- Գլխավոր
- Նորություններ
- ՍոցՔեմփ 2018
Հունիս 07, 2018 | 16:08
Գիտություն
Ուսանողական
ՍոցՔեմփ 2018
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն 2018 թ. ևս կազմակերպում է ՍոցՔեմփ:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն արդեն 4-րդ տարին է, ինչ նախաձեռնում է «ՍոցՔեմփ» սոցիալական չկոնֆերանսը: Սա մասնագիտական հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր ունեն վերլուծական ասելիք՝ կապված հասարակական տարբեր խնդիրների ու դրանց լուծման ուղիների հետ:
«ՍոցՔեմփ»-ի նպատակն է՝ խթանել գիտական դիսկուրսը հասարակագիտական տարբեր խնդիրների շուրջ, ինչպես նաև կապ ստեղծել տարբեր սոցիալական գիտություններով զբաղվող մասնագետների միջև:
«ՍոցՔեմփ»-ի զեկուցողները մարդիկ են, ովքեր ունեն հասարակական տարբեր խնդիրների վերաբերյալ վերլուծական ասելիք: Նրանք հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են, ուսանողներ, դասախոսներ, հասարակական ակտիվիստներ, գիտնականներ, գործարարներ, քաղաքական գործիչներ, արվեստի ներկայացուցիչներ և պարզապես մարդիկ, որոնք պատրաստ են կիսվել գիտելիքներով, ոգեշնչել, լուծումներ առաջարկել, լինել վերլուծող, նորարար:
«ՍոցՔեմփ»-ի ունկնդիրները` բացառապես բոլորը, ովքեր ունեն ցանկություն լսելու և իրենց կարծիքն արտահայտելու տվյալ խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ:
«ՍոցՔեմփ»-ը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս տեղի կունենա երկու մասով՝
1. Հատուկ հյուրերի պրեզենտացիաներ, որի ընթացքում զեկույցներ կներկայացնեն հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր զեկույցը կտևի 15 րոպե, որից հետո 10 րոպե մասնակիցները կարող են տալ իրենց հարցերը, կիսվել տպավորություններով:
2. Բուն պրեզենտացիաներ, որոնց տևողությունը պետք է լինի 10 րոպե, իսկ դրանից հետո 5 րոպե կտրվի հարցերին:
«ՍոցՔեմփ»-ի աջակից՝ DVV International
«ՍոցՔեմփ2018»-ը կսկսվի հունիսի 30-ին՝ ժամը 10։00-ից ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում:
«ՍոցՔեմփ»-ին մասնակցելու համար (ներկայացնող/ազատ ունկնդիր) պետք է գրանցվի.
Որպես մասնակից՝ այստեղ (վերջնաժամկետը՝ հունիսի 24)
Որպես ազատ ունկնդիր՝ այստեղ (վերջնաժամկետը՝ հունիսի 26)