ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ ս.թ. դեկտեմբերի 3-ին իրավագիտության ֆակուլտետի ուսանողները մասնակցեցին «Բաց դռների օր պետական մարմիններում» միջոցառմանը։
Միջոցառման շրջանակում իրականացվեց ճանաչողական այց ՀՀ գլխավոր դատախազություն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե և Հակակոռուպցիոն դատարան, Արդարադատության նախարարություն։
Ղեկավար կազմի ներկայացմամբ ուսանողները ծանոթացան պետական գործունեության թափանցիկության ապահովման մեխանիզմներին և հակակոռուպցիոն քաղաքականությանը: Այն հաղորդակցության յուրօրինակ հարթակ դարձավ ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառության համար: