Նոյեմբեր 21, 2018 | 13:27
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Բանախոսն էր` հոգեբան, թրեյներ, ԵՊՀ ԻՄ դասախոս Աշխեն Մխոյանը:
Հանդիպման ընթացքում պարզեցինք, թե ինչեր կան թաքնված մարդկանց ժեստերի հետևում և ինչպես հասկանալ դիմացինին առանց խոսքերի: Խոսվեց նաև թե ինչ դեր և ազդեցություն ունեն ժեստերը շփման, տեղեկատվություն փոխանցելու գործընթացներում: Այնուհետև խոսվեց ստի ախտորոշման, բացահայտմանն ուղղված աշխատանքների մասին:
Հանդիպման վերջում գիտելիքներն էլ ավելի ամրապնդվեցին դերային խաղի միջոցով, որն ուղղված էր ստի ախտորոշմանը: Հանդիպմանը մասնակցեցին ոչ միայն ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողներ, այլ ֆակուլտետի ուսանողներ, այլ նաև ոչ ԵՊՀ-ականներ: Համոզված ենք, որ մասնակիցները հեռացան զինված նոր գիտելիքերով և հմտություններով:
Հեղինակ` Մարիամ Մանուկյան