- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՐԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Սեպտեմբեր 16, 2019 | 13:52
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՐԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Սեպտեմբերի 12-ին ԵՊՀ պատմության, արևելագիտության, աստվածաբանության, հայ բանասիրության, ժուռնալիստիկայի, ռադիոֆիզիկայի, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների և Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ՈւԳԸ-ների համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Գիտահետազոտական աշխատանք գրելու հիմնական սկզբունքները» խորագրով դասախոսությունը:
Դասախոսության բանախոսն էր պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը: Բանախոսը դասախոսության ընթացքում ներկայացրեց, թե ինչպես կարելի է պլանավորել հետազոտությունը: Ինչպես նաև ներկայացրեց թեմայի (հիմնախնդրի) ընտրությունը, հետազոտության ընթացքը, գիտահետազոտական աշխատանքի շարադրումը, թե ինչպես ներկայացնել հետազոտական աշխատանքը և այլն:
Միքայել Մալխասյանը նշեց, որ գիտական աշխատանքը պետք է ունենա հստակ կառուցվածք: Այն պետք է կազմված լինի ներածությունից, բուն նյութից և վերջաբանից: Բանախոսը ներկայացրեց կուրսային աշխատանքի և ռեֆերատի տարբերությունն, այնուհետև համեմատություն անցկացրեց հոդվածի հետ:
Բանախոսը նաև ներկայացրեց հաճախակի կրկնվող այն սխալները, որոնք թույլ են տալիս ուսանողներն իրենց աշխատանքները գրելիս:
Դասախոսությանը ներկա էին տարբեր ֆակուլտետների և բաժինների ուսանողներ:
Հեղինակ` Արման Կարապետյան