Նոյեմբեր 26, 2019 | 15:38
Քաղաքականություն
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից պարբերաբար կազմակերպվող նմանաբնույթ միջոցառումները նպատակ ունեն նպաստելու դպրոցների ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնելու իրազեկության մակարդակը և ուղղորդելու դեպի ԵՊՀ:
Թիվ 190 ավագ դպրոցի պատմաիրավաբանական հոսքի աշակերտները եղան Հնագիտության և ազգագրության ամբիոնի լաբորատորիայում, ինչպես նաև շրջեցին ֆակուլտետի ամբիոններով:
Նրանց դիմավորեց Պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը: Նա աշակերտներին ներկայացրեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի կառուցվածքը, հիմնադրման պատմությունը, խոսեց ֆակուլտետի գործունեության, դասախոսական կազմի մասին:
Աշակերտների հետ հանդիպումն ընթանում էր հարց ու պատասխանի ձևաչափով:
Անգին Խաչատրյան