Ազգային անվտանգություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«Ազգային անվտանգություն» մագիստրոսական կրթական ծրագրի տևողությունը 2 տարի է, որի ավարտին շրջանավարտն ստանում է քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։ Ծրագիրը նախատեսված է քաղաքագիտության և հարակից ոլորտների շրջանավարտների համար։
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է համաձայն ԵՊՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2023-2024 ուստարվա ընդունելության կանոնակարգի: Քաղաքագիտություն մասնագիտության շրջանակում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են քաղաքագիտություն մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք խոր պատկերացում կունենան ազգային անվտանգության համալիր ապահովմանն ուղղված ուղղակի և անուղղակի գործոնների մասին, զարգացնել ուսանողների հմտությունները՝ տվյալ ոլորտին առնչվող հիմնախնդիրները վերլուծելու և համակարգելու համար, ուսանողներին ունակ դարձնել կայացնելու որոշումներ և կատարելու կանխատեսումներ ազգային անվտանգության համակարգի զարգացման ուղղությամբ:
Առավելությունները
«Ազգային անվտանգություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հասարակական-քաղաքական ոլորտում գործող մարմիններում:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները կարող են աշխատել որպես փորձագետներ, վերլուծաբաններ, գիտաշխատողներ, հրահանգիչներ, պատգամավորների օգնականներ, քաղծառայողներ հետևյալ կառույցներում.
- ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ,
- տեղական ինքնակառավարման մարմիններ,
- պետական կառավարման գերատեսչություններ,
- պետական և հատուկ ծառայության համակարգեր,
- գիտահետազոտական կենտրոններ,
- ՀՀ արտասահմանյան ներկայացուցչություններ,
- միջազգային և հասարակական տարբեր կազմակերպություններ,
- զանգվածային լրատվական միջոցներ,
- ռազմավարական հետազոտությունների կենտրոններ։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրայում: