ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ս.թ նոյեմբերի 11-ին կազմակերպվեց 2024-2025 ուստարվա հեռակա ուսուցման առաջինկուրսեցիների իրազեկում։
Ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը, դեկանի տեղակալ Աշոտ Պետրոսյանը, ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Մանանա Դավթյանը առաջինկուրսեցիների իրազեկման նպատակով կազմակերպված դասընթացի շրջանակում ներկայացրին ուսումնական ստորաբաժանումը, ուսումնական գործընթացի կազմակերպման հիմնական սկզբունքները, ամբիոնները, կրթական ծրագրերը, ուսումնական գործընթացում թվային գործիքների կիրառման կարգը, դրանց օգտագործման անհրաժեշտությունը:
Հարություն Խաչիկյանը ներկայացրեց իրավագիտություն մասնագիտությանն առնչվող մանրամասները, կարիերայի հեռանկարները և պատասխանեց առաջինկուրսեցիներին հետաքրքրող հարցերին: