- Գլխավոր
- Նորություններ
- ԱՅՍՕՐ ԿԿԱՅԱՆԱ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ԿՆՈՋ՝ ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐՈՒ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոկտեմբեր 04, 2018 | 10:49
Հասարակություն
ԱՅՍՕՐ ԿԿԱՅԱՆԱ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ԿՆՈՋ՝ ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐՈՒ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, 94 տարեկանում մահացել է արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ Անտոնինա Մահարին՝ Գուրգեն Մահարու կինը։
Անտոնինա Մահարին ապրում էր միայնակ, Կասյան փողոցում: Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատացել էր, և նա տասն օր հիվանդանոցում մնալուց հետո մահացել է:
Անտոնինա Պավլիտայտեն ծնվել է Վիլնյուսում: Նա անցել է ստալինյան բռնատիրության ճանապարհով, քանի որ եղել է Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ: Բանտարկվել և աքսորվել է Սիբիր, որտեղ էլ ծանոթացել է Գուրգեն Մահարու հետ, դարձել նրա կյանքի ուղեկիցը, փրկել մեծ գրողի կյանքը։
Այն տունը, որտեղ ապրել են Գուրգեն Մահարին ու նրա կինը, այսօր դատարկ է: Իսկ տան ամբողջ կահույքը մնացել է նույն վիճակում, ինչ Մահարու օրոք էր. խունացած վարագույրներ, հնությունից ճռռացող դռներ, տեղ-տեղ պոկված մանրահատակ, պատռված պաստառներ:
Քանի որ Անտոնինա Մահարին Հայաստանում չուներ բարեկամներ, նրա հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր: