ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ամփոփվեց պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և հայցորդների գիտական նստաշրջանը:
Նստաշրջանի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Հ. Խաչիկյանը: Նա նշեց, որ ֆակուլտետում տարիներ շարունակ անցկացվող նստաշրջանը արդյունավետ հարթակ է երիտասարդ գիտնականների աշխատանքների ներկայացման և հետագայում նաև գիտական հանդեսներում տպագրման համար:
Դեկտեմբերի 10-12-ին տեղի ունեցած գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան Քաղաքացիական իրավունքի, Քաղաքացիական դատավարության, Եվրոպական և միջազգային իրավունքի, Պետության և իրավունքի տեսության և պատմության, Սահմանադրական իրավունքի, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի և Քրեական իրավունքի ամբիոնների պրոֆեսորադասախոսական համակազմը, ասպիրանտներն ու հայցորդները: