- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ACM-ICPC» ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Հոկտեմբեր 27, 2018 | 14:56
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ACM-ICPC» ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Հայաստանի երեք բուհերը՝ Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանն այսօր մասնակցում են «ACM-ICPC» ծրագրավորման հեղինակավոր միջազգային օլիմպիադային:
Համալսարանը ներկայանում են Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երեք թիմերը:
«Այս մրցույթը մեզ համար շատ կարևոր մրցույթ է, որովհետև հնարավորություն ունենք մեր ուժերը չափելու ծրագրավորման միջազգային հարթակում և հասկանալու, թե որքանով ենք մրցունակ աշխարհի լավագույն համալսարանների հետ «մենամարտելիս»»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, «ACM-ICPC»-ի հայաստանյան մրցույթի տնօրեն Վահրամ Դումանյանը` նշելով, որ ԵՊՀ-ն 2000 թ.-ից մասնակցել է այս օլիմպիադային, իսկ 2016 թվականին գրանցել իր լավագույն ցուցանիշը՝ հասնելով եզրափակիչ:
«ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի ուժեղ թիմերը սովորաբար աշխարհի առաջատար բուհերից են:
«Իհարկե, մենք գիտենք, որ գործ ունենք ուժեղ մրցակիցների հետ, բայց հավատում ենք մեր ուսանողների մեծ ներուժին»,- եզրափակելով իր խոսքը՝ ասաց Վահրամ Դումանյանը և շարունակեց հետևել օլիմպիադային:
Օլիմպիադայի ընթացքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել հետևյալ վեբ-կայք:
Անի Պողոսյան