Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Իրավագիտության ֆակուլտետ
  4. Ընթացիկ տեղեկատվություն
  5. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի Կարծիքը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Ֆակուլտետի մասին
    • Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոն
    • Սահմանադրական իրավունքի ամբիոն
    • Քաղաքացիական իրավունքի ամբիոն
    • Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն
    • Քաղաքացիական դատավարության ամբիոն
    • Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն
    • Քրեական իրավունքի ամբիոն
    • Իրավական ուսումնասիրությունների կենտրոն
    • Իրավաբանական կլինիկա
  • Աշխատակիցներ
  • Նորություններ
    • «Պետություն և իրավունք»
    • «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»
  • Տեսադարան
  • Հրապարակումներ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի Կարծիքը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Հուլիս 6, 2023

Իրավունքի գերակայության և պետության նկատմամբ հանրային վստահության նախադրյալներից մեկը ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածում և միջազգային իրավունքում, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (ՄԻԵԿ) 6-րդ հոդվածում տեղ գտած արդար դատաքննության իրավունքի իրացումն է:

Այս իրավունքի իրացումը հնարավոր է դիտարկում անձին քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելը՝ պայմանով, որ դա համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերով ամրագրված իրավական որոշակիության, համաչափության, ՄԻԵԿ 13-րդ և 14-րդ հոդվածներում ամրագրում ստացած իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի երաշխավորման և խտրականության արգելքի սկզբունքներին:

ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ գլխում տեղ են գտել այն հիմքերը և սպառիչ պայմանները, որոնց առկայության պարագայում հանցավոր վարքագիծ դրսևորած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից:

ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:

2. Նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից»:

Թեև պատասխանատվության անխուսափելիությունը քրեական իրավունքի առանցքային սկզբունքներից է, այնուամենայնիվ, դա չի ենթադրում, որ ցանկացած հանցավոր վարքագիծ պետք է անխուսափելիորեն հանգեցնի անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման։ Ընդհակառակը, որոշ դեպքերում քրեաիրավական ռեսուրսների վատնումն աննպատակահարմար է, ուստի քրեական օրենսդրությամբ նախատեսվել են քրեական պատասխանատվությունից ազատելու կոնկրետ տեսակներ և սպառիչ պայմաններ։ Միաժամանակ, քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերը և պայմանները սահմանելիս օրենսդիրը պետք է ապահովի անհրաժեշտ հավասարակշռություն հանրային ու մասնավոր շահերի միջև, հակառակ պարագայում՝ վտանգի տակ կդրվի իրավական անվտանգությունը, կխարխլվեն պետության օրինականության հիմքերը։

Վերոնշյալ տեսանկյունից ուշադրության է արժանի այն, որ քրեական պատասխանատվությունից ազատելու տեսակները հիմնականում գործադրելի են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների դեպքում։ Օրենսդրի այս մոտեցումը տրամաբանական է և հավասարակշռված, լիովին համահունչ է միջազգային իրավունքում տեղ գտած այն մոտեցմանը, որ մարդու իրավունքների լուրջ խախտումներին համարժեք արձագանք չտալը, դրանց կատարման համար մեղավոր անձանց պատասխանատվության չենթարկելը հանգեցնում է անպատժելիության: «Մարդու իրավունքների լուրջ խախտումների համար անպատժելիությունը վերացնելու վերաբերյալ» ԵԽ ուղեցույցում նշվում է, որ պետությունները պետք է պայքարեն անպատժելիության դեմ՝ որպես զոհերի համար արդարադատության միջոց և որպես մարդու իրավունքների հետագա խախտումները զսպող և արդարադատության համակարգում իրավունքի գերակայության և հանրային վստահության ապահովման միջոց (CoE Guidelines on Eradicating Impunity for Serious Human Rights Violations, Section I, paras 1-3)։

Գործուն զղջալը քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու ավանդական տեսակներից է, ինչը կոչված է տնտեսելու քրեաիրավական հարկադրանքն այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձը իր հետհանցավոր դրական վարքագծով ապացուցում է, որ նրան քրեական պատասխանատվության ենթարկելն անիմաստ է: Ընդ որում, գործուն զղջալու ինստիտուտի գործադրման պայմանները թե՛ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով (հոդված 72), թե՛ ՀՀ գործող քրեական օրենսգրքով (հոդված 81) նույնական են՝ գործուն զղջալու հիմքով անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից միայն առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու դեպքում։

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսել նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում։ Որպես առաջարկվող լրացման հիմնավորում՝ ընդգծվել է նախաքննական մարմինների ծանրաբեռնվածությունը՝ շեշտելով, որ նման իրավակարգավորումը էապես կնվազեցնի ինչպես նախաքննական մարմինների, այնպես էլ դատարանների ծանրաբեռնվածությունը: Մեր համոզմամբ՝ ինչպես առաջարկվող լրացումը, այնպես էլ դրա հիմնավորումներն անընդունելի են և ոչ իրավաչափ հետևյալ նկատառումներով.  

- նախաքննական մարմինների և դատարանների բեռնվածության թեթևացման նպատակին ուղղված քայլերը կարևոր են և ողջունելի, այնուամենայնիվ, դրանք չպետք է խախտեն քրեաիրավական հարաբերությունների ընդհանուր տրամաբանությունը, սպառնալիք հանդիսանան իրավական անվտանգության համար և հանգեցնեն օրինականության հիմքերի խարխլմանը։ Այսպես, քրեական օրենսգիրքը (օրենսդրությունը) միտված է հանցավորության դեմ պայքարելուն, ուստի չպետք է անպատժելիության զգացում առաջացնի. քրեական օրենսգիրքը (օրենսդրությունը) պատժի սպառնալիքով հասարակության անդամներին հետ է պահում հանցանքների կատարումից: Հանցագործությունների կանխումը քրեական օրենսգրքի (օրենսդրության) հիմնական գործառույթն է: Ըստ այդմ էլ՝ քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով նախատեսված է որպես քրեական պատասխանատվությունից ազատելու հայեցողական հիմք. հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվությունից ազատելը ոչ թե պարտադիր է, այլ թողնված է իրավակիրառողի հայեցողությանը, իսկ արտասահմանյան երկրների մեծ մասի քրեական օրենսդրություններում գործուն զղջալու այլ ինստիտուտ է ամրագրված, որը մեծ մասամբ ոչ թե քրեական պատասխանատվությունից ազատող, այլ պատիժը մեղմացնող ինստիտուտ է, հատկապես, երբ խոսքը ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների մասին է: Ավելին, այս ինստիտուտը նախատեսելիս պետք է հաշվի առնել ոչ միայն դրա օրենսդրական ամրագրման գործոնը, այլև կիրառման հնարավոր կառուցակարգերի ու ռեսուրսների առկայությունը, պետությունում ձևավորված իրավական պրակտիկան և հասարակության վստահությունը իրավակիրառողի և արդարադատության համակարգի հանդեպ: Նախագծով առաջարկվող լրացումը ներկայիս պայմաններում կարող է հանգեցնել անպատժելիության, արդյունքում՝  նվազեցնել նաև վստահությունը պետական համակարգի նկատմամբ:  

Հատկապես կարևոր է ծանր և առանձնապես ծանր հանցանքների դեմ պայքարը: ՀՀ քրեական օրենսգրքում դրանք 150-ից ավելի են, և վերջին տարիներին նկատվում է այդ հանցագործությունների աճի միտում: Ըստ քրեական իրավունքի համընդհանուր չափանիշների՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձը չպետք է ազատվի քրեական պատասխանատվությունից:

Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքում հաճախ են հանդիպում հանցավոր կազմակերպության կողմից կատարվող արարքները: Եթե անձը հանցանք է կատարում հանցավոր կազմակերպության կազմում, ապա դա վկայում է նրա կայուն հակահասարակական դիրքորոշման մասին, ինչը թույլ է տալիս պնդել, որ այդ անձը, ինչքան էլ հետհանցավոր դրական վարքագիծ դրսևորի, չպետք է ազատվի քրեական պատասխանատվությունից. այլ հարց է, որ դա կարող է դիտվել որպես պատիժը մեղմացնող հանգամանք: Վերջապես չի կարելի անտեսել, որ ունենք պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը և նույնիսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձը կարող է ազատվել պատիժը իրականում կրելուց: Եթե նույնիսկ անձը տվյալ հանցագործությանը մասնակցել է որպես հանցակից, ենթադրենք՝ որպես օժանդակող, միևնույն է, նա գիտակցում է իր արարքի էությունը։

Հարկ է նաև նշել, որ Հատուկ մասում առկա են ծանր և առանձնապես ծանր հանցանքների բացառիկ դեպքեր, երբ հանցավորի հետհանցավոր դրական վարքագիծը հանգեցնում է քրեական պատասխանատվությունից ազատելուն, ինչը նախատեսված է Հատուկ մասում (օրինակ՝ պատանդ վերցնելու կամ պահելու հանցակազմի դեպքում): Առաջարկվող լրացման դեպքում այս կոնցեպտը և Քրեական օրենսգրքի տրամաբանությունը ամբողջությամբ խարխլվելու է, քանի որ  այս կարգավորումը կիրառելի է լինելու ոչ թե որպես խրախուսական նորմ, որպես բացառություն առանձին հանցակազմերի պարագայում, այլ կիրառելի է լինելու բոլոր ծանր և առանձնապես ծանր հանցանքների պարագայում։

Վերոնշյալով պայմանավորված՝ կարծում ենք, որ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներով գործուն զղջալու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորության նախատեսումը, հատկապես նախաքննական մարմինների և դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու պատճառաբանությամբ, անընդունելի է, իր մեջ բազում թաքնված վտանգներ է պարունակում, իսկ օրինագծի ընդունումը խիստ բացասական հետևանքներ կառաջացնի հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի և հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից՝ միաժամանակ ձևավորելով անարդարության ու անպատժելիության մթնոլորտ հասարակության շրջանում։

Միևնույն ժամանակ, կարծում ենք՝ ինքնին վիճահարույց է նաև գործուն զղջալու ինստիտուտի կիրառմամբ իրավապահ համակարգի ծանրաբեռնվածության թեթևացման պատճառաբանությունը, քանի որ քրեական պատասխանատվությունից ազատելու վերոնշյալ տեսակի պարագայում, այսպես թե այնպես, վարույթ է նախաձեռնվելու, քննություն է իրականացվելու, շատ դեպքերում գործը հասնելու է դատարան, այսինքն՝ պետությունը գործադրելու է թե՛ մարդկային, թե՛ նյութական ռեսուրսներ, որպիսի պայմաններում նախատեսվող փոփոխությունը ոչ միայն չի ծառայելու իր նպատակին, այլև հանգեցնելու է բազմաթիվ բացասական հետևանքների։ Չեն կարող բացառվել նաև սուտ ցուցմունքներով աջակցության իմիտացիայի երևույթները, որոնք էլ ավելի են ծանրաբեռնելու մինչդատական վարույթ իրականացնող մարմինների աշխատանքը: Այսպիսի լրացումը հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից խիստ խոցելի է, չունի կրիմինալոգիական հիմնավորվածություն, անտեսում է կրիմինալոգիական իրականությունը և հակասում քրեական իրավունքի գիտության արդի միտումներին:

Առաջարկվող լրացումը խոչընդոտելու է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած որոշ կառուցակարգերի կիրառմանը (համագործակցության վարույթ, համաձայնեցման վարույթ)։ Հետևաբար, այս տեսանկյունից ևս առաջարկվող լրացումը խնդրահարույց է լինելու՝ առաջացնելով աններդաշնակություն, ընդհուպ՝ հակասություն նյութական և դատավարական օրենսգրքերի միջև։

- Գործուն զղջալու ինստիտուտում նախատեսվող լրացումը փորձ է կատարվել հիմնավորելու նաև՝ այն համեմատության մեջ դիտարկելով օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու ինստիտուտի հետ՝ նշելով հետևյալը. «Ինչպես տեսնում ենք, օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելիս օրենսդիրը հանցագործության ծանրության աստիճանին չի անդրադարձել, ինչի արդյունքում ստացվում է, որ բացառիկ հանգամանքների առկայության պարագայում անգամ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի դեպքում դատարանը կարող է կիրառել այդ խրախուսական նորմը: Ի տարբերություն դրա, գործուն զղջալու հիմքի կիրառման դեպքում օրենսդիրը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար սահմանել է սահմանափակում՝ անթույլատրելի համարելով գործուն զղջալու քրեաիրավական նորմի կիրառումը:

Հաշվի առնելով այն, որ օրենսդիր մարմինը օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար հանցանքի ծանրությամբ պայմանավորված սահմանափակում չի նախատեսում, առաջարկում ենք գործուն զղջալու դեպքում ևս չնախատեսել նման սահմանափակում»։

Նախ՝ վերոնշյալ ինստիտուտները միևնույն հարթության վրա դիտարկելն անհիմն է. դրանք էապես տարբերվում են իրենց գործադրման հիմքերով, նպատակներով և տարբեր իրավական հետևանքներ են առաջացնում։ Այսպես՝ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը պատիժ նշանակելու հատուկ կանոն է, որը գործադրվում է, այսպես կոչված՝ բացառիկ հանգամանքների առկայության դեպքում՝ կապված հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ, ինչպես նաև խմբի կողմից կատարված հանցանքի մասնակցի կողմից այդ խմբի կատարած հանցագործությունը բացահայտելուն աջակցելու դեպքում։ Միաժամանակ, թեև սույն ինստիտուտի դեպքում, հանցագործության ծանրության աստիճանով պայմանավորված որևէ սահմանափակում չի նախատեսվել, այնուամենայնիվ պետք է նկատել, որ հանցանք կատարած անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության ու պատժի, ինչը բացառիկ հանգամանքներով պայմանավորված, որոշակի առումով մեղմացվում է։ Մինչդեռ, գործուն զղջալը քրեական պատասխանատվությունից ազատելու տեսակ է, որի պարագայում հանցանք կատարած անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ ընդհանրապես չեն կիրառվում, ինչը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում, ինչպես արդեն նշվեց, իրավաչափ չէ։

Երկրորդ՝ քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխության բովանդակությունից բխում է, որ այն ըստ էության օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու և գործուն զղջալու ինստիտուտների խառնուրդ է. «Եթե անձի առաջին անգամ կատարած հանցանքը դասվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը»։ Մինչդեռ, ինչպես արդեն իսկ նշեցինք, քննարկվող ինստիտուտներն իրենց նպատակներով, կիրառման հիմքերով և իրավական հետևանքներով տարբերվում են, ուստի դրանց միախառնումն անընդունելի է, արհեստակական, խախտում է քրեաիրավական ինստիտուտների կառուցման ողջ տրամաբանությունը։ Նշված նախագծի ընդունվելու պարագայում գործնականում անհնարին է դառնալու քննարկվող ինստիտուտների տարբերակումը. մասնավորապես չկա որևէ չափանիշ, թե որ դեպքում է անձն ազատվելու քրեական պատասխանատվությունից և որ դեպքում է նրա նկատմամբ ավելի մեղմ պատիժ նշանակվելու, քանզի երկուսի գործադրումն էլ պայմանավորվում է բացառիկ հանգամանքերի առկայությամբ և քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցելու հանգամանքով:

Զուգահեռներ չեն կարող անցկացվել անգամ առաջարկվող լրացման և քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատման գործող այլ նորմերի միջև։ Քանի որ պատժից ազատման բոլոր դեպքերում մեղադրյալի համար առաջանում են քրեաիրավական հետևանքներ, իսկ, օրինակ, վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատման դեպքում հիմնավորումներն այլ են. հանցանքն ավարտելուն հաջորդող օրվանից անցել է բավական երկար ժամանակ (ծանր հանցանքի դեպքում՝ 15 տարի, առանձնապես ծանր հանցանքի դեպքում՝ 20 տարի), այս ժամանակահատվածում պետությունը չի կատարարել հանցանքը բացահայտելու և այն կատարած անձին պատասխանատվության ենթարկելու իր պոզիտիվ պարտականությունը, անձը մինչև վաղեմության ժամկետը լրանալը նոր հանցանք չի կատարել, ինչը վկայում է այն մասին, որ նրա նկատմամբ պատիժ նշանակելը այլևս անիմաստ է։ Ընդ որում, վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է նոր հանցանք: Այդ դեպքում յուրաքանչյուր հանցագործության համար վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքն ավարտվելու պահից:

- Եթե ընդունենք, որ օրենսդրական այս փոփոխությունը նաև նպատակ է հետապնդում խրախուսելու հանցանք կատարած անձին՝ համագործակցելու քրեական հետապնդման մարմինների հետ, ապա հարկ է փաստել, որ այս առումով գործող քրեական օրենսդրությամբ բավարար համարժեք գործիքակազմ է նախատեսված։ Այսպես՝ նախ համագործակցությունը կարող է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմք լինել, բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 77-ի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսվել են համագործակցության վարույթներով պատիժ նշանակելու հատուկ կանոններ, որոնց գործադրմամբ նշանակվող պատիժն էականորեն մեղմանում է կամ նշանակվում է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ կամ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում։

Նախագիծը հատկապես չի համապատասխանում մարդու արդար դատաքննության իրավունքի սահմանադրական հիմքերին, քանզի դրա արդյունքում ոչ միայն զուտ արդարադատության գործառույթներ են փոխանցվում մինչդատական վարույթ իրականացնող մարմիններին, այլև խաթարվում է օրենքի հետադարձ ուժի սահմանադրական սկզբունքը:

Եզրակացություն. նախագիծը ոչ միայն չի համապատասխանում Սահմանադրությանը, միջազգային իրավունքի հիմնադրույթներին, ինչպես նաև քրեական օրենսդրության խնդիրներին ու նպատակներին, հիմնավորված չէ այլ պետություններում առկա կարգավորումներով, լավագույն փորձով, այլև կարող է առաջացնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճի նոր վտանգ և մինչդատական վարույթ իրականացնող մարմինների անհարկի ծանրաբեռնվածություն: Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք՝ քրեական օրենսգրքում առաջարկվող վերը նշված լրացումները չեն կարող ընդունվել:

  • Գլխավոր էջ
  • Ֆակուլտետի մասին
    • Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոն
    • Սահմանադրական իրավունքի ամբիոն
    • Քաղաքացիական իրավունքի ամբիոն
    • Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն
    • Քաղաքացիական դատավարության ամբիոն
    • Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն
    • Քրեական իրավունքի ամբիոն
    • Իրավական ուսումնասիրությունների կենտրոն
    • Իրավաբանական կլինիկա
  • Աշխատակիցներ
  • Նորություններ
    • «Պետություն և իրավունք»
    • «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»
  • Տեսադարան
  • Հրապարակումներ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am