«Քաղաքացիական դատավարություն» դասընթացի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները Քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ Վ. Գ. Եսայանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ այցելեցին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայր:
Այցը պրակտիկ-ճանաչողական բնույթի էր, որի շրջանակում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գ. Գրիգորյանը մանրամասնորեն և հանգամանալից ներկայացրեց էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգը, դրա ներդրման անհրաժեշտությունն ու նպատակը, ինչպես նաև պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Այսօրինակ այցելությունները նպաստում են ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը: