- Գլխավոր
- Նորություններ
- ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԹԻՎ 148 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ
Դեկտեմբեր 06, 2021 | 17:16
Կրթություն
ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԹԻՎ 148 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր թիվ 148 ավագ դպրոցի սաներին:
Մասնագիտական կողմնորոշման նպատակով Աստվածաբանության ֆակուլտետ այցելած աշակերտները հնարավորություն ունեցան մասնակցելու «Քրիստոնեական դաստիարակության հիմնական հասկացությունները և Հայոց եկեղեցու խորհուրդները» թեմայով հանդիպում-զրույցի, որը վարում էր Աստվածաբանության ամբիոնի դասախոս Դիանա Ծաղիկյանը:
Աշակերտների այցելությունը կազմակերպել էր Մինչհամալսարանական կրթության վարչությունը:
Հանդիպում-քննարկման ժամանակ Դ. Ծաղիկյանն աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետում գործող դասընթացների դասավանդման ուղղությունները՝ գործնական աստվածաբանություն, տեսական աստվածաբանություն և պատմական աստվածաբանություն:
Բանախոսն ամենայն մանրամասնությամբ պատմեց դասընթացների բովանադակության մասին՝ խոսելով Հին կտակարանի և Նոր կտակարանի ներածության, մեկնաբանության տարբերությունների և նմանաբնույթ այլ թեմաների մասին:
Տիկին Ծաղիկյանը խոսեց աստվածաբանության պատմական ուսումնասիրության խնդիրների մասին, որոնք մինչ օրս շարունակում են արդիական մնալ. «Մենք ուսումնասիրում ենք եկեղեցիների, կրոնների, ինչպես նաև Հայ եկեղեցու պատմությունները, վերլուծում դրանց անցյալն ու պատմականորեն ձևավորված հարաբերությունները»:
Նա անդրադարձավ ժամանակակից աշխարհի գլոբալացման պայմաններում եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին և պատասխանեց աշակերտների հարցերին: