Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագիրը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական և կամընտրական դասընթացներից: Մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներն ունեն կիրառական նշանակություն և ուղղվածություն, վերաբերում են տնտեսական զարգացման արդի խնդիրներին, մարտահրավերներին և ոլորտային փոփոխությունների կանխատեսումներին, տնտեսական քաղաքականությունների մշակմանը, տնտեսությունում հետազոտությունների և վերլուծությունների իրականացմանը, ճգնաժամային իրավիճակների հաղթահարման գործիքակազմի տիրապետմանը:
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ) հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է վերլուծել և համակարգել տնտեսական ոլորտին առնչվող ֆինանսական խնդիրները, կատարել համապատասխան կանխատեսումներ, ներդնել ստացած գիտելիքներն ու հմտությունները և որոշումներ կայացնել բանկային, ոչ բանկային, հարկային, մաքսային և ֆինանսական հատվածին առնչվող տարբեր ոլորտներում:
Առավելությունները
Ծրագրի հաջող ավարտին ուսանողն ունակ կլինի ներկայացնելու ժամանակակից ֆինանսական ոլորտի գլոբալ և լոկալ հիմնախնդիրները, ձևակերպելու դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության ծրագրերի կազմման և վերլուծության ժամանակակից մոտեցումները, ներկայացնելու բանկային գործունեության հիմնարար սկզբունքները, դասակարգելու ռիսկերը և կայացնելու ֆինանսական որոշումներ: Օգտագործելով ֆինանսական տարատեսակ գործիքներ՝ գործնականում իրականացնելու ներդրումային և բիզնես գործընթացների վերլուծություն, գնահատելու կազմակերպության ֆինանսների կառավարման արդյունավետությունը, կիրառելու տնտեսության ֆինանսական հատվածի կառավարման և գնահատման մեթոդները, գնահատելու ընտրված տնտեսական քաղաքականությունները, մշակելու և գործնականում իրականացնելու բանկային հատվածի վարկային և ակտիվային այլ գործառույթները:
Երկրորդ կուրսում ուսանողներն անցնում են 6 շաբաթ տևողությամբ մասնագիտական պրակտիկա գործընկեր կազմակերպություններում և տնտեսության մասնավոր հատվածում։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագիրը նախատեսված է պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները, որոնք ցանկանում են զարգացնել մասնագիտական որակները, ստանալ նոր գիտելիքներ և տիրապետել տնտեսական իրավիճակները գնահատելու և առաջացած խնդիրները հաղթահարելու հմտությունների:
Շրջանավարտները հնարավորություն ունեն կրթությունը շարունակելու կրթության հաջորդ մակարդակում, հասարակական և հումանիտար գիտությունների ոլորտում:
Կոնտակտներ
«Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» կրթական ծրագրի ղեկավար՝
Գնել Սահակյան
(+374 77) 070 799
gnelsahakyan@ysu.am