- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Քիմիայի ֆակուլտետ
- Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոն
Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոն
Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնը ձևավորվել է 2013 թ., անօրգանական քիմիայի և անալիտիկ քիմիայի ամբիոնների հիմքի վրա, որոնք հիմնադրվել են 1923 թ.: Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ է եղել ականավոր գիտնական, նշանավոր պրոֆեսոր Լ․ Ռոտինյանը։ Հետագայում ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Ղ․ Տեր-Ղազարյանը, Դ․ Մարուխյանը, Տ․ Ղազանչյանը, Մ․ Դարբինյանը, Հ․ Բաբայանը, Ս․ Ավագյանը, Ս․ Գրիգորյանը, Ռ․ Հարությունյանը, իսկ 1938 թվականից առանձնացած անալիտիկ քիմիայի ամբիոնը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վ․ Թառայանը, պրոֆեսորներ Մ. Դարբինյանը, Ժ. Հովսեփյանը, Հ․ Խաչատրյանը:
Ամբիոնը զբաղվել և զբաղվում է գիտահետազոտական, գիտատեխնոլոգիական և գիտաարտադրական բազմաթիվ աշխատանքներով՝ գրանցելով բազմաթիվ ձեռքբերումներ: Ամբիոնում կատարվել են աշխատանքներ մի շարք ոլորտներում՝
- անօրգանական միացությունների սինթեզ,
- ցածր ջերմաստիճանային քիմիական տեղափոխության ռեակցիաների ուսումնասիրություն,
- բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզ,
- հանքարդյունաբերության դասական տեխնոլոգիաների ուսումնասիրություն:
Ներկայում ամբիոնում տարվում են աշխատանքներ՝ հիմնարար և ժամանակակից գիտահետազոտական, գիտատեխնոլոգիական և կիրառական մի շարք ուղղություններով, ինչպիսիք են՝
- հակաօքսիդիչ նյութերի և հակառադիկալային ակտիվության ուսումնասիրություն,
- կատալիտիկորեն և կենսաբանորեն ակտիվ կոմպլեքս միացությունների սինթեզ և հետազոտություն,
- հանքահումքային արդյունաբերության ժամանակակից տեխնոլոգիաների մշակում և կիրառություն,
- անալիզի ժամանակակից մեթոդների զարգացում և կիրառում,
- բարձր արդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆիայի և նմուշապատրաստման նոր հիբրիդային հանքապոլիմերային կլանիչների սինթեզ և ուսումնասիրություն,
- բնական կլանիչների վերափոխում և կիրառում,
- կենսաբանորեն ակտիվ միացությունների անալիզ և կիրառություն կոսմետիկ խնամքի միջոցներում և սննդում,
- կենցաղային քիմիայի և տեխնիկական սպասարկման միջոցների տեխնոլոգիաների և բաղադրությունների մշակում և կիրառության ուսումնասիրություն, կատարելագործում,
- սննդամթերքի և ալկոհոլային ըմպելիքների անալիզ, արտադրական տեխնոլոգիաների ուսումնասիրություն, կատարելագործում:
Ամբիոնում աշխատում են առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում, հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, դպրոցական դասագրքերի, գիտական հոդվածների, որոնց մեծ մասը տպագրվում է բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Ամբիոնում գործում են մի շարք դրամաշնորհներ, որոնց շնորհիվ զարգանում են մի շարք գիտատեխնոլոգիական և կիրառական ուղղություններ, համալրվում է տեխնիկական բազան և հագեցվում ժամանակակից ու միջազգային չափորոշիչներին համապատասխան սարքավորումներով: Ամբիոնը համալրված է հետևյալ սարքավորումներով՝
- Waters 600S HPLC with “Waters 486” UV detector,
- KNAUER “Asura HPLS with variable multi wavelength UV/Vis detector” (Agilent technology),
- UV-Visable Spectrophotometer T60,
- Spectrophotometer “SPECTRO UV-18PC”,
- M550 Double Beam Scanning UV/Visable Spectrophotometer,
- Gemini VII Surface Area and Porosity, Flow Prep060-Sample Degas System (Micrometrics),
- HACH Lange DR3900 spectrometer,
- LECO “SC-144DR”,
- Atomic Absorption Spectrophotometer “PG-990” & Graphite Furhace Power “Supply GF-990”։
Թվարկված սարքավորումներից շատերը եզակի են տարածաշրջանում և լայն հնարավորություններ են ստեղծում ինչպես ամբիոնի, այնպես էլ համալսարանի ու ՀՀ-ում զարգացող գիտության համար։ Դրանք հնարավորություն են տալիս կատարելու մի շարք հետազոտություններ սպեկտրաչափական, քրոմատոգրաֆիական և այլ եղանակներով տարբեր գիտահետազոտական, գիտատեխնոլոգիական և կիրառական ոլորտներում, ինչի շնորհիվ ընդլայնվում են գործակցային կապերը ինչպես գիտության, այնպես էլ աշխատաշուկայի ու արդյունաբերության տարբեր բնագավառներում (հանքարդյունաբերություն, հանքահումքային արտադրություն, էկոլոգիական անվտանգություն, սննդի արդյունաբերություն, կենցաղային քիմիա, կոսմետիկա և խնամքի միջոցներ, դեղագործական քիմիա և այլն)։
Կիրառական քիմիայի գիտատեխնոլոգիական լաբորատորիա
2023 թ. ամբիոնում սկսել է գործել կիրառական քիմիայի գիտատեխնոլոգիական լաբորատորիան, որը հագեցած է միջազգային ստանդարտներին համապատասխան, հետազոտական և տեխնոլոգիական ժամանակակից սարքերով ու տեխնիկայով: Լաբորատորիան զբաղվում է քիմիայի կիրառական արդի հարցերի և արտադրական տարբեր ոլորտների խնդիրների ուսումնասիրությամբ ու սպասարկման ուղղությամբ:
Գործունեության ուղղություններն են՝
- մաքրող, լվացող, ախտահանող միջոցների և տեխնիկական սպասարկման միջոցների բաղադրությունների և տեխնոլոգիաների մշակում և կիրառում,
- կոսմետիկայի և խնամքի միջոցների տեխնոլոգիաների մշակում և կիրառում,
- սիլիկատային շինանյութերի և շինարարական քիմիայի բաղադրությունների և տեխնոլոգիաների մշակում և կիրառում,
- պոլիմերային, ներկալաքային շինանյութերի, թաղանթապատող նյութերի տեխնոլոգիաների մշակում և կիրառում,
- արտադրական թափոնների վերամշակման տեխնոլոգիաների մշակում և կիրառում,
- էկովառելիքի բաղադրությունների և տեխնոլոգիաների մշակում և կիրառում,
- արտադրության և արտադրական լաբորատորիաների նախագծում, պլանավորում, մոդելավորում (խորհրդատվություն և կազմակերպում):
Կոնտակտներ
Ամբիոնի վարիչ՝ ք․գ․թ․, դոցենտ Արմեն Մարտիրյան
Ներքին հեռ.՝ 34-03
էլհասցե՝ armart@ysu.am
Ամբիոնի ներքին հեռ.՝ 38-55
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Դասախոս
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով