- Գլխավոր
- Նորություններ
- Գիտական նստաշրջան նվիրված Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին եվ Պոլիտեխնիկական համալսարանի հիմադրման 85-ամյակին
Նոյեմբեր 30, 2018 | 17:33
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Գիտական նստաշրջան նվիրված Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին եվ Պոլիտեխնիկական համալսարանի հիմադրման 85-ամյակին
Նոյեմբերի 23-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը և Պոլիտեխնիկական համալսարանի Հասարակական գիտությունների ամբիոնը համատեղ կազմակերպել էին գիտական նստաշրջան:
Գիտական նստաշրջանին ողջունի խոսքով հանդես եկան Պոլիտեխնիկական համալսարանի Հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Ա. Թադևոսյանը, ամբիոնի վարիչ` Ն. Բաղդասարյանը, Պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ` Ս. Բաղումյանը:
Իրենց զեկուցումները ներկայացրեցին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի և Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները: Ուսանողները անդրադարձան Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման նախադրյալներին, ժողովրդավար լինելու հիմնախնդրին, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային կյանքին և այլն:
Զեկուցումներից հետո ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին զեկուցողներին և ստան սպառիչ պատասխաններ:
Գիտական նստաշրջանի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկավ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր` Ո. Մարուխյանը: Պարոն Մարուխյանն ողջունեց նման միջբուհական համագործակցությունը և նշեց, որ ցանկալի է նման միջոցառումները շարունակական բնույթ կրեն: Այնուհետև գիտական նստաշրջանին զեկուցմամբ հանդես եկած ուսանողները պարգևատրվեցին ՈւԳԸ հոդվածների ժողովածուներով:
Հեղինակ` Արգամ Համբարձումյան