Նոյեմբեր 27, 2019 | 16:18
Մշակույթ
Շուրջ երկու ամիս 19 ֆակուլտետներ պայքարեցին մշակութային, գիտակրթական, սպորտային խաղերում և մրցույթներում:
Մրցույթն արդեն ավանդական բնույթ է կրում, որին ամեն տարի մեծաթիվ ուսանողներ են մասնակցում:
Մրցույթի հիմնական նպատակն է բացահայտել համալսարանի տարբեր ֆակուլտետների տաղանդավոր ուսանողներին:
Հաղթողներին որոշելու համար կազմվել էր ժյուրի, որի անդամներն էին Երգի պետական թատրոնի մեներգիչ Ռուսլան Էլյազյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, երգչուհի և երգահան Լիլիթ Պիպոյանը:
ԵՊՀ 5 ֆակուլտետների ուսանողներ հանդես եկան ազատ ոճի կատարումներով, իսկ 6 ֆակուլտետի ուսանողները՝ ժողովրդական ոճի:
Նշենք, որ «Արի՛ մրցենք» մրցանակաբաշխությունը և հաղթողների անունները պարզ կդառնան դեկտեմբերի 20-ին: