն նեղ մասնագիտական առարկաների դասավանդման համար

9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում է, որ ձեռք կբերի միջին բնութագրով ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից։
Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել ԵՊՀ դասընթացների տեղեկագրքում:
Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել ԵՊՀ դասընթացների տեղեկագրքում: