
Բժշկական սնկաբանություն և կիրառական բուսաբանություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
«Կենսաբանություն» կրթական ծրագրի վերջին երեք տարվա շրջանավարտները, որոնք ունեն 13-ից բարձր ՄՈԳ, կարող են ընդունվել առանց քննության, իսկ 13-ից ցածր ՄՈԳ ունեցող կամ այլ կրթական ծրագրերի շրջանավարտները պետք է հանձնեն բանավոր քննություն: Ընդունելության քննության հարցաշարը տեղադրված է «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Բժշկական սնկաբանություն և կիրառական բուսաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին փոխանցել հիմնարար գիտելիքներ սնկերի և բույսերի ուսումնասիրությունների հիմնական ուղղությունների վերաբերյալ:
Առավելությունները
Ուսանողները հմտություններ են ձեռք բերում բույսերի և սնկերի ֆիլոգենիայի, ՀՀ ֆլորայի և սնկերի միկոբիոտայի, դեղաբույսերի, դեղասնկերի և օգտակար բույսերի, սնկերի արհեստական աճեցման ուսումնասիրությունների, բույսերից և սնկերից կենսաբանորեն ակտիվ տարբեր նյութերի անջատման, դրանց քանակական և որակական կազմի որոշման, տարբեր նշանակության տարածքների օդի աղտոտվածության աստիճանի գնահատման աշխատանքների ուղղությամբ: Ծանոթանում են լանդշաֆտային դիզայնին, ուտելի և թունավոր բույսերի և սնկերի բազմազանությանը և դրանց կիրառական նշանակությանը:
Կարիերայի հնարավորությունները
Կրթական ծրագրի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու սնկաբանական և բուսաբանական գիտարշավների և գիտահետազոտական աշխատանքների: