Նոյեմբեր 21, 2018 | 13:56
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Ներկա էին ֆակուլտետի 3 տասնյակից ավելի ուսանողներ, որոնց շրջանում մեծ հետաքրքրություն են վայելում նմանատիպ թեմաները: Սեմինարը վարում էր Էթիկայի դպրոցի հիմնադիր-տնօրեն Գևորգ Մկրտչյանը։
Միջոցառման ողջ ընթացքում ներկայացվեց հաղորդակցման էթիկայի, գործնական էթիկետի կանոնների դերն ու նշանակությունը մասնագիտական հաջողությունների գրանցման գործում։
Հանդիպման ավարտին ուսանողները տվեցին իրենց հուզող հարցերը, ստանալով ամփոփ ու տպավորիչ պատասխաններ:
Միջոցառման բանախոս Գևորգ Մկրտչյանը խոստացավ հաճախակի դարձնել նմանատիպ հանդիպումները:
Հանդիպումն անցավ ուրախ և հաճելի մթնոլորտում: Պարոն Մկրտչյանը ևս մեկ անգամ շեշտեց,որ ավելի հաճախ ժպտանք:
Հեղինակ՝ Լիլիթ Զաքարյանը