ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ նախաձեռնությամբ ընթացիկ տարվա դեկտեմբերի 13-ին մի խումբ ուսանողներ ճանաչողական այց կատարեցին Արդարադատության նախարարության «Օրենսդրական զարգացման կենտրոն» հիմնադրամ:
Հանդիպումը վարեցին հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղարիբյանը և գրասենյակի ղեկավար Նունե Պեպանյանը։
Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեցին հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները, վերջին տարիների ձեռքբերումները և նախաձեռնությունները։ Մասնավորապես քննարկվեցին դատական և իրավական բարեփոխումները և դրանց ընթացքը։
Խոսվեց նաև արբիտրաժի և հաշտարարության ոլորտում իրականացված բարեփոխումների մասին՝ անդրադառնալով դրանց հիմնական արդյունքներին և հեռանկարներին։ Հանդիպման ավարտին ընդգծվեց հիմնադրամի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունն ուսանողների հետ՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին։